Կալիֆոռնիայի պաշտոնատար անձանց պատվիրակությունը կժամանի Հայաստան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+35.09 oC

Կալիֆոռնիայի պաշտոնատար անձանց պատվիրակությունը կժամանի Հայաստան

17:13 24.08.2018

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի պաշտոնատար անձանց պատվիրակությունը Հայաստան կժամանի ազդեցիկ քաղաքական գործիչների և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակով։

Այցը կազմակերպում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի արևմտյան թևը:Այն նախատեսված է սեպտեմբերի 4-13-ը։

Պատվիրակության կազմում են ներառվել Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը, Սենատի անդամ Էնթոնի Պորտանտինոն, Կալիֆոռնիայի ասամբլեայի անդամ Օթամ Բուրկեն, Էվան Լոուն։

Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները այցելել են Սակրամենտո, որտեղ հանդիպումներ են անցկացրել այցի ժամկետների և նպատակների քննարկման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

14:35 01.08.2025

Կամչատկայում 5.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի ափերի մոտ գրանցվել է 5,5 մագնիտուդով ցնցում: Նախնական գնահատականներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատկի բնակիչները զգացել են 4 մագնիտուդով երկրաշարժը, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղը: «Մագնիտուդը՝ 5.5: Պետրոպավլովսկ-Կամչատկայում ինտենսիվությունը նախնական գնահատականով՝ 4 է», – ասվում է հաղորդագրության մեջ: Գիտնականների տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տարածաշրջանային կենտրոնից 89 կմ հեռավորության վրա, 26,2 կմ խորության […] ...

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

14:23 01.08.2025

Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր

Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

14:13 01.08.2025

Կամբոջան ցանկանում է Թրամփին առաջադրել Նոբելյան մրցանակի

Կամբոջան պլանավորում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Թաիլանդի և Կամբոջայի միջև հակամարտության կարգավորման գործում ունեցած դերի համար, Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Կամբոջայի փոխվարչապետ Սուն Չանտոլը։ Հուլիսին Թրամփը հայտարարեց, որ խոսել է Կամբոջայի և Թաիլանդի առաջնորդների հետ։ Նա ասաց, որ Միացյալ Նահանգները առևտրային համաձայնագրեր չի կնքի այդ երկրների հետ, […] ...

Բենզալցակայանում հուշանվեր թղթադրամ իրացրած տղամարդը ձերբակալվել է

14:10 01.08.2025

Բենզալցակայանում հուշանվեր թղթադրամ իրացրած տղամարդը ձերբակալվել է

Պարեկային ծառայության Կոտայքի մարզի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները ծառայության ժամանակ տեղեկություն էին ստացել, որ Աբովյան քաղաքի 11-րդ փողոցում գտնվող բենզալցակայանում վարորդներից մեկը վճարել է 5000 ՀՀ դրամ անվանական արժեքով հուշանվեր թղթադրամով։ Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումներով պարզվել է, որ նշված արարքը կատարել է Նոր Գյուղի 45-ամյա բնակիչը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից բռնագանձել 1 անշարժ գույք, ավելի քան 415 միլիոն դրամ

13:55 01.08.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից բռնագանձել 1 անշարժ գույք, ավելի քան 415 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Ռոմա Մկրտումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գտնվող 1 բնակելի տուն. […] ...

ՃՏՊ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

13:43 01.08.2025

ՃՏՊ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Օգոստոսի 1-ին, ժամը 10։22-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհի 23-րդ կմ-ին բախվել են «Toyota» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները:  […] ...

BACK_TO_TOP