Հայաստանի պատվիրակությունը Սոչիում մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների երկրորդ երիտասարդական ֆորումին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+28.09 oC

Հայաստանի պատվիրակությունը Սոչիում մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների երկրորդ երիտասարդական ֆորումին

17:52 12.06.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ պետությունների երկրորդ երիտասարդական համաժողովին:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, ֆորումին մասնակցել են ԱՊՀ և ԵԱՏՄ անդամակցող երկրների ավելի քան 150 պատվիրակներ Հայաստանից, ԲԵլառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Կուբայից, ինչպես նաև ԱՊՀ այլ պետություններից։ Ֆորումն անցկացվել է ՌԴ Սոչի քաղաքում:

Միջոցառման բացման արարողությանը ներկա է եղել և ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ վարչապետ Միխաիլ Միշուստինը։ ՌԴ վարչապետն անդրադարձել է եվրասիական ինտեգրացման շրջանակում այժմ գործող երիտասարդների համար նախատեսված ծրագրերին։ Մասնակիցներին ողջունել են ԱՊՀ գլխավոր քարտուղար Ս․ Լեբեդևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Մ․ Մյասնիկովիչը, ֆորումին մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարները։

Բացման արարողությանը ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով երիտասարդներին մասնակցությանը ժամանակակից տնտեսական խնդիրների լուծմանը: Խոսելով ֆորումի հիմնական թեմայի՝ երիտասարդական ձեռներեցության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանն ուղղված աջակցության մասին՝ Ա. Մարտիրոսյանը երեք առանցքային մոտեցում է շեշտադրել։

«Առաջինն այն է, որ ձեռնարկատիրական հմտությունների և ձեռնարկատիրական վարքի ձևավորումը պետք է սկսվի դպրոցից և շարունակվի հետագա կրթական աստիճաններում»,- նշել է նախարարի տեղակալը՝ հակիրճ ներկայացնելով հանրակրթական, միջին մասնագիտական և բուհական կրթական համակարգերում այդ ուղղությամբ ձևավորված հայաստանյան փորձը:

«Այժմ ՀՀ-ում փորձարկվում է Հանրակրթության նոր պետական չափորոշիչը, որով սահմանված է, որ դպրոցն ավարտելիս շրջանավարտն արդեն պետք է ունենա ձեռնարկատիրական հմտություններ՝ տարբերելով ձեռնարկատիրական գործունեության տեսակները և իրականացման ձևերը։ Նույնատիպ մոտեցում է կիրառվում նաև միջին մասնագիտական կրթական համակարգում, որտեղ անկախ մասնագիտությունից՝ ձեռնարկատիրական մոդուլը պարտադիր բաղադրիչ է համարվում։ Բարձրագույն կրթության համակարգում ևս բազմաթիվ հայաստանյան բուհեր, համագործակցելով միջազգային բուհերի հետ, իրականացնում են ուսանողների ձեռնարկատիրական կրթությանն ուղղված լրացուցիչ ծրագրեր՝ ակադեմիական կրթությանը զուգահեռ։ Մենք պատրաստ ենք մեր փորձառությամբ կիսվել ԵԱՏՄ անդամ պետությունների հետ՝ առավել նպաստելու եվրասիական ինտեգրմանը, պետությունների միջև կապերի սերտացմանը, տնտեսության արդիականացմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը։

Ըստ նախարարի տեղակալի՝ երկրորդ մոտեցումն այն է, որ անհրաժեշտ է քաջալերել երիտասարդներին ոչ միայն համալրելու աշխատաշուկան՝ որպես պատրաստված մասնագետներ, այլև անել հնարավորը, որպեսզի հենց նրանք դառնան գործատուներ:

Խոսելով երրորդ մոտեցման մասին՝ Ա. Մարտիրոսյանն ընդգծել է ձեռնարկատիրությունը խթանող երիտասարդական ծրագրերի մասին տեղեկատվական պորտալների գործարկման անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կտան էլ ավելի մեծ թվով երիտասարդների հաղորդակից դարձնելու ազգային և վերազգային մակարդակով իրականացվող աջակցման ծրագրերին։

«Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ քանի որ ԵԱՏՄ-ն կոչված է միավորելու անդամ պետությունների տնտեսական և իրավական տարածությունները, ստեղծելու մարդկային կապիտալի, աշխատանքային ռեսուրսների ազատ տեղաշարժի հնարավորություններ, արդյունավետ կլինի ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում ստեղծել միասնական երիտասարդական պորտալներ, որտեղ կտեղադրվեն երիտասարդական ձեռնարկատիրության խթանմանն ու երիտասարդության մասնակցության աճին ուղղված բոլոր ազգային և վերազգային ծրագրերը»,- ասել է նա։

Ֆորումի առանցքային իրադարձությունը լիագումար նստաշրջանն էր: Ռազմավարական քննարկումների շրջանակում մշակվել են երիտասարդական ձեռնարկատիրության և պետական իշխանության մարմինների կողմից ոլորտի աջակցության նախաձեռնություններ։

ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էին պետական և ոչ պետական կառույցների 13 ներկայացուցիչներ, այդ թվում՝ պետական գերատեսչություններից (ՀՀ ԿԳՄՍ և ԲՏԱ նախարարություններ), Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարաններից, Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղից, երիտասարդ ձեռնարկատերեր և ստարտափների հեղինակներ։
Ֆորումի նպատակն էր ԱՊՀ և ԵԱՏՄ տիրույթում երիտասարդական ձեռնարկատիրության զարգացմանը խոչընդոտող խնդիրների վերհանումը, միասնական լուծումների առաջադրումը, ինչպես նաև անդամ պետությունների երիտասարդ մասնագետների և երիտասարդ ձեռնարկատերերի համար ինքնիրացման նոր հնարավորությունների ստեղծումը։

Սոչիում տեղի ունեցող երիտասարդական ֆորումի կազմակերպիչը ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային գործակալությունն է («Росмолодежь»)՝ Եվրասիական տնտեսական կոմիտեի և ԱՊՀ գործադիր կոմիտեի անմիջական աջակցությամբ։

Ֆորումի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության գլխավոր մասնագետ Վերոնիկա Խորասանյանն այցելել են Սոչիի «Գաղափարների ծով» կենտրոն, որտեղ, ի թիվս մի շարք ծառայությունների, տարատեսակ ծրագրերի միջոցով աջակցություն է տրվում երիտասարդներին սեփական բիզնես գաղափարներն իրականություն դարձնելու համար։

ՀՀ ԿԳՄՍ ներկայացուցիչներն այցելել են նաև Սոչիի «Երիտասարդների տուն» երիտասարդական կենտրոն, ծանոթացել կենտրոնի հնարավորություններին, ծառայություններին, աշխատանքային մեթոդաբանությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

22:20 12.07.2025

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

22:09 12.07.2025

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Հունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...

BACK_TO_TOP