




22:12 10.06.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում մասնակցել է «Մետամորֆոզներ․ գերմաներեն» խորագրով գերմաներենի ուսուցիչների 6-րդ համաժողովին:
Համաժողովին մասնակցել են նաև ԲՊՀ ռեկտորի պաշտոնակատար Դ․ Գյուրջինյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը, Ավստրիայի Հանրապետության դեսպան Թոմաս Մյուլմանը և Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրացը։
Համաժողովի նպատակն է խթանել գերմաներենն ու գերմանագիտությունը միջնակարգ և բարձրագույն կրթության ոլորտներում և կատարելագործելու գերմաներենի ուսուցիչների մասնագիտական կարողություններն ու հմտությունները։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ներկաներին և կարևորել համաժողովի անցկացումը՝ կրթական համակարգի բարեփոխումների համատեքստում։ Նրա խոսքով` օտար լեզուների ուսուցման զարգացումը բարեփոխումների կարևոր ուղղություններից է.
«Լիահույս եմ, որ համաժողովը ծառայելու է իր նպատակին՝ խթանելով գերմաներենն ու գերմանագիտությունը միջնակարգ և բարձրագույն կրթության ոլորտներում տարածելուն, ինչպես նաև կատարելագործելու գերմաներենի ուսուցիչների մասնագիտական կարողություններն ու հմտությունները՝ ժամանակակից պահանջներին համահունչ։
Շնորհակալությունս եմ հայտնում նաև ՀՀ –ում գերմանախոս երկրների դեսպանություններին՝ իրենց աջակցության համար:
Միասնական ջանքերի, ամուր միջմշակութային կապերի և համագործակցությունների շնորհիվ մենք կարող ենք հասնել այն արդյունքին, որին այժմ ձգտում ենք»։
Ներկաներին ողջունել է նաև ԲՊՀ ռեկտորի պաշտոնակատար Դ․ Գյուրջինյանը՝ նշելով, որ համաժողովը ապացույցն է այն բանի, որ բուհը շարունակում է մնալ ուսուցիչների կողքին և աջակցել նրանց՝որպես առաջընթացի և վաղվա օրվա պատասխանատուի:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև դեսպանները։
«Ավստրիայի և Շվեյցարիայի մեր գործընկերների հետ մենք սատարում ենք Հայաստանում գերմաներենի ուսուցումը՝ Հայաստանի կապերը գերմանախոս երկրների հետ ամրապնդելու նպատակով»,- ասել է Գերմանիայի դեսպանը՝ Վիկտոր Ռիխտերը։
«ԲՊՀ-ում գործող Ավստրիական գրադարանը մշակութային և գիտական կենտրոն է Հայաստանում։ Այն բաց է ավստրիական մշակույթով, պատմությամբ և ուղղակի գերմաներեն ուսումնասիրող հանրության համար: Ավստրիական գրադարանի հիմնադրումից ի վեր Ավստրիայի հետ իրականացվել են բազմաթիվ կրթական ու մշակութային ծրագրեր։ Բացի այդ, Հայաստանում անցկացվում է 2011 թ.-ից Գերմաներենի իմացության ավստրիական վկայագրի քննությունը, 2012 թվականից ԲՊՀ-ում աշխատում են Ավստրիական փոխանակման ծառայության դասախոսներ, միջհամալսարանական համագործակցություն Վիեննայի և Զալցբուրգի համալսարանների հետ»,-ասել է Ավստրիայի Հանրապետության դեսպան Թոմաս Մյուլմանը։
Իսկ Շվեյցարիայի դեսպանի խոսքով՝ համաժողովը նպաստում է գերմաներենի և գերմանախոս երկրների մշակույթի տարածմանը։ Դեսպանը կարևորել է նաև համագործակցությունը ԲՊՀ-ում գործող Ավստրիական գրադարանի հետ, որտեղ տեղակայված է նաև Շվեյցարական ընթերցասրահը։ Հատկանշական է սկիզբ դրված համագործակցությունը ԲՊՀ-ի և Ցյուրիխի կիրառական գիտությունների ինստիտուտի միջև, որի շնորհիվ համաժողովին աշխատաժողովներ է անցկացնում հրավիրված դոցենտ Ցյուրիխից։
Նշենք, որ համաժողովն անցկացնում են Հայաստանի գերմաներենի ուսուցիչների միությունը, ՀՀ-ում ԳԴՀ դեսպանությունը՝ ԲՊՀ գերմաներենի ամբիոնի, Ավստրիայի և Շվեյցարիայի դեսպանությունների, ինչպես նաև Հայաստանում գերմանախոս երկրների պաշտոնական ներկայացուցչությունների ու միջազգային կառույցների աջակցությամբ:
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...