TIME
Ամսաթիվ
18 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+18.09 oC

Անօդաչու թռչող սարքեր

ՌԴ զինված ուժերում ԱԹՍ-ների դեմ պայքարող ստորաբաժանում է ստեղծվել

17:20 27.08.2018

ՌԴ զինված ուժերում նոր ստորաբաժանում է ստեղծվել, որը կզբաղվի անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարով: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ հարավային ռազմականի օկրուգի ներկայացուցչին: Նշվում է, որ այդ շարժական խմբերով հատուկ մարտավարական ուսումնավարժություններ են պլանավորում իրականացնել օգոստոսի 30-ին Վոլգոգրադի երկրամասի «Մարինովկա» օդանավակայանում: Զինավարժությունների արդյունքում ռադիոէլեկտրոնային պայքարի և հակաօդային պաշտպանության մասնագետները կբացահայտեն, կխոցեն […]

̰
Որպես հայկական ռազմական արտադրանքի հեռանկարային շուկա դիտում ենք Միջին Արևելքը. Քերոբյան

14:56 20.08.2018

Հայաստանի ռազմական արդյունաբերության արտադրանքը այլ շուկաներ արտահանելու համար ՀՀ ՊՆ-ն փորձում է ապահովել հայկական ընկերությունների ներկայացվածությունը տարածաշրջանի ռազմական ցուցահանդեսներին։ Մասնավորապես, նախատեսվում է 2019 թվականի փետրվարին մասնակցել ու արտադրանքը ներկայացնել Արաբական Միացյալ Էմիրություններում կազմակերպվող IDEX ցուցահանդեսին։ Այս մասին ShantNews.am-ի հետ հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի ղեկավար Ավետիք Քերոբյանը։ «Եվրոպական որոշ երկրներ արտահանվում […]

̰
Հայկական ռազմական ԱԹՍ-ները կցուցադրվեն Ռուսաստանում

13:38 20.08.2018

Օգոստոսի 21-ին Մոսկվայում բացվում է Армия-2018 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին մասնակցելու է նաև Հայաստանը։ Հայկական ընկերություններն այնտեղ ավելի մեծ ներկայացվածություն են ունենալու, քան նախորդ տարիներին։ Այս մասին ShantNews.am-ի հետ հարցազրույցի ընթացքում նշել է ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի ղեկավար Ավետիք Քերոբյանը։ «Ներկայացվելու է անօդաչու թռչող սարքերի հինգ տեսակ, որոնք այս պահին գտնվում են սպառազինությունում կամ մշակման վերջին […]

̰
Ադրբեջանը կարող է մասնակցել իսրայելական նոր ԱԹՍ-ի համատեղ արտադրությանը

15:52 24.07.2018

Իսրայելական Aeronautics ընկերությունը հուշագիր է ստորագրել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ, որի հիման վրա կողմերը կարող են համատեղ իրականացնել իսրայելական Pegasus 120 հետախուզական անօդաչու թռչող սարքի արտադրությունը։ Այս մասին հայտնում է Janes մասնագիտացած կայքը։ Անօդաչու թռչող այս սարքը նորագույններից է ընկերության տեսականու մեջ, այն ներկայացվել է 2017 թվականի ամռանը։ Իսկ Ադրբեջանն այս ընկերության հետ համագործակցության […]

̰
Ադրբեջանի ՊՆ ղեկավարն այցելել է Թուրքիայի ԱԹՍ-ներ արտադրող ընկերություն

18:39 31.03.2018

Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարներն այսօր Թուրքիայում եռակողմ հանդիպում են անցկացրել իրենց թուրք պաշտոնակցի հետ, ինչի ընթացքում էլ երեք կողմերի միջև ստորագրվել է պաշտպանական ոլորտում փոխըմբռնման մասին հուշագիր։

̰
Հայկական ԱԹՍ-ն կատարելագործվում է զորքերի կիրառման փորձի հիման վրա

18:43 30.03.2018

Սարքը կարողանում է տեսանկարահանել ու լուսանկարահանել հակառակորդի ռազմական օբյեկտները

̰
«Հրեշ», «Բիբ», «Ս-1». հայկական նորագույն ԱԹՍ-ները կարող են հետախուզել ու խոցել հակառակորդին

20:56 29.03.2018

Սարքերի մի մասն անցել է բոլոր փորձարկումներն ու պատրաստ է ներդրվել ու շահագործվել զինված ուժերում։

̰
«Հրեշը», «Բիբը» և մյուսները․ հայկական նորագույն ԱԹՍ-ները ներկայացվել են ArmHiTec ցուցահանդեսում

11:34 29.03.2018

Անօդաչու թռչող սարքերը բոլորն էլ անցել են փորձարկումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը՝ տեղադրելով նաև սարքերի լուսանկարները։

̰
Առաքումներ էժան, բայց բզիկներով. ԱԹՍ-ների կիրառման հակասական ոլորտը

17:39 21.03.2018

Տեսանյութում առաջին կոմերցիոն առաքումն է անօդաչու թռչող սարքով:

̰
ԱԹՍ-ներն ու հեռակառավարվող զենքերը՝ ՀՀ ռազմաարդյունաբերության առաջնահերթություն

18:48 20.03.2018

Կարևոր խնդիրներից է լինելու ռազմարդյունաբերական ձեռնարկություններում երկակի և քաղաքացիական նշանակության ապրանքների արտադրությունը։

̰
Հայկական դիրքերին հարվածելը թանկ նստեց իսրայելական ընկերության վրա. Կարեն Վրթանեսյան

18:14 13.03.2018

Փորձագետի խոսքով, սակայն, այդ զենքի գնումներն ու փորձարկումները փորձում է կիրառել քարոզչական ճնշում գործադրելու նպատակով։

̰
Թուրքիան փորձարկում է «անօդաչու» զրահամեքենաներ

12:24 27.02.2018

Թուրքերը պնդում են, որ արդեն փորձարկել են, ունեն 20-ից ավելի հեռակառավարվող ռոբոտներ

̰
Չինաստանը լազերային զենք է ներկայացրել

18:05 30.11.2017

Չինական GuoRong ընկերությունը ներկայացրել է իր լազերային համակարգը, որը ուղղորդվող ճառագայքով «խոցում է» փոքր անօդաչու թռչող սարքերը։ Ընկերությունը ներկայացրել է տեսանյութ, որում լազերային համակարգով ոչնչացվում է քաղաքացիական նշանակության սարք, սակայն համակարգը կիրառելի է նաև ռազմական նմանատիպ տեխնիկայի հայտնաբերման ու ոչնչացման համար։

Համակարգը տեղադրված է մեքենայի վրա՝ շարժունակությունն ապահովելու համար։
Չինական ընկերության հրապարակած տվյալներով՝ դրա ռադիոտեղորոշիչ կայանն ընդունակ է անօդաչու թռչող սարքերը հայտնաբերել 55 կմ հեռավորության վրա (խիստ կասկածելի պնդում է), իսկ լազերի հեռահարությունը 600 մետր է։

Հանգույցն արտադրվել է հիմնական օդանավակայանների մոտ տեղադրելու համար, քանի որ փոքր անօդաչու թռչող սարքերը ներկայում մեծ խնդիր են օդ բաձրացող ու վայրէջք իրականացնող օդանավերի համար։ Դրանց շարժիչների մեջ ընկնելու դեպքում փոքր ԱԹՍ-ները անհամեմատելի մեծ վնասներ կարող են տալ։

Այսպիսի սարքերի մշակումներ մինչ այս իրականացվել են նաև ԱՄՆ-ում։ Ամերիկյան այդ սարքն ավելի համեստ հավակնություններ ունի, թեև արդեն փորձարկվել ու մտցվել բանակի սպառազինության մեջ։

̰
ԱԹՍ-ների կիրառման ոլորտները. հայ-ադրբեջանական հակամարտություն (ՄԱՍ 2-ՐԴ)

17:27 29.11.2017

2015 թվականի ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հրապարակում է Արցախի առաջնագծում իր հատուկջոկատայինների կազմակերպած դիվերսիան ցուցադրող տեսանյութ, որ նկարված էր անօդաչու թռչող սարքով։ Տեսանյութը հրապարակվում է ֆեյք օգտատիրոջ անունից, և շուտով հեռացվում է։ Բայց հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական ճակատում սկսվում է նոր փուլ, կողմերը սկսում են միմյանց լսարանի վրա ազդել իրենց գործողությունների տեսագրություններով։

̰
Իսրայելում հետաքննում են իսրայելցիների մասնակցությունը հայկական դիրքերի դեմ գրոհներին

11:13 14.11.2017

Իսրայելի ոստիկանությունը հետաքննություն է սկսել այն տեղեկությունների վերաբերյալ, որ իսրայելցի մասնագետները սեփական արտադրության անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները ցուցադրելու համար ադրբեջանցիների հրահանգով մասնակցել են Արցախի պաշտպանության բանակի դիրքերի դեմ գրոհներին։

Հուլիսին իսրայելական Aeronautics ընկերության երկու պաշտոնաթող աշխատակիցներ հայտարարել էին, որ Ադրբեջանում իրենց խնդրել են Orbiter-1K մահապարտ ԱԹՍ-ներով գրոհել հայկական դիրքերը։ Իրենց հրաժարվելուց հետո դա արել էր ընկերության բարձրաստիճան մասնագետը։

Իսրայելական աղբյուրի պնդմամբ՝ ոստիկանության՝ միջազգային քրեական հետաքննությունների ստորաբաժանումը աշխատանքները սկսվել է դեռևս սեպտեմբերի 4-ին։ Իսրայելի ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է․

«Ընթացքի մեջ է Aeronautics Defense Systems ընկերության դեմ հետաքննությունը նշանակալի գնորդի հետ գործարքի վերաբերյալ»։

Հետաքննության հետ կապված՝ դատարանի որոշմամբ արգելվել է նաև հավելյալ տեղեկությունների տրամադրումը։

Մինչ այդ՝ դեռ օգոստոսին, դեպքի հետ կապված Իսրայելի պաշտպանության նախարարության համապատասխան գործակալությունն ընկերությանն արգելել էր անօդաչու թռչող սարքերի հետագա վաճառքը «նշանակալի գնորդին»։ Նույն հարցի վերաբերյալ անօդաչուներն արտադրող ընկերությունը հայտնել էր, որ «նշանակալի գնորդի» հետ ունի 20 միլիոն դոլարի պայմանագիր։

Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ հուլիսին անօդաչու թռչող սարքերով գրոհի մասին ավելի վաղ հայտնել էր նաև հայկական կողմը։ Զորամասերից մեկի հրամանատարը հայտնել էր, որ հուլիսի 7-ին հակառակորդը մահապարտ անօդաչուներով փորձել է վնասել դիրքերից մեկը։ Միջադեպի հետևանքով թեթև վիրավորվել էր դիրքապահ երկու զինծառայող։ Զորամասի հրամանատարի նշած ամսաթիվը համընկնում էր պաշտոնաթող իսրայելցի մասնագետների նշած ժամանակահատվածի հետ։

Orbiter-1K մահապարտ անօդաչու սարքերը, որոնց միջոցով ադրբեջանական կողմից գրոհել էին հայկական դիրքերը, ունեն մարտագլխիկ, նրանց նպատակն է հայտնաբերել թիրախը և ընկնելով նրա վրա՝ պայթել ու վնաս հացնել նրան։

Ադրբեջանական աղբյուրների պնդմամբ՝ երկրի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը համաձայնություն ունի իսրայելական մասնավոր ընկերության հետ և տեղում՝ Ադրբեջանում իրականացնում է այս անօդաչու թռչող սարքերի արտադրությունը (Իսրայելում արտադրված մասերով Ադրբեջանում ամբողջական սարքերի հավաքումը)։

̰
BACK_TO_TOP