Ուզբեկստանում հեռուստաընկերություններին արգելել են եթերում հիշատակել երկրի առաջին նախագահի անունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+34.09 oC

Ուզբեկստանում հեռուստաընկերություններին արգելել են եթերում հիշատակել երկրի առաջին նախագահի անունը

18:36 24.08.2018

Ուզբեկստանում հեռուստաընկերությունների աշխատակիցներին արգելել են եթերում հիշատակել երկրի առաջին նախագահ Իսլամ Քարիմովի անունը։ Տեղեկությունը հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ուզբեկական ծառայությունը: Արգելքը վերաբերում է նաև առաջին նախագահի լուսանկարները և արձանները ցուցադրելուն:

Տեղական հեռուստաընկերություններից մեկի խմբագրին կարգադրել են «քիչ հիշեցնել» 2016 թվականին մահացած նախագահի մասին, փոխարենը շատ խոսել գործող նախագահ Շավքաթ Միրզիյաևի մասին:

«Ղեկավարությունը մեզ ասել է, որ եթե Քարիմովի անունը հնչի եթերում, ապա մենք կգլխատվենք»,- ասել է լրագրողներից մեկը:

Վերջին շրջանում Ուզբեկստանում սկսել են վերացնել Քարիմովի դիմանկարներն ու գրքերը:

Օգոստոսի 20-ին իրավապահները խուզարկություններ են անցկացրել հուշանվերների խանութներում և առգրավել նախկին նախագահի պատկերով հուշանվերները, իսկ դրանք վաճառողներին՝ տուգանել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը․ Չեմպիոնների լիգա

17:50 31.07.2025

Որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը․ Չեմպիոնների լիգա

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը. «Մալմյո» (Շվեդիա) – «Կոպենհագեն» (Դանիա) «Շկենդիա 79» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Քարաբախ» (Ադրբեջան) «Դինամո Կիև» (Ուկրաինա) – «Պաֆոս» (Կիպրոս) «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) «Լեխ» (Լեհաստան) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) «Զալցբուրգ» (Ավստրիա) – «Բրյուգե» (Բելգիա) «Կայրաթ» (Ղազախստան) – «Սլովան» (Սլովակիա) «Նիս» (Ֆրանսիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա) «Ֆեներբահչե» […] ...

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

17:40 31.07.2025

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին և մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Հանդիպման հիմնական առանցքը 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերն էին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովի կազմակերպման հիմնարար ուղղությունները՝ սկսած անցկացման […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր բնակավայրեր

17:30 31.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր բնակավայրեր

Սյունիք կատարած մարզային այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր բնակավայրեր, զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վերջին շրջանում տարբեր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին, պատասխանել բարձրացված հարցերին։ Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղյան պատերազմներում զոհվածների հիշատակին և ծաղիկներ դրել Տեղում և Կոռնիձորում կանգնեցված հուշակոթողների մոտ։ ...

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

17:20 31.07.2025

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Վրաստանից Հայաստան է տեղափոխվել օտարերկրացի 20-ամյա մի երիտասարդ, որը 2024 թվականի ապրիլի 10-ից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 20-ամյա երիտասարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

17:09 31.07.2025

Ծանրորդ Գրիգոր Ղազարյանը՝ պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնության տղաների 84 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Ղազարյանը երկամարտի 338 կգ (148+190 կգ) արդյունքով նվաճել է չեմպիոնի կոչումը: Պոկում վարժությունում հայ ծանրորդը երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 140 կգ, 145 կգ, 148 կգ կշռող ծանրաձողերը: Պոկում վարժության երրորդ մոտեցմամբ` 148 կգ, Ղազարյանը սահմանել է […] ...

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած

16:58 31.07.2025

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած

Հուլիսի 31-ին` ժամը 12։48-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Lexus» և «Seat» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած: Փրկարարները […] ...

BACK_TO_TOP