18:14 02.06.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի հանրապետական փուլի արդյունքների ամփոփմանը: Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Օլիմպիադայի հանրապետական փուլում հաղթող է ճանաչվել 5 մասնակից, որոնք սեպտեմբերին Բրատիսլավայում մասնակցելու են միջազգային փուլին: Միջոցառման ընթացքում ամփոփվել են նաև ուսանողների շրջանում հայտարարված էսսեների մրցույթի արդյունքները և պարգևատրվել են 8 հաղթողները, տեղի է ունեցել նաև ոլորտի զարգացումների ու առկա խնդիրների վերաբերյալ տնտեսագիտական թեմաներով քննարկում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է օլիմպիադայի մասնակիցներին ու հաջողություն մաղթել նրանց միջազգային փուլում:
«Հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում մենք կարևորում ենք ֆինանսական գրագիտության բարձրացումը հանրակրթության բոլոր մակարդակներում: Պետք է փաստել, որ ֆինանսական գրագիտությունը ներառում է մի շարք առարկաներ, և շատ կարևոր է, որ աշակերտները հասկանան, թե յուրաքանչյուր առարկայի շրջանակում ձեռք բերած կարողություններն ու հմտություններն ինչպես են կիրառելու իրենց կյանքում, մասնավորապես ինչպես են պլանավորելու իրենց բյուջեն, ծախսերը: Այսօրինակ մրցույթները և օլիմպիադաները խրախուսում են սովորողներին ևս մեկ անգամ ստուգելու իրենց գիտելիքները: Վստահաբար՝ ուսումնառության ընթացքում պաշարած գիտելիքներն ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակներում դրսևորվելու լավ առիթ են ընձեռում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել՝ այն աշակերտները, որոնք հաջողություն են գրանցել օլիմպիադայի հանրապետական փուլում, կհաջողեն նաև միջազգային հարթակում։
Միջազգային տնտեսագիտական օլիմպիադայի դպրոցական փուլին մասնակցել են 10, 11, և 12-րդ դասարանների շուրջ 400 աշակերտներ Երևանի և մարզերի 60 դպրոցներից:
Մայիսի 13-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացել է օլիմպիադայի հանրապետական փուլը, որին մասնակցության իրավունք էին ստացել մարտին անցկացված օլիմպիադայի դպրոցական փուլը հաղթահարած 36 աշակերտներ:
Հայաստանում օլիմպիադան իրականացնում է Վարքագծային որոշումների կենտրոնը Հայաստանի ամերիկյան համալսարանի և ՀՀ կենտրոնական բանկի հետ:
Օլիմպիադայի միջազգային համակազմակերպիչներն են Տնտեսագիտական կրթության ինստիտուտը (INEV) և Տնտեսագիտական հիմնարարների նախաձեռնությունը (EFI): Նպատակն է դեռահասների շրջանում տնտեսագիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելը և ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելը։
18:14 14.05.2025
Թրամփը չի բացառել իր մասնակցությունը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մայիսի 15-ին Թուրքիայում նախատեսված բանակցություններին իր մասնակցությունը, սակայն չգիտի՝ արդյոք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի՞, թե՞ ոչ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Reuters-ից, այս մասին Կատար մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում նշել է Թրամփը։ «Նա (խմբ.՝ Պուտինը) կցանկանար, որ ես այնտեղ լինեմ, և դա հնարավոր […] ...
18:07 14.05.2025
Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է Եղվարդի բժշկական կենտրոնի շինհրապարակՔաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է Կոտայքի մարզում կոմիտեի համակարգմամբ կառուցվող Եղվարդի (Նաիրի) բժշկական կենտրոնի շինարարական հրապարակ։ Շրջայցին մասնակցող բժշկական կենտրոնի տնօրենի, Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատու ստորաբաժանումների մասնագետների, նախագծային, շինարարական և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նա դիտարկել է կատարված աշխատանքները՝ ընդգծելով որակի սահմանված նշաձողը պահպանելու կարևորությունը։ Ներկայում ընթանում են արտաքին պատերի երեսապատման, միջնորմների […] ...
17:54 14.05.2025
Բենզինի ռեզերվուարում բռնկված հրդեհը մարվել էՄայիսի 14-ին` ժամը 09:37-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում, նախնական տվյալներով, այրվում է բենզինի դատարկ ռեզերվուար: Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային […] ...
17:45 14.05.2025
Համագործակցության հուշագիր՝ Քրեակատարողական ծառայության և ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի միջևԱյսօր՝ մայիսի 14-ին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որը ստորագրել են Ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը և ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը։ Համագործակցության անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական համակարգում սոցիալական աշխատանքի ինստիտուտի զարգացման կարևորությամբ, ազատազրկված անձանց վերասոցիալականացման քաղաքականության ամրապնդմամբ, ինչպես նաև քրեակատարողական ոլորտում գիտության և պրակտիկայի միջև […] ...
17:39 14.05.2025
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Գյումրի համայնքի՝ 2025 թվականի մարտի 30-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի թեկնածուն Գյումրի քաղաքի բնակչին խոստացել է ընտրակաշառք՝ ընտրությանը մասնակցելու, ինչպես նաև իր ներկայացրած կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու համար ընտրողների հավաքագրում ապահովելու դիմաց: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ […] ...