«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնն» այսուհետ կունենա վերանորոգված, նոր ու բարեկարգ սենյակներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնն» այսուհետ կունենա վերանորոգված, նոր ու բարեկարգ սենյակներ

17:00 24.06.2023

«Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնն» այսուհետ կունենա վերանորոգված, նոր ու բարեկարգ սենյակներ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին մատուցվող ծառայությունների համար․ միաժամանակ կենտրոնում կգործի նաև «Ապահով անկյուն»՝ բռնությունից տուժած կամ բռնության ականատես երեխաների պաշտպանությանն ուղղված։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով կենտրոն են այցելել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը, Սյունիքի փոխմարզպետ Հայկ Հարությունյանը, Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը, Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը և այլ հյուրեր։

Վերջիններս շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել պայմաններին, շփվել մասնագետների և շահառուների հետ։

Հյուրերին ներկայացվել է Հայաստանում «Ապահով անկյուն»-ի՝ Բարնհաուս բազմամասնագիտական և միջգերատեսչական մոտեցման ներդրման և փորձարկման մանրամասները, մասնավորապես այն, որ ստեղծված անկյունը հնարավորություն կտա բարելավել բռնությունից տուժած կամ բռնության ականատես երեխաների պաշտպանությունը, այն դարձնել համահունչ երեխաներին լավագույն շահին։ Ըստ անհրաժեշտության՝ քննչական գործողությունների շրջանակում երեխաների հետ անհրաժեշտ աշխատանքները հնարավոր կլինի իրականացնել հենց «Ապահով անկյունում»։

Կենտրոնի վերանորոգման ու բարեկարգման աշխատանքներն իրականացվել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի և Վորլդ Վիժն Հայաստան երեխաների պաշտպանության հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ։

«Ապահով անկյունը» հիմնվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Возможно, это изображение 9 человек и текст

Возможно, это изображение 2 человека, люди учатся, стол, внутри помещения, больница и текст

Возможно, это изображение 2 человека, ребенок, люди учатся, детская игрушка и больница

Возможно, это изображение 4 человека, ребенок, люди учатся, стол и детская игрушка

Возможно, это изображение 5 человек, свадьба и текст

Возможно, это изображение 4 человека, ребенок, люди учатся, детская игрушка и текст

Возможно, это изображение 6 человек

Возможно, это изображение детская игрушка и батут

Нет описания фото.

Возможно, это изображение детская игрушка

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

12:26 13.07.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

10:35 13.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:00 13.07.2025

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

BACK_TO_TOP