17:14 02.06.2023
ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 2-ին քննարկվել է ՀՀ ԱԺ 2022 թվականի բյուջեի կատարողականը, ներկայացվել են ֆինանսական ու արդյունքային ցուցանիշներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքէջը:
ՀՀ Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 6 մլդ 262 մլն դրամ: Հաշվետու տարում աշխատակազմի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով իրականացվել են միջհոդվածային եւ ՀՀ կառավարութան համապատասխան որոշումներով վերաբաշխումներ: Արդյունքում՝ ՀՀ Ազգային ժողովի ճշտված բյուջեն 5 միջոցառումների գծով կազմել է 6 մլրդ 218 մլն դրամ, դրամարկղային ծախսը 6 մլրդ 029 մլն դրամ: Բյուջեն կատարվել է 97,0 տոկոսով` հաստատված բյուջեի եւ դրամարկղային ծախսի միջեւ շեղումը կազմել է 232,0 մլն դրամ, որն էլ վերադարձվել է պետական բյուջե. այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:
Հաշվետու տարում «ՀՀ ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ» միջոցառման գծով ճշտված բյուջեն կազմել է 5 մլրդ 426 մլն դրամ, դրամարկղային ծախսը՝ 5 մլրդ 255 մլն դրամ, բյուջեն կատարվել է 96.9 տոկոսով: Ծախսերի կրճատման եւ արդյունավետ կատարման արդյունքում տնտեսվել է 170.5 մլն դրամ:
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման բյուջեն կազմել է 1.2 մլն դրամ, դրամարկղային ծախսը՝ 270.000 դրամ, վերապատրաստվել է 36 պետական ծառայող, բյուջեն կատարվել է 21.4 տոկոսով: Ծախսերը կատարվել են փաստացի վերապատրաստված պետական ծառայողների թվին համապատասխան, որի արդյունքում տնտեսվել է 990.100 դրամ:
«Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 176 մլն դրամ, դրամարկղային ծախսը՝ 159.6 մլն դրամ, բյուջեն կատարվել է 90.7 տոկոսով, տնտեսվել է 16.3 մլն դրամ:
«Աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներին» միջոցառման գծով ճշտված բյուջեն կազմել է 510.6 մլն դրամ, դրամարկղային ծախսը՝ 510.6 մլն դրամ, բյուջեն կատարվել 100 տոկոսով:
Վարչական սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվել էր 72.9 մլն դրամ, որն Ազգային ժողովի հատկացումների ներքին հոդվածային վերաբաշխման արդյունքում ավելացել է 31.0 մլն դրամով, եւ ճշտված պլանը կազմել է 103.9 մլն դրամ, իսկ դրամարկղային ծախսը` 103.4 մլն դրամ: Բյուջեն կատարվել է 99.5 տոկոսով:
Ներկայացնելով արդյունքային ցուցանիշներ՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը նշել է, որ հաշվետու տարում շրջանառության մեջ դրված նախագծերի կամ նախագծերի փաթեթների ու միջազգային պայմանագրերի թիվը եղել է 320, ԱԺ ընդունած օրենքների եւ որոշումների թիվը՝ 965: Օրենքների եւ որոշումների նախագծերի մասնագիտական փորձաքննության անցկացման եւ եզրակացությունների պատրաստման թիվը 2282 է եղել, «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի եւ այլ հաղորդումների արտադրությանը՝ 36: Դավիթ Առաքելյանի խոսքով մեծացել է ԱԺ պաշտոնական կայքէջից օգտվողների թիվը՝ կազմելով 1 մլն 535 հազար 508 դիտորդ: Քաղաքացիներից ստացվել է 1658 նամակ, խորհրդարանում ընդունել են 205 քաղաքացու:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ԱԺ աշխատակազմը հաջողությամբ համագործակցել է մի շարք առանցքային միջազգային գործընկերների հետ: Բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի, Միջազգային հանրապետական ինստիտուտի, Ազգային ժողովրդավարական ինստիտուտի, Կանադական խորհրդարանական կենտրոնի, Գերմանական GIZ եւ Եվրամիության Թվինինգ ծրագրերի շրջանակում:
10:35 13.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...
10:00 13.07.2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...