Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Արինա Անտոնոսյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+31.09 oC

Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Արինա Անտոնոսյանը

10:34 15.06.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկա է եղել Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի փակման գալա համերգին: Համերգի ընթացքում հայտարարվել են մրցանակակիրների անունները:

Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակը ժյուրիի որոշմամբ շնորհվել է Հայաստանը ներկայացնող դաշնակահար Արինա Անտոնոսյանին։

Երկրորդ մրցանակի է արժանացել ճապոնացի դաշնակահար Յուտո Կիգուջին։ Երրորդ մրցանակը շնորհվել է Անդրեյ Կուրբետին (Հայաստան)։ Առաջին մրցանակակիրն արժանացել է դրամական պարգևի՝ 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով. վերջինս նաև հնարավորություն է ստանում համերգով հանդես գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ 2024-2025 համերգաշրջանի ընթացքում։ Երկրորդ տեղը զբաղեցրած երաժիշտն արժանացել է 5 000 ԱՄՆ դոլարին և երրորդ մրցանակակիրը՝ 3 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով պարգևի։

Մրցույթի շրջանակում շնորհվել են նաև հատուկ մրցանակներ՝ Յոհան Սեբաստիան Բախի «Պրելյուդ և ֆուգայի» լավագույն մեկնաբանության համար, Ֆրեդերիկ Շոպենի էտյուդի լավագույն մեկնաբանության համար, Արամ Խաչատրյանի Պոեմի լավագույն մեկնաբանության համար և այլն։ Շնորհվել է նաև «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակը, որին արժանացել է Լիդա Պատուրյանը. նա մեկ համերգ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ 2024-2025 թթ. համերգաշրջանի ընթացքում։

Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 4 մասնակիցները և ժյուրիի կողմից ընտրված ևս մեկ դաշնակահար հնարավորություն կստանան մասնակցելու 2024 թ․ Դուբայում կայանալիք «Classic Piano» դաշնակահարների միջազգային մրցույթին, որը «14 ուղի դեպի Դուբայ» միջազգային մրցույթների եզրափակիչ մրցությունն է։

Մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունից հետո առաջին մրցանակակիր Արինա Անտոնոսյանը մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել է Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։

Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրը մրցանակաբաշխությունից հետո նշել է, որ չափազանց հուզված է և տպավորված այն ամենից, ինչը տեղի է ունեցել խաչատրյանական մրցույթի շրջանակում: Նրա տեղեկացմամբ՝ ինչ-որ չափով հոգու խորքում հույս է փայփայել, որ կհաղթի մրցույթում և ուրախ է, որ արժանացել է այդ բարձր պատվին։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի կայացել է դաշնամուրի մասնագիտական կարգում։ Այն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ:

Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դյոկերեշի առաջին գոլն ու «Արսենալի» հաղթանակը

14:40 11.08.2025

Դյոկերեշի առաջին գոլն ու «Արսենալի» հաղթանակը

Շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշն առաջին գոլն է խփել Լոնդոնի «Արսենալի» կազմում: Emirates Cup ընկերական խաղում անգլիական ակումբը տնային ստադիոնում 3-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»: Դյոկերեշը բացել է հաշիվը: Երկու րոպե անց հաշիվը 2-0 է դարձրել անգլիացի Բուկայո Սական, իսկ 82-րդ րոպեին խաղի վերջակետը դրել է ծանր վնասվածքից ապաքինված գերմանացի Կայ Հավերցը: ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

14:32 11.08.2025

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, […] ...

ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել․ նշանակվել է 2 մլն դրամ տուգանք

14:30 11.08.2025

ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել․ նշանակվել է 2 մլն դրամ տուգանք

Ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՎԱՐԴ-ՔՆԱՐ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։ Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող Ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ խորքային հորի ապօրինի շահագործումը կասեցվել է։ Նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ...

Հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

14:21 11.08.2025

Հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա․ Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում օգոստոսի 8-ին խուզարկություն է կատարվել Գյումրիի բնակիչ 67-ամյա տղամարդու բնակության վայրում: Տնակին կից խորդանոցում հայտնաբերվել է պլաստիկ տարա`լցված 58 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցով։ Նույն օրն իրացվել է նաև Շիրակի քրեական ոստիկանների ստացած նմանատիպ մեկ այլ տեղեկություն, ըստ որի` Գյումրիի […] ...

Խաչանովի հաղթական մեկնարկը Ցինցինատիի «Մասթերսում»

14:10 11.08.2025

Խաչանովի հաղթական մեկնարկը Ցինցինատիի «Մասթերսում»

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ցինցինատիի «Մասթերսում»։ Աշխարհի 12-րդ ռակետը երկրորդ փուլում 6-4, 7-6 հաշվով հաղթել է Վալենտին Ռուայեին (Ֆրանսիա, 104-րդ ռակետ)։ Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Ջենսոն Բրուկսբին (ԱՄն, 101-րդ ռակետ)։ ...

Ադրբեջանն Ուկրաինային երկու միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել

14:01 11.08.2025

Ադրբեջանն Ուկրաինային երկու միլիոն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար երկրի էներգետիկայի նախարարությանը 2 միլիոն դոլար հատկացնելու մասին: Նրա համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նրա կայքում: Փաստաթղթի համաձայն՝ միջոցները նախատեսված են Ադրբեջանում մարդասիրական օգնության կարգով արտադրված էլեկտրական սարքավորումների գնման և Ուկրաինա առաքման համար։ Փետրվարի 5-ին էլ Ադրբեջանի նախագահը որոշել էր 1 միլիոն դոլար հատկացնել […] ...

BACK_TO_TOP