Քննարկվել է Հայաստանի և ՎԶՄԲ-ի միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

Քննարկվել է Հայաստանի և ՎԶՄԲ-ի միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը

18:16 21.06.2023

Նախատեսվում է 92,300,000 եվրո արժողությամբ վարկ վերցնել: Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետեւաբար վարկային միջոցների ժամանակին ստացումը կարեւոր նշանակություն ունի պետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը, այս մասին ասել է Ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը` ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Հարցը քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի` հունիսի 21-ի արտահերթ նիստում:

Ըստ զեկուցողի` բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողություններով սահմանված` մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը:

Էդուարդ Հակոբյանը հայտնել է, որ ծրագիրը, մասնավորապես, ներառում է 3 ուղղությամբ բարեփոխումների իրականացում` կլիմայի փոփոխության մեղմացման եւ հարմարվողականության խթանում, շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում ու հավասարության ամրապնդում եւ մարդկային կապիտալի զարգացման խթանում, հակակոռուպցիոն շրջանակի եւ արդարադատության ոլորտի արդյունավետության հզորացում:

Փոխնախարարը նշել է, որ վարկի տարեկան տոկոսադրույքը լինելու է ֆիքսվող 6-ամսյա EURIBOR (ֆիքսվում է վարկի ամբողջ գումարի համար` 90 մլն եվրո գումարից ավել ներկայացված միանվագ մասհանման հայտի դեպքում) + լողացող սպրեդ (թարմացվում է ՎԶՄԲ-ի կողմից եռամսյակային կտրվածքով): Մայր գումարի մարումը սկսվելու է 2028թ. հունիսի 15-ից եւ տեւելու է մինչեւ 2041թ. հունիսի 15-ը` վարկի գումարի 3.57% հավասարաչափ չափաբաժիններով. վերջին մարումը կլինի 2041թ. դեկտեմբերի 15-ին` վարկի 3.61%-ի չափով: Պարտավորության վճարը կազմելու է տարեկան 0.25% դրույքաչափ, որը կհաշվարկվի վարկի չմասհանված գումարի նկատմամբ համաձայնագրի ստորագրումից 60 օր հետո:

«Վարկային համաձայնագիրը վավերացնելու համար պատշաճ հիմնավորումներ են պետք, որոնք ներառված չեն նախագծում»,- նշել է Գեւորգ Պապոյանն ու պնդել, որ Էդուարդ Հակոբյանը ներկայացնի վարկի ծախսային մասն ապահովող ուղղությունները:

«Վարկային միջոցներն ուղղվելու են ԱԺ-ում ընդունված օրենքների ու Կառավարության որոշումների իրականացմանը», – ասել է փոխնախարարն ու վստահեցրել, որ հնարավորություն է առաջացել Համաշխարհային բանկի էքսպերտային բազան օգտագործել ծրագրերի իրականացման համար:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հետաքրքրվել է, թե ի՞նչ հաշվարկների հիման վրա է 92,3 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր կնքվում, ինչին ի պատասխան փոխնախարարը նշել է, որ վարկի չափը որոշվել է` ելնելով խոշոր հաշվարկներից:

«Ընթացիկ ծախս սպասարկելու համար նման վարկեր վերցնելու կարիք չկա, ծախսերի շրջանակի շուրջ տրամաբանություն է պետք դնել, բայց նման վարկերի շնորհիվ հեշտությամբ ու արագ կարողանում ենք կապիտալ ծախսերն իրականացնել: Ծրագրային եղանակով ծախսերն իրականացնելիս որոշակի խնդիրներ են առաջանում, ժամանակը երկարում է»,- ասել է հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Հանձնաժողովի նախագահը վստահեցրել է, որ նախագծով կապիտալ ծախսեր են սպասարկվելու. «Եթե համաձայնագիրը չվավերացվի, որոշակի կապիտալ ծախսեր կթերակատարվեն»,- ասել է Գեւորգ Պապոյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

«ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը հեղինակի` Գեւորգ Պապոյանի առաջարկով հետաձգվել է մինչեւ երկամսյա ժամկետով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

10:35 13.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:00 13.07.2025

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

BACK_TO_TOP