Սուեզի ջրանցքով անցնելիս նավթատարը կոտրվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+37.09 oC

Սուեզի ջրանցքով անցնելիս նավթատարը կոտրվել է

13:53 04.06.2023

Seavigour նավթատար նավը վթարի է ենթարկվել Սուեզի ջրանցքով Ռուսաստանից Չինաստան ուղևորվելիս։ Ջրանցքի տնօրինությունը դեպքի վայր է ուղարկել երեք քարշակ։ Այս մասին հայտնում է Սուեզի ջրանցքի մամուլի ծառայությունը։

Վարչակազմի ղեկավար Ուսամա Ռաբիայի խոսքով՝ «նավերի տեղաշարժը ջրանցքի երկայնքով հյուսիսային ուղղությամբ կվերադառնա բնականոն հուն, հենց որ տանկերը քարշակեն»։

Սպասվում է, որ կանոնավոր աշխատանքը կվերսկսվի, երբ կոտրված լցանավը քարշակներով հասցվի ջրանցքի 17-րդ կիլոմետրը։ Մամուլի ծառայությունում նշել են, որ հարավային ուղղությամբ նավագնացության երթևեկությունը հնարավոր կլինի վերականգնել աշխատանքների ավարտից հետո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»

18:38 06.08.2025

Երևանում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»

Մ. Բաբաջանյան և Աճառյան փողոցների խաչմերուկում ավտոմեքենայի պայթյունից 6 տուժած ընդունվել է ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծանր: 1-ը գտնվում է այրվածքային բաժանմունքում, վերջինիս առողջական վիճակը միջին ծանրության է: ...

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում

18:35 06.08.2025

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը վարչապետի պատվիրակության կազմում կգտնվի Վաշինգտոնում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Օգոստոսի 7-8-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի հետ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը խորացնելու նպատակով, ինչպես նաև եռակողմ հանդիպում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփի և […] ...

Վթար Արմավիրի մարզում․ կա մեկ զոհ, վեց վիրավոր

18:30 06.08.2025

Վթար Արմավիրի մարզում․ կա մեկ զոհ, վեց վիրավոր

Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի կամրջի վրա միմյանց են բախվել «Գազ 3129» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ։ Վթարի հետևանքով «Գազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու անչափահաս ուղևորը տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Նույն հիվանդանոց են հոսպիտալացվել նաև «Նիսանի» վարորդն ու երեք ուղևորները։ «Նիսանի» մյուս` 22-ամյա ուղևորը բուժհաստատություն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Կազմված փաստաթղթերը […] ...

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

17:50 06.08.2025

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն

2025 թվականի օգոստոսի 5-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 735 քմ մակերեսով, «բնակավայրերի» նպատակային նշանակության հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 18 միլիոն 293 հազար դրամ: Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել […] ...

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

17:42 06.08.2025

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր է դարձել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած Memoriał Władysława Pytlasińskiego միջազգային մրցաշարում։ 26-ամյա Ամոյանը եզրափակչում 4-0 հաշվով հաղթել է շվեդ ըմբիշ Ալբին Օլոֆսոնին։ Սլավիկ Գալստյանը (72 կգ) և Ռազմիկ Քուրդյանը (130 կգ) արժանացել են բրոնզե մեդալի։ Հայաստանից մրցաշարին մասնակցել են նաև Մանվել Խաչատրյանը (60 […] ...

Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

17:35 06.08.2025

Որ քաղաքների մթնոլորտային օդում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ օգոստոսի 2-ին , Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 29-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։ ◾️Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի […] ...

BACK_TO_TOP