17:40 14.06.2023
Համայնքային շահի պաշտպանության հայց հարուցելու շրջանակում՝ 2023 թվականի ապրիլի 6-ից մինչև 2023 թվականի հունիսի 6-ը ներառյալ, Դատախազության կողմից համայնքային շահի պաշտպանության նպատակով հարուցվել է 235 հայց:
Գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ Ազգային ժողովը 2023 թվականի մարտի 1-ին ընդունել է Կառավարության կողմից ներկայացված «Դատախազության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենսդրական բարեփոխման արդյունքում Դատախազությունը լիազորված է համայնքային շահի պաշտպանության հայց հարուցել դատարան, այդ թվում՝ վիճարկել համայնքների ղեկավարների այն ապօրինի հրամաններն ու որոշումները, որոնց հիման վրա օտարվել են համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիները, պուրակները, մանկապարտեզներն ու այլ անշարժ գույքերը՝ նպատակ ունենալով դրանք վերադարձնել համայնքին:
Այս լիազորության շրջանակում, Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը, 2023 թվականի ապրիլի 6-ից մինչև 2023 թվականի հունիսի 6-ը ներառյալ, Դատարան է ներկայացրել 145 հայց, որոնցից 134-ը՝ վիճարկման, 1 հայց՝ քաղաքացիական դատավարության կարգով հարուցված, 9-ը՝ ճանաչման, 1 հայց՝ նոտարի գործողության իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ հայցերից երկուսով Վարչությունը Դատարանում վիճարկել է «Ռիբոկ» սպորտային համալիրի զբաղեցրած տարածքից՝ Տ.Պետրոսյան 44/2 հասցեից, հողամասը ֆիզիկական անձին օտարելու գործընթացը: Իրավունքը գրանցելու պահին տարածքը հանդիսացել է այգի, ընգրկված է եղել Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ օտարման ոչ ենթակա հողամասերի ցանկում: Բացի այդ՝ Տ.Պետրոսյան 44/2 հասցեի ընդլայնումները կատարվել են օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ:
Մյուս հայցով վիճարկել է «Վարդավառ» զբոսայգում կառուցված ինքնակամ շինությունների օրինականացման և դրանք ֆիզիկական ու իրավաբանական անձանց օտարման գործընթացը:
2023 թվականի ապրիլի 6-ից մինչև 2023 թվականի հունիսի 6-ը վիճարկման 7 հայց է ներկայացրել Երևան քաղաքի դատախազությունը: Դրանցից երկուսը վերաբերում է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված, օտարման ոչ ենթակա զբոսայգիների՝ «Ուսանողական» այգու և «Կոմիտաս» զբոսայգու տարածքների օտարումներին:
Վիճարկման 1 հայց ներկայացրել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանի դատախազությունը: Դատախազությունը վիճարկում է Նոր Նորք վարչական շրջանի «Նանսենի անվան» զբոսայգու տարածքից 533,4 քմ մակերեսով հողամասի օտարումը, որը Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն, ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
3 հայց ներկայացրել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունը, որոնցից 2-ը՝ վիճարկման, 1-ը՝ ճանաչման:
Վիճարկման 6 հայց ներկայացրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը: Մասնավորապես՝ Վարչական շրջանի դատախազության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արտաշատի խճուղի 5/1 հասցեով անցնող, պետական սեփականություն հանդիսացող և վարձակալության իրավունքով «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությանը հանձնված, սակայն իրավունքի պետական գրանցում չստացած Նորագավիթ տանող խմելու ջրի 600 մմ տրամագծով խողովակը կրող էստակադան՝ սանիտարապահպանական գոտիով, օտարվել է «Ա-Ս Ինվեստմենթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, թեև ընդգրկված է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և Ջրային օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն՝ մայրուղային և միջհամայնքային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի անօտարելի գոտիները պետական սեփականություն են ու մասնավորեցման ենթակա չեն:
Ճանաչման 1 հայց ներկայացրել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազությունը, 1 վիճարկման հայց՝ Արագածոտնի մարզի դատախազությունը, վիճարկման 8 հայց՝ Արարատի մարզի դատախազությունը, 7 հայց՝ Արմավիրի մարզի դատախազությունը, որոնցիցի 6-ը՝ վիճարկման, 1-ը՝ ճանաչման, վիճարկման 1 հայց՝ Գեղարքունիքի մարզի դատախազությունը, վիճարկման 3 հայց՝ Կոտայքի մարզի դատախազությունը: Վիճարկման 22 հայց ներկայացրել է Շիրակի մարզի դատախազությունը: Հայցերից մեկով Շիրակի մարզի դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող Շչորս փողոցի թիվ 2, 2/5, 2/4 հողամասերը և նույն փողոցի թիվ 2/3, 2/2 հասցեներում գտնվող ջրավազանի զբաղեցրած հողամասերը, որոնք «Կումայրի» արգելոց հուշարձանի տարածք են, ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ և չէին կարող օտարվել:
Վիճարկման 8 հայց ներկայացրել է Լոռու մարզի դատախազությունը, 3 հայց՝ Սյունիքի մարզի դատախազությունը, վիճարկման 7 հայց ներկայացրել է Վայոց ձորի մարզի դատախազությունը, վիճարկման 5 հայց՝ Տավուշի մարզի դատախազությունը, վիճարկման 7 հայց՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը:
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...
22:20 12.07.2025
Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել էԹուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...
22:09 12.07.2025
Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներինՀունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...