Տաթևում կանցկացվի Սյունիքի պատմության և լեգենդների «Սարերում» իմերսիվ փառատոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+32.09 oC

Տաթևում կանցկացվի Սյունիքի պատմության և լեգենդների «Սարերում» իմերսիվ փառատոնը

12:46 19.06.2023

Հունիսի 24-ին և 25-ին Տաթևում սպասվում են պատմամշակութային միջոցառումներով հարուստ օրեր․ կայանալու է Սյունիքի պատմության և լեգենդների «Սարերում» իմերսիվ փառատոնը։
Թատերական բեմադրություններ, վարպետության դասեր, երաժշտություն, ազգային պարեր և խաղեր, ավանդական ուտեստներ և շրջայց պատմական հին գյուղեր․ երկօրյա փառատոնի ծրագիրը ներառում է բազմազան միջոցառումներ՝ միտված Սյունիքի մշակութային և գաստրո տուրիզմի զարգացմանը։

Փառատոնի հյուրերն ու զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մասնակցելու տարատեսակ միջոցառումների, միևնույն ժամանակ վայելելու Սյունիքի լեռնային համայնապատկերն ու «ՏաԹևեր» ճոպանուղու տպավորիչ թռիչքը Որոտանի կիրճի վրայով, որի հանգրվանն է միջնադարյան հոգևոր, կրթական և ճարտարապետական նշանավոր կոթողներից մեկը՝ 9-րդ դարի Տաթևի վանական համալիրը։

«Փառատոնները շատ կարեւոր դեր ունեն զբոսաշրջության ոլորտի համար։ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն զարգացնում է զբոսաշրջությունը 4 հիմնական ուղղություններով՝ արկածային, մշակութային, գաստրո եւ բնություն։ Այս բոլոր 4 ուղղությունները ներկայացված կլինեն «Սարերում» փառատոնի շրջանականերում, որը շատ կարեւոր է զբոսաշրջային հոսքեր ներգրավելու տեսանկյունից։ Մենք միշտ ցանկություն ունենք ստեղծելու հետաքրքիր միջոցառումներ՝ միջազգային զբոսաշրջիկների համար Հայաստանը գրավիչ ուղղություն դարձնելու նպատակով: Կարեւորելով միջազգային շուկան՝ Կոմիտեն իրականացնում է ճանաչողական այցերի ծրագիրը, որի շրջանակում հյուրընկալում ենք տարբեր երկրներից մեդիա ներկայացուցիչների եւ բլոգերների։ «Սարերում» փառաատոնին ներկա են լինելու Սաուդյան Արաբիայից, Քուվեյթից եւ Ավստրիայից հանրաճանաչ պարբերականների ներկայացուցիչներ»,- ասում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Փառատոնը կընթանա մի քանի ուղղությամբ՝ ներգրավելով տարբեր տարիքային խմբերի հետաքրքրություններ։

Տաթևի վանքի մոտ տեղի կունենա «Սյունիքի պատմություն. ճամփորդություն ժամանակի միջով» ինտերակտիվ բեմադրությունը՝ Սյունիքի պատմական իրադարձությունների և ականավոր դեմքերի մասին, որից հետո այցելուները կմասնակցեն ազգային խաղերի ու պարերի։

«ՏաԹևեր» ճոպանուղու Հալիձոր կայանի մոտ ողջ օրն ընթանալու է տոնավաճառ, որտեղ տեղացի արհեստավորները ցուցադրելու են տարածաշրջանի ավանդական արհեստները, իսկ այցելուների համար անցկացվելու են վարպետության դասեր։ Երաժշտական ծրագրի շրջանակում ելույթ է ունենալու «Միքայել Ոսկանյան և Թառափ տրիո» խումբը։ Նախատեսված է նաև DJ-ով պարահրապարակ, մանկական ժամանցի և հանգստի մեծ գոտի։
Փառատոնի շրջանակում սյունեցի դերասանների ներգրավվածությամբ կկայանա «Միջնադարյան ընթրիք ազնվական Օրբելյանների ընտանիքի հետ» հատուկ ճաշկերույթ-բեմադրությունը։
Կիրականացվի նաև շրջայց դեպի Հին Հալիձոր գյուղ՝ դիտելու «Տեղական ապրելակերպ 17-րդ դարում» ինտերակտիվ ներկայացումը, իսկ փառատոնի երկրորդ օրն այցելություն կլինի Հին Խնձորեսկ գյուղ։
«Մեր նպատակն է «Սարերում» փառատոնի շնորհիվ խթանել զբոսաշրջային հոսքը դեպի Սյունիք՝ Տաթեւ, ինչպես նաեւ ներկայացնել Սյունիքի հարուստ պատմությունն ու մշակույթը թատերական բեմադրությունների ու խաղերի միջոցով։ Հուսով ենք, փառատոնի այցելուները կգնահատեն սյունեցիների հյուրընկալությունը, կվայելեն լեռնային գեղեցիկ տեսարաններն ու կանցկացնեն ուրախ հանգստյան օրեր: Փառատոնը նշանակալից է նաեւ նրանով, որ զբոսաշրջիկների նոր հոսքը դեպի Տաթեւ կունենա դրական սոցիալ-տնտեսական ազդեցություն ամբողջ համայնքի վրա»,- ասում է փառատոնի նախագծի ղեկավար Անի Դավթյանը։
«Սարերում» փառատոնն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Փառատոնի կազմակերպիչներն են «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը, «Ռուբեն Վարդանյան» հիմնադրամը, «Իմպուլս մենեջմենթ» ընկերությունը և «ՏաԹևեր» ճոպանուղին:

«ՏաԹեւերն» աշխարհի ամենաերկար մարդատար ճոպանուղին է, որը ներառվել է Գինեսի ռեկորդների գրքում: Ճոպանուղին շահույթ չհետապնդող ծրագրի՝ «Տաթևի Վերածնունդ» հիմնադրամի մի մասն է, որից ստացված շահույթն ուղղվում է Տաթևի վանքի վերականգնմանը և հարակից տարածքների զարգացմանը։ «ՏաԹևեր» ճոպանուղու նախագիծը կառավարվում է «Իմպուլս Մենեջմենթ Քոմփանի»-ի կողմից։

«Տաթեւի Վերածնունդ» հիմնադրամը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի հիմնական նպատակներն են Տաթևի վանքի վերականգնումը, մարզի համայնքների զարգացումը, մարզում նոր աշխատատեղերի և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը, Տաթևի զբոսաշրջային ուղղության զարգացումը և տեղական ձեռնարկատերերին աջակցության տրամադրումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 11.08.2025

SHANTNEWS

Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունը

14:57 11.08.2025

Վրաստանի վարչապետը կարծում է, որ Թրամփը կվերանայի երկրի նկատմամբ իր քաղաքականությունը

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կվերանայի իր քաղաքականությունը հանրապետության նկատմամբ, ինչպես նաև կվերանայի ամերիկյան նախկին իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցները: «Կարծում եմ, որ ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք գործող մոտեցումները արմատապես կվերանայվեն, այդ թվում՝ պատժամիջոցների քաղաքականությունը։ Սա մեր ենթադրությունն է», – վրացի լրագրողներին ասել է Կոբախիձեն։ Պետդեպարտամենտը 2024 թվականի […] ...

Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

14:48 11.08.2025

Հայտնաբերվել է 455 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Օգոստոսի 4-ից 11-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5199 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 231 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 206 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1110, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 482, վարելիս […] ...

Դյոկերեշի առաջին գոլն ու «Արսենալի» հաղթանակը

14:40 11.08.2025

Դյոկերեշի առաջին գոլն ու «Արսենալի» հաղթանակը

Շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշն առաջին գոլն է խփել Լոնդոնի «Արսենալի» կազմում: Emirates Cup ընկերական խաղում անգլիական ակումբը տնային ստադիոնում 3-0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին»: Դյոկերեշը բացել է հաշիվը: Երկու րոպե անց հաշիվը 2-0 է դարձրել անգլիացի Բուկայո Սական, իսկ 82-րդ րոպեին խաղի վերջակետը դրել է ծանր վնասվածքից ապաքինված գերմանացի Կայ Հավերցը: ...

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

14:32 11.08.2025

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Վարչապետը ՌԴ նախագահին ներկայացրել է ս/թ օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշիգնտոնում տեղի ունեցած բանակցությունների արդյունքները, մասնավորապես «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի» նախաստորագրումը, ԵԱՀԿ ՄԽ մեխանիզմները լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը երկրների տարածքային ամբողջականության, […] ...

ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել․ նշանակվել է 2 մլն դրամ տուգանք

14:30 11.08.2025

ԲԸՏՄ-ն Արմավիրում ապօրինի ջրօգտագործում է կասեցրել․ նշանակվել է 2 մլն դրամ տուգանք

Ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «ՎԱՐԴ-ՔՆԱՐ» ՍՊԸ-ում արձանագրել են խախտումներ։ Արմավիրի մարզում քարի մշակմամբ զբաղվող Ընկերությունն արտադրական նպատակով խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ ԲԸՏՄ Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ խորքային հորի ապօրինի շահագործումը կասեցվել է։ Նշանակվել է 2.000.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ...

BACK_TO_TOP