16:14 05.06.2023
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Գ.Բ.-ն 2022 թվականի հոկտեմբերին, նոյեմբերին, դեկտեմբերին, ինչպես նաև 2023 թվականի հունվարին զանգահարել է պետական գերատեսչություններ և ռումբի տեղադրման մասին ահազանգեր հնչեցրել:
Ինչպես տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից, մասնավորապես՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Բ.-ն 2022 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի ընդհանուր օգտագործման համար նախատեսված հեռախոսահամարով զանգահարել է ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչություն և հայտնել, որ իր ցուցումով Լոռու մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի և Լոռու մարզի դատախազության շենքերի նկուղներում տեղադրվել է ռումբ: Դատարանի և դատախազության շենքերում իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում ռումբ կամ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:
Մեկ այլ դեպքում՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, զանգահարել է Լոռու մարզի փրկարար ծառայություն և հայտնել, որ Լոռու մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Ա.-ի և Լոռու մարզի դատախազ Կ.Գ.-ի աշխատասենյակներում ռումբ է տեղադրված: Կատարված ստուգողական գործողությունների արդյունքում ռումբ կամ պայթուցիկ սարքեր չեն հայտնաբերվել:
Դրանից բացի՝ 2022 թվականի նոյեմբերի 2-ին և 16-ին Գ.Բ.-ն զանգահարել է Լոռու մարզի փրկարար ծառայություն և տեղեկացրել, որ «Վանաձորի բժշկական կենտրոն»-ում և Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Տ.Թ.-ի աշխատասենյակում տեղադրված է ռումբ և պայթուցիկ սարք: Տեղեկությունը ստուգվել է և պարզվել, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում:
2022 թվականի դեկտեմբերի 2-ին, 21-ին, և 30-ին Գ.Բ.-ն կրկին զանգահարել է Լոռու մարզի փրկարար ծառայություն, Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և Արդարադատության նախարարություն ու տեղեկացրել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մ.Ա.-ի աշխատասենյակում, Երևան քաղաքի դատախազության և Արդարադատության նախարարության շենքերում ռումբ կա տեղադրված: Ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Գ.Բ.-ի հայտնած տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
2023 թվականի հունվարի 6-ին Գ.Բ.-ն զանգահարել է ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ԱԱԾ Լոռու մարզային վարչության շենքում ռումբ կա տեղադրված: Ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:
2023 թվականի մայիսի 26-ին հսկող դատախազի կողմից Գ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելը) (չորս դրվագ) և 314-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ հայտնելը, որը անզգուշությամբ առաջացրել է հիմնարկի գործունեության կազմալուծում կամ ծանր հետևանք) (վեց դրվագ):
Դատախազը 2023 թվականի հունիսի 2-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:26 13.07.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...
10:35 13.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...
10:00 13.07.2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...