22:15 14.06.2023
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հագեցած է և կողմերն աշխատում են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի շրջանակներում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին: Փաշինյանը և Օվերչուկը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, կողմերի սուվերենության և իրավազորության հիման վրա սահմանային ու մաքսային հսկողության իրականացմանը վերաբերող հարցեր:
Ո՞րն է այցի գլխավոր նպատակը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Հիշեցնեմ, որ ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանում աշխատանքային այցով էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Իգոր Լիվիտինը, բայց այստեղ անհրաժեշտ է ընդգծել և հիշեցնել, որ Լիվիտինը տրանսպորտի նախկին նախարարն էր: Այսինքն՝ ես վստահ եմ, որ նրա առաքելությունը Բաքու ինչ-որ չափով կրկնում է կամ շարունակում է Օվերչուկի առաքելությունը Երևան, և երկուսի առաքելություններն էլ ուղղակի կապված են փոխվարչապետերի մակարդակով այդ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ:
Հիշեցնեմ՝ Մոսկվայում հունիսի 2-ին կայացավ այդ աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որը հավանաբար բավական արդյունավետ էր: Համենային դեպս այդ հանդիպման ավարտից հետո Օվերչուկը հայտարարեց, որ կողմերին հաջողվել է զգալիորեն առաջ անցնել և անգամ ասաց, որ փաստաթղթի նախագիծը արդեն մոտ է ավարտական տեքստին և կողմերին մասնավորապես հաջողվել է առաջ անցնել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգծի հարցի վերաբերյալ: Երկաթգիծը անցնում է Հայաստանի տարածքով և միավորում է Ադրբեջանը Նախիջևանի հետ:
Օվերչուկի ասելով՝ ընդամենը 2-3 տարաձայնություն կա և ամենայն հավանականությամբ Լիվիտինի և Օվերչուկի այցերը տարածաշրջան կապված են հենց այդ 2-3 անհամաձայնությունները շտկելու ցանկության հետ»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Կոնկրետ ինչի՞ն են վերաբերում այդ տարաձայնությունները և ինչո՞ւ է Բաքվի համար այդքան սկզբունքային, որ մաքսային ու սահմանային հսկողություն իրականացնեն ոչ թե հայ, այլ արտասահմանցի մասնագետները:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
10:00 01.05.2025
Հնդկաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Պահալգամի վրա հարձակման կասկածյալները պետք է պատժվենՀնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցում ասել է, որ Պահալգամում (Հնդկական Ջամու և Քաշմիր արհմիության տարածք) ահաբեկչության հեղինակները պետք է պատժվեն։ «Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել ենք Պահալգամի հարձակումը։ Դրա մեղավորներն ու կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն», -գրել է Ջայշանքարը X-ում։ Չորեքշաբթի օրը Պետդեպարտամենտը հայտնել է, որ […] ...
09:50 01.05.2025
ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայում երեխաների 92%-ը չունի հիմնական սնունդԳազայի հատվածում 6 ամսականից մինչև 2 տարեկան նորածինների ավելի քան 90%-ին հասանելի չէ հիմնական սնունդը: Այս մասին, ինչպես հաղորդում է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը, հայտարարել է պաղեստինյան տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը։ Ըստ այդմ՝ Իսրայելի շարունակվող շրջափակման և անցակետերի փակման հետևանքով Գազայի հատվածում թերսնվածության պատճառով բուժվող երեխաների թիվը 2025 թվականի մարտի համեմատ աճել է […] ...
09:40 01.05.2025
ԱՄՆ-ը և Ուկրաինան համաձայնագիր են ստորագրել Վերակառուցման ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասինԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի կնքումը նպատակ ունի ցույց տալ Վաշինգտոնի հավատարմությունը ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ գործընթացին։ Այս մասին ասված է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հայտարարության մեջ։ «Այս համաձայնագիրը հստակ ուղերձ է ուղարկում Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հավատարիմ է խաղաղ գործընթացին, որը կենտրոնացած է ազատ, ինքնիշխան և երկարաժամկետ բարգավաճ Ուկրաինայի վրա։ […] ...
09:35 01.05.2025
Թրամփը հայտնել է, որ ավելի քան 100 երկրներ բանակցում են ԱՄՆ-ի հետ առևտրային գործարքների շուրջԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ավելի քան 100 երկրներ, այդ թվում՝ Հնդկաստանը, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը, քննարկում են Միացյալ Նահանգների հետ առևտրային գործարքները։ Այս թվերը նա հայտնել է չորեքշաբթի NewsNation հեռուստաալիքի եթերում։ «Մենք արդեն ունենք հարյուրից ավելի երկրներ, որոնք մեզ զանգահարում են առավոտյան, կեսօրին և գիշերը՝ հույս ունենալով գործարք կնքել»,-ասել է ամերիկացի առաջնորդը։ […] ...
09:33 01.05.2025
Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական, ընտանեկան բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը․ ՀՀ նախագահՆախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ, որում ասված է․ «Սիրելի հայրենակիցներ, Հարգելի աշխատավորներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը մեզ հնարավորություն է տալիս գնահատելու և արժևորելու աշխատանքի դերը մեր կյանքում, հասարակության զարգացման մեջ և պետականության ամրապնդման գործում: Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա […] ...
09:30 01.05.2025
Հնդկաստանը հայտնել է Պակիստանի կողմից վերահսկողության գծում կրակային ռեժիմի հերթական խախտման մասինՀնդկաստանը հաղորդել է Պակիստանի կողմից կրակային ռեժիմի հերթական խախտման մասին հսկողության գծի երկայնքով Հնդկական միության Ջամու և Քաշմիրի տարածքի սահմանային տարածքում: Այս մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ, փոխգնդապետ Սունիլ Բարթվալը։ «2025 թվականի ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը Պակիստանի բանակի դիրքերը փոքր զենքերից կրակ են բացել վերահսկողության գծի վրայով […] ...