ԱՄՆ-ը ՌԴ-ին նախազգուշացրել է Ասադի զորքերին հասցվելիք հզոր հարվածի մասին․ Bloomberg – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+35.09 oC

ԱՄՆ-ը ՌԴ-ին նախազգուշացրել է Ասադի զորքերին հասցվելիք հզոր հարվածի մասին․ Bloomberg

08:10 25.08.2018

Վաշինգտոնը պատրաստ է սիրիական կառավարական ուժերին նախկինից ավելի հզոր հարված հասցնել, եթե նրանք քիմիական զենք կիրառեն։ Այս մասին ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին՝ Ժնևում հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով 4 աղբյուրի։

Աղբյուրները հայտել են, որ ամերիկյան իշխանությունները տեղեկություններ ունեն Ասադի զորքերի կողմից քիմիական զենքի հնարավոր կիրառման մասին։ Այս անգամ ԱՄՆ-ը պատրաստ է պատասխանել հզոր ռազմական գործողություններով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բոլթոնին ու Պատրուշևին չի հաջողվել հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն ստորագրել՝ ԱՄՆ ընտրություններում Մոսկվայի հնարավոր միջամիտության մասին հարցի պատճառով։ Բոլթոնի խոսքով՝ ինքը հասկացնել է տվել, որ Վաշինգտոնը թույլ չի տա միջամտություն 2018 թվականի ընտրություններին և պատրաստ է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ միջամտությունը կանխելու համար։ Պատրուշևն իր հերթին նշել է, որ հայտարարությունը չի ստորագրվել ԱՄՆ-ի դիրքորոշման պատճառով, և հանդիպման ընթացքում Ռուսաստանի դեմ որևէ մեղադրանք չի հնչեցվել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում

18:11 31.07.2025

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Հուլիսի 29-ին Զոլաքար գյուղի 52-ամյա մի բնակիչ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին է ներկայացել «ՏՕԶ» հրացան, 20 տարբեր տեսակի փամփուշտներ, ինքնաձիգի պահունակ։ Տղամարդը հայտնել է, որ զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանությունից հորդորում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից […] ...

SHANTNEWS

18:00 31.07.2025

SHANTNEWS

Որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը․ Չեմպիոնների լիգա

17:50 31.07.2025

Որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը․ Չեմպիոնների լիգա

Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի բոլոր զույգերը. «Մալմյո» (Շվեդիա) – «Կոպենհագեն» (Դանիա) «Շկենդիա 79» (Հյուսիսային Մակեդոնիա) – «Քարաբախ» (Ադրբեջան) «Դինամո Կիև» (Ուկրաինա) – «Պաֆոս» (Կիպրոս) «Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) «Լեխ» (Լեհաստան) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) «Զալցբուրգ» (Ավստրիա) – «Բրյուգե» (Բելգիա) «Կայրաթ» (Ղազախստան) – «Սլովան» (Սլովակիա) «Նիս» (Ֆրանսիա) – «Բենֆիկա» (Պորտուգալիա) «Ֆեներբահչե» […] ...

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

17:40 31.07.2025

Շրջակա միջավայրի նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբին և մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դենիս Բեսեդիչին։ Հանդիպմանը մասնակցել է նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Հանդիպման հիմնական առանցքը 2026 թվականին Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերն էին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համաժողովի կազմակերպման հիմնարար ուղղությունները՝ սկսած անցկացման […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր բնակավայրեր

17:30 31.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ և Կոռնիձոր բնակավայրեր

Սյունիք կատարած մարզային այցի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Ներքին Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր բնակավայրեր, զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վերջին շրջանում տարբեր հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին, պատասխանել բարձրացված հարցերին։ Հանրապետության նախագահը հարգանքի տուրք է մատուցել Ղարաբաղյան պատերազմներում զոհվածների հիշատակին և ծաղիկներ դրել Տեղում և Կոռնիձորում կանգնեցված հուշակոթողների մոտ։ ...

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

17:20 31.07.2025

Պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով հետախուզվողը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հուլիսի 29-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Վրաստանից Հայաստան է տեղափոխվել օտարերկրացի 20-ամյա մի երիտասարդ, որը 2024 թվականի ապրիլի 10-ից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ 20-ամյա երիտասարդը ներկայացվել է Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...

BACK_TO_TOP