18:42 24.06.2023
Այսօր` հունիսի 24–ին, տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստը, որը վարեց Հայաստանի Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նիստին մասնակցեցին հոգաբարձուների խորհրդի 23 անդամներ, որից 8-ը՝ հեռավար, ինչպես նաև տեղական մարմինների 11 անդամներ, որից 5–ը՝ հեռավար:
Նիստը մեկնարկեց Գերաշնորհ Տ. Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանի օրհնությամբ:
ՀՀ նախագահի խոսքով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը համահունչ է նրա համահայկական առաքելությանը և նպատակ ունի նպաստել Հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելուն ու մեր հայրենակիցների համար ապրելու և արարելու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը:
Հոգաբարձուների խուրհուրդը լսեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2022 թվականի գործունեության մասին գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանի հաշվետվությունը: Ներկայացվեցին Արցախում և Հայաստանում իրականացվող առողջապահական, սոցիալական, կրթական, բնակարանաշինության, վերականգնվող էներգիայի, մշակույթի և ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված մի քանի տասնյակ կենսական և լայնածավալ ծրագրերը:
Հոգաբարձուների խորհուրդը հաստատեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի 2022 թվականի տարեկան ֆինանսական և գործունեության հաշվետվությունները, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի նոր խմբագրությամբ կանոնադրությունը։
Հիմք ընդունելով ՀՀ ֆինանսների նախարարության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունը և դրա վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից իրականացրած հաշվեքննության եզրակացությունը՝ Հոգաբարձուների խորհուրդն արձանագրեց, որ 2020թ. հոկտեմբերի 9–ից մինչև նոյեմբերի 1–ն ընկած ժամանակահատվածում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից թվով 9–ը նվիրաբերության պայմանագրերով ՀՀ–ին որպես նվիրաբերության փոխանցված 52,703,114,113 դրամի չափով գումարն օգտագործվել է նպատակային նշանակությամբ:
Նիստի ավարտին քննարկվեցին նաև Հիմնադրամի հետագա անելիքները և ծրագրերը:
Հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Հիմնադրամի հազարավոր նվիրատուներին, գործընկեր կազմակերպություններին, ինչպես նաև Հիմնադրամի տեղական մարմիններին և անձնակազմին՝ հետպատերազմյան ծանր ժամանակահատվածում նվիրումով աշխատելու և Հայրենիքի զարգացման գործում իրենց անգնահատելի ներդրումն ունենալու համար:
10:35 13.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...
10:00 13.07.2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...