13:47 24.06.2023
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում տեղի է ունեցել կայազորային քննչական բաժինների համար պետական միջոցներով ձեռք բերված նոր ամենագնաց ավտոմեքենաների հանձնման արարողություն։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Ասլանյանը 12 նոր «UAZ Patriot 3163» ամենագնաց ավտոմեքենաների հանձնման արարողության ընթացքում շնորհավորել է կայազորային քննչական բաժինների պետերին և համոզմունք հայտնել, որ տրանսպորտային միջոցները լավագույնս կծառայեն կայազորային քննչական բաժինների կողմից իրենց առջև դրված խնդիրներն առավել պատշաճ, օպերատիվ և արդյունավետ իրականացնելու նպատակներին։
Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից խնդիրը բարձրացվելուց հետո Կոմիտեի համար հրատապ նշանակություն ունցող այս կարիքին արագ արձագանքելու և անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար։
«UAZ Patriot 3163» 12 ամենագնաց ավտոմեքենաները ձեռք են բերվել ՀՀ պետական բյուջեից հատկացված 132մլն. ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
Նման տեխնիկական նկարագրով ավտոմեքենաների ձեռք բերումը պայմանավորված է եղել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների քննիչների համար առավել բարդ, դժվարամատչելի տարածքներում քննչական գործողությունների կատարման, անձնակազմի տեղաշարժի արագությունն ու անվտանգությունն ապահովելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ։ Նման ռեսուրսի առկայությունն էապես խթանելու է Կայազորային քննչական բաժինների աշխատանքի արդյունավետությունը։
13:59 13.07.2025
Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. ՄակրոնՖրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Նոր Կալեդոնիա պետությունը՝ հանրապետության կազմում, վստահության գրավական է»,-գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։ ...
12:26 13.07.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...
10:35 13.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...
10:00 13.07.2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...