ՄԻՊ-ը հրապարակել է Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

ՄԻՊ-ը հրապարակել է Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույց

20:01 03.06.2023

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է Սյունիքի մարզի Տեղ համայնքում և Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերում 2023 թվականի ապրիլ-մայիս ամիսներին փաստահավաք աշխատանքների վերաբերյալ արտահերթ զեկույց:

Արտահերթ զեկույցում ներկայացվում են Պաշտպանի գլխավորած աշխատանքային փաստահավաք խմբերի արձանագրած մարդու իրավունքների խախտումները Սյունիքի մարզի Տեղ համայնքում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Վերին և Ներքին Շորժա, Կութ, Նորաբակ, Սոթք և Կուտական բնակավայրերում։

Սյունիքի և Գեղարքունիքի սահմանային բնակավայրերի անմիջական հարևանությամբ տեղակայված ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար իրականացնում են ագրեսիվ գործողություններ. հաճախակի կրակոցներ են արձակում, լարվածություն առաջացնում բնակչության շրջանում, խաթարում մարդկանց խաղաղ կյանքը, իրականացնում քաղաքացիական բնակչության կյանքը դժվարացնող գործողություններ։

2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ադրբեջանական զինված ուժերը տեղակայվել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի անմիջական հարևանությամբ, բնակիչների տներից մի քանի հարյուր մետր հեռավորությամբ: Ավելին, ապրիլի 11-ին բնակավայրի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերը դրսևորել են ագրեսիվ վարքագիծ. կրակոցներ են արձակել մոտակա հայկական դիրքերի ուղղությամբ, բնակավայրի հարևանությամբ կիրառել են խոշոր տրամաչափի զենքեր՝ իրական վտանգ ստեղծելով մարդկանց կյանքի ու առողջության համար: Այդ կրակոցների պատճառով զոհվել են քաղաքացիական բնակչությանը պաշտպանող 4 հայ զինծառայողներ, 6-ը՝ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Փաստահավաք աշխատանքներով արձանագրվել է, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային բնակավայրերի ուղղությամբ գործում են նույն նպատակով և նույն ձեռագրով։ Մասնավորապես, զենքի ցուցադրմամբ ահաբեկում են մարդկանց, կրակում են համայնքների հարևանությամբ, գիշերային ժամերին լուսարձակներով թիրախավորում են բնակիչների տների պատուհանները, անօդաչու թռչող սարքեր են կիրառում համայնքների օդային տարածքներում և այլն։

Ադրբեջանական զինված ուժերը խրամատներ են փորել ու տեղակայվել բնակիչներին պատկանող խոտհարքներում, արոտավայրերում, հողատարածքներում՝ թույլ չտալով, որ մարդիկ անխոչընդոտ իրացնեն իրենց սեփականության իրավունքը և դրանով վաստակեն իրենց ապրուստի միջոցը։ Ավելին, ադրբեջանական զինծառայողները գյուղացիների ցանքատարածություններում խրամատներ են փորել, վնասել են ցորենի, գարու արտերը, թույլ չեն տալիս մարդկանց մոտենալ իրենց հողատարածքներին, կրակոցներով ու զենքի ցուցադրմամբ ահաբեկում են բնակիչներին։

Մարդու իրավունքների պաշտպանն արտահերթ զեկույցն ուղարկելու է ՀՀ պետական մարմիններին և ՀԿ-ներին, ինչպես նաև միջազգային կառույցներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

14:15 13.07.2025

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: «Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում: ...

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. Մակրոն

13:59 13.07.2025

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. Մակրոն

Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Նոր Կալեդոնիա պետությունը՝ հանրապետության կազմում, վստահության գրավական է»,-գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։   ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

12:26 13.07.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

10:35 13.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:00 13.07.2025

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

BACK_TO_TOP