«Մերձավոր Արևելքի մարգարիտը» իմ աչքերով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

«Մերձավոր Արևելքի մարգարիտը» իմ աչքերով

19:55 14.03.2018

Միջերկրածովյան Շվեյցարիա, Մերձավոր Արևելքի Փարիզ, Մերձավոր Արևելքի մարգարիտ. Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր մայրիների երկրի՝ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը դառնում է զբոսաշրջության այցելությունների և ֆինանսական քաղաք՝ արժանանալով այս անվանումներին: Չնայած 1975-ին քաղաքացիական պատերազմի հետևանքներն ավերում են քաղաքը, բայց տասնամյակների ընթացքում Բեյրութը վերակառուցվում և կրկին դառնում է զբոսաշրջիկների համար սիրելի վայր:

Երևանի ժամանակով 14:00-ն էր, մեր ինքնաթիռը վայրէջք կատարեց Բեյրութի՝ Ռաֆիկ Հարիրիի օդանավակայանում: Ի դեպ, հանգուցյալ Ռաֆիկ Հասրիրին Լիբանանի վարչապետն էր՝ ներկայիս վարչապետ 47-ամյա Սաադ Հարիրիի հայրը: Նա նշանակալի ավանդ ունի երկրի հետպատերազմյան քաղաքական և գործարար ձեռքբերումների համար։ Նրան է վերագրվում Բեյրութի վերակառուցումը 15 տարվա քաղաքացիական պատերազմից հետո։ 2005 թվականի փետրվարի 14-ին Հարիրին սպանվեց, երբ Բեյրութի Սուրբ Գեորգ հյուրանոցի մոտ 1800 կգ տրոտիլին համարժեք պայթուցիկ նյութը պայթեցրեց նրան տեղափոխող ավտոշարասյունը: 

Մինչ ինքնաթիռի վայրէջքը, բարձրից երևացող քաղաքն ընկղմված էր Միջերկրական ծովում, որի արևելյան ափին էլ գտնվում է:

Առաջին բանը, որ քաղաք մտնելիս նկատում ես՝ զինված զինվորականությունն է: Այստեղի բնակիչները՝ շիա, սունի մահմեդականներ և քրիստոնյա ազգեր են: Նրանք համերաշխ ապրել չեն կարողանում: Ասում են՝ ամեն տուն իր զենքն ունի: Այստեղ ամեն վայրկյան կարող է բախում լինել նրանց միջև, հատկապես, երբ այս շրջանում Լիբանանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանն է: 

Բայց այս ամենին զուգահեռ, խոշոր նավահանգիստ է Բեյրութը, փոքրիկ երկիր, որն ունի ծով, լեռներ, ձորեր, քարանձավներ, գետեր, լճեր, հարուստ բուսականություն իր հայտնի մայրի անտառներով: Շուրջբոլորը արմավենիներ, նավակներ ու զբոսանավեր են:

Հայաստանի հեռավոր բարեկամը շարունակում է վերակառուցվել: Շինարարությունն ամեն սանտիմետրի վրա է։ Մինչև հիմա կարող ես տեսնել քաղաքացիական պատերազմի ժամանակ տուժած շենքերը՝ փամփուշտների տեղերով։ Բարձրահարկերի կողքին նորերն են վեր խոյանում: Չնայած այս ամենին՝ «Մերձավոր Արևելքի մարգարիտը» մի տեսակ ճնշող հատկություն ունի: Քաղաքի անցուդարձին անսովոր մարդու համար, Բեյրութի ռիթմը, բարձրահարկ շենքերը հոգնեցնում են, ճնշում, արհեստական լարվածություն առաջացնում:

Երբ դուրս ես գալիս քաղաք և ուզում զբոսնել անգամ ուշ երեկոյան, ամեն քայլափոխի մեքենաներ են ազդանշան տալիս ու կանգնում: Պարզվում է՝ Բեյրութի տաքսիստներն են:

Չեն սպասում, որ ինքդ ձեռքով կանգնեցնես: Որտեղ էլ լինեն, ինչ արագությամբ էլ ընթանան, ճանապարհի բանուկ հատվածում որտեղ պատահի կանգնում ու նայում են աչքերիդ: «Անխոս» են հարցնում՝ տաքսի՞ է հարկավոր: Երթևեկությունը՝ ի տարբերություն Երևանի, իսկապես անհարմար ու անտանելի է՝ շատ արագ վարող մեքենաներ, հետիոտներին չզիջող վարորդներ: Փողոցը հատելու համար համապատասխան տեղ երկար պետք է փնտրես:

Այդ փոքր երկրում ամեն տեղ պետք է մեքենայով գնաս, անգամ քաղաքի մեջ։ Գուցե դա է նաև պատճառը, որ մեքենաները շատ են, խցանումները՝ նույնպես: Իսկ վարորդները վարում են շատ բարձր արագությամբ, շատ վտանգավոր (բայց խոստովանեմ, որ նման իրավիճակում որևէ վթարի չեմ հանդիպել): Երկու օրվա ընթացքում որևէ աջ ղեկով մեքենա չհանդիպեցինք, մգացված ապակիներով մեքենաներն էլ շատ քիչ էին, փոխարենը՝ կին վարորդներն էին համեմատաբար շատ:

Ինչպես Երևանը, Բեյրութն էլ գեղեցիկ է, հատկապես գիշերով: Բարձրահարկ շենքերը լուսավորվում են և մի տեսակ յուրահատուկ գրավչություն հաղորդում քաղաքին: 

Լիբանանում հայ համայնքը մեծ հարգանք է վայելում: Երբ տեղացիներն իմանում էին, որ հայ ես, ժպտում ու ջերմ զրույցի էին բռնվում: Ի դեպ, Լիբանանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ հայերը սահմանադրորեն հավասարի պես ներկայացված են երկրի օրենսդիր և գործադիր իշխանություններում:  

Հ.Գ. Լիբանանցի կանայք էլ էին գեղեցկադեմ, բայց դե մերոնց չէին հասնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 02.08.2025

Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Աֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...

BACK_TO_TOP