2022 թ. Առողջապահության նախարարության կատարողականը կազմել է 98,7 տոկոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+31.09 oC

2022 թ. Առողջապահության նախարարության կատարողականը կազմել է 98,7 տոկոս

20:45 01.06.2023

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 1-ին շարունակվել է «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկումը: Քննարկվել է առողջապահության ոլորտի եկամուտների եւ ծախսերի կատարողականը: Նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Նարեկ Զեյնալյանը եւ Գեւորգ Պապոյանը:

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի տեղեկացմամբ Առողջապահության նախարարությունը հաշվետու տարում   իրականացրել է 12 ծրագիր: Նախարարության տարեկան պլանը կազմել է 119 մլրդ 696 մլն դրամ, ճշտված պլանով հատկացվել է 142 մլրդ 440 մլն դրամ, եւ փաստացի իրականացվել է 140 մլրդ 622 մլն դրամի ծախս,  որի կատարողականը կազմել է 98,7 տոկոս: 2022 թվականին 2021 թվականի համեմատ բյուջեն կազմել է 89,1 տոկոս, այսինքն՝ նախարարության բյուջեն նվազել է, ինչը հիմնականում պայմանավորված է եղել քովիդի գծով 2021 թվականին իրականացված շատ ավելի մեծ չափերի ծախսով, քան եղել է 2022 թվականին: 2021 թվականին քովիդի բուժման համար հատկացվել էր 27,7 մլրդ դրամ, մինչդեռ 2022 թվականին ծախսվել է 10 մլրդ 845 մլն դրամ: 2021 թվականին նաեւ պատվաստանյութ է ձեռք բերվել, որի գծով 2022 թվականին ծախսեր չեն իրականացվել: Տարվա ընթացքում եղել են վերաբաշխումներ:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել  է նախարարության իրականացրած 12 ծրագրերն ու դրանց կատարողականները, որոնց շրջանակներում կյանքի են կոչվել 51 միջոցառումներ: Անդրադառնալով պետական պատվերով իրականացվող բուժօգնության հարցին՝ նախարարը նշել է, որ Առողջապահության նախարարության կողմից պլանավորված եւ կատարողական ցուցիչների վրա հաշվարկված հայտերը մշտապես ավելի են լինում, քան հնարավոր է լինում տվյալ տարվա բյուջեում ունենալ բաժին:

«Այսինքն՝ ֆինանսավորման չափը բավարար չի լինում»,- ասել է Անահիտ Ավանեսյանը: Նախարարը տեղեկացրել է, որ նախարարությունն արդեն մշակել է Ապահովագրական համակարգի հայեցակարգը, եւ դրա վերաբերյալ օրենսդրական փաթեթը շուտով կներկայացվի Ազգային ժողովին: Նախարարի համոզմամբ ոլորտի հիմնական հարցերն իրենց պատասխանները կգտնեն ապահովագրական համակարգի ներդրման արդյունքում:

Անահիտ Ավանեսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են բուժհաստատությունների կողմից պետական պատվերով իրականացվող բուժօգնության բաշխումների մեթոդաբանությանը, պետպատվերով իրականացվող բուժօգնության գներին, իրականացված ծրագրերի արդյունավետությանը, բուժօգնության հասանելիությանը, բուժհիմնարկների վերակառուցմանն ու կառուցմանը, մայրական եւ մանկական մահացությանը եւ դրա պատճառներին, ծնելիության նվազմանը, որոշ դեղերի դեֆիցիտին եւ այլն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

12:26 13.07.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

10:35 13.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:00 13.07.2025

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

BACK_TO_TOP