17:04 10.08.2025
Մեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են Իսրայելի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հատվածն ամբողջությամբ օկուպացնելու մտադրության, հաղորդում է Times թերթը։
Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության գոտի ստեղծելու և հետագայում այն նոր «քաղաքացիական կառավարությանը» հանձնելու համար։ Նեթանյահուն հավելեց, որ միևնույն ժամանակ Իսրայելը չի պլանավորում պահպանել վերահսկողությունը Գազայի հատվածի նկատմամբ, բայց գործողության նպատակն է «անվտանգության գոտի» ստեղծելը։
«Մեծ Բրիտանիան քննարկում է Իսրայելի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ որպես պատասխան միջոցառումների փաթեթի մաս, այն դեպքում, եթե Բենիամին Նեթանյահուն առաջ շարժվի Գազայի լիակատար օկուպացիայի ծրագրերով», – ասվում է հայտարարության մեջ։
18:43 10.08.2025
Կալլասը հրավիրել է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպում՝ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալլասը օգոստոսի 11-ին հրավիրում է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպում՝ քննարկելու Ուկրաինայի հարցով Ռուսաստան-ԱՄՆ առաջիկա գագաթնաժողովը: Նա Reuters-ին ասել է, պահանջելու են հաշվի առնել Բրյուսելի և Կիևի շահերը։ «ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ցանկացած համաձայնագիր պետք է ներառի ԵՄ-ն և Ուկրաինան», – մեջբերում է գործակալությունը Կալլասի խոսքերը։ Նա հավելել է, որ […] ...
18:18 10.08.2025
Եզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը ՎաշինգտոնԵզրափակվել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Վաշինգտոն: Այդ մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ ...
17:55 10.08.2025
Եվրոպական մի շարք երկրների արտգործնախարարներ դատապարտում են Իսրայելի կողմից Գազան օկուպացնելու ծրագրերըԵվրոպական ութ երկրների արտաքին գործերի նախարարները դատապարտել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հատվածը օկուպացնելու մտադրությունը՝ նշելով, որ այս ծրագրի իրականացումը միայն կվատթարացնի մարդասիրական ճգնաժամը և կհանգեցնի զոհերի մեծ թվի, ասվում է Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության կողմից հրապարակված համատեղ հայտարարության մեջ։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ […] ...
17:30 10.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 449 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.76 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.81 դրամ: ...
17:04 10.08.2025
Մեծ Բրիտանիան կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ․ TimesՄեծ Բրիտանիայի իշխանությունները քննարկում են Իսրայելի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը ի պատասխան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Գազայի հատվածն ամբողջությամբ օկուպացնելու մտադրության, հաղորդում է Times թերթը։ Հինգշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իսրայելը մտադիր է վերահսկողություն հաստատել ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ՝ անվտանգության գոտի ստեղծելու և հետագայում այն նոր «քաղաքացիական կառավարությանը» հանձնելու համար։ Նեթանյահուն […] ...
16:33 10.08.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՕգոստոսի 10-ին, տեղական ժամանակով ժամը 15:47-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։47-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․1 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...