19:57 14.06.2023
Հուլիսի 9-16-ը կանցկացվի Երևանի «Ոսկե ծիրան» հոբելյանական 20-րդ միջազգային կինոփառատոնը, որը կմեկնարկի Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով: Հանրությանը կներկայացվեն մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև «Երևանյան պրեմիերաներ» ծրագրով կցուցադրվեն ֆիլմեր՝ Կաննի, Բեռլինի, Վենետիկի և այլ կինոփառատոներից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։
Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, որոնք իրենց առողջությունն ու ջանքերն են ներդրել փառատոնի կայացման գործում, որը մեզ հաղորդակից է դարձնում միջազգային գեղարվեստական գործընթացներին:
«Նրանք, ովքեր իրենց կյանքում գոնե մեկ անգամ կազմակերպել են փառատոն, հասկանում են, թե ինչ ջանք, համբերություն և ներդրում է պահանջում փառատոնի իրականացումը: Փառատոնն այնպիսի մշակութային ֆենոմեն է, որ իր գինը որոշում է տարիքով, ձևավորած ավանդույթներով: Այս առումով «Ոսկե ծիրան»-ը մեր մշակութային համայնապատկերում շատ թանկ փառատոն է»,- ասաց փոխնախարար Արա Խզմալյանը:
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը մեծ պատիվ համարեց «Ոսկե ծիրան»-ի կայացմանն ինչ-որ չափով աջակցելը, քանի որ կինոփառատոնն ըստ նրա՝ քաղաքի կարևորագույն մշակութային իրադարձություններից է: Նա ուրախ է, որ տարեցտարի փառատոնն ավելի է ընդլայնվում և բարձրացնում որակը:
«Շնորհավորում եմ մեզ բոլորիս «Ոսկե ծիրան»-ի 20-ամյակի կապակցությամբ: «Ոսկե ծիրան»-ի հուլիսյան օրերը, վստահաբար, Երևան քաղաքին ոսկեծիրանյան մթնոլորտ են հաղորդում: Վստահաբար կինոյի սիրահարները կարևորում են փառատոնը, կարևորում են փառատոնի ամենամյա անցկացումը այն տրամաբանությամբ, որով որ արդեն որերոդ տարին է՝ այս փառատոնը անցնում է: Շնորհավորում եմ «Ոսկե ծիրան»-ի ամբողջ անձնակազմին և «Ոսկե ծիրան»-ը վստահաբար այս քաղաքի ամենակարևոր իրադարձություններից մեկն է տարվա ընթացքում, և Երևանի քաղաքապետարանի համար մեծ պատիվ է լինել փառատոնի կողքին»,-նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ոսկե ծիրան»-ն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապետարանն էլ փառատոնի գլխավոր հովանավորն է։
14:57 11.08.2025
Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունըՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...
14:48 11.08.2025
Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՕգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս […] ...
14:40 11.08.2025
Դյոկերեշի առաջին գոլն ու «Արսենալի» հաղթանակըՇվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշն առաջին գոլն է խփել Լոնդոնի «Արսենալի» կազմում: Emirates Cup ընկերական խաղում անգլիական ակումբը տնային ստադիոնում 3-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»: Դյոկերեշը բացել է հաշիվը: Երկու րոպե անց հաշիվը 2-0 է դարձրել անգլիացի Բուկայո Սական, իսկ 82-րդ րոպեին խաղի վերջակետը դրել է ծանր վնասվածքից ապաքինված գերմանացի Կայ Հավերցը: ...
14:32 11.08.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, […] ...
14:30 11.08.2025
ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել․ նշանակվել է 2 մլն դրամ տուգանքՋրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՎԱՐԴ-ՔՆԱՐ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։ Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող Ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ խորքային հորի ապօրինի շահագործումը կասեցվել է։ Նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ...
14:21 11.08.2025
Հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օգոստոսի 8-ին խուզարկություն է կատարվել Գյումրիի բնակիչ 67-ամյա տղամարդու բնակության վայրում: Տնակին կից խորդանոցում հայտնաբերվել է պլաստիկ տարա`լցված 58 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցով։ Նույն օրն իրացվել է նաև Շիրակի քրեական ոստիկանների ստացած նմանատիպ մեկ այլ տեղեկություն, ըստ որի` Գյումրիի […] ...