17:09 25.06.2023
Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում ԱՄՆ Կանզաս նահանգի ներկայացուցիչները ադյուտանտ գեներալ, գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորությամբ այցելել են ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հոսպիտալում նրանց ընդունել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանը:
Պատվիրակությունը շրջել է հոսպիտալում, ծանոթացել հոսպիտալի հնարավորություններին, ինչպես նաև ծառայության կազմում գործող շարժական դաշտային հոսպիտալի կարողություններին ու դրա միջազգային գնահատման նախապատրաստական աշխատանքներին։
Այցի ընթացքում ամփոփվել են ռազմական բժշկության ոլորտում համագործակցության ձեռքբերումները, ընդգծվել է գործընկերության հետագա ընդլայնման կարևորությունը և փոխգործակցության համար առավել հետաքրքրություն ներկայացնող ռազմական բժշկության ուղղությունները։
Հոսպիտալում բուժում ստացող զինծառայողների համար ելույթ է ունեցել ԱՄՆ ազգային գվարդիայի նվագախումբը։
21:01 09.05.2025
Սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա լիգայի եզրափակչի ֆավորիտին20:39 09.05.2025
Հայտնի է Իրան-ԱՄՆ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև Իրանի միջուկային ծրագրի շուրջ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը տեղի կունենա մայիսի 11-ին Օմանում։ «ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների չորրորդ փուլը կսկսվի կիրակի օրը։ Օմանցի ընկերները մեզ հարցրին կիրակիի մասին, և մենք մեր համաձայնությունը հայտնեցինք։ Ըստ երևույթին, նրանք խոսել են նաև մյուս կողմի հետ, […] ...
20:16 09.05.2025
ՆԳ նախարարը շնորհավորել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը Եվրոպայի օրվա կապակցությամբՄայիսի 9-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառմանը, ինչի ընթացքում հանդես է եկել ելույթով: Ելույթն ամբողջությամբ ստորև՝ «Թույլ տվեք նախևառաջ շնորհավորել այս կարևոր և հիշարժան օրվա` Եվրոպայի օրվա կապակցությամբ, որը խորհրդանշում է խաղաղությունը, միասնությունը և համագործակցությունը։ Վերջին տարիների ընթացքում Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններում արձանագրված առաջընթացն արտացոլում է Հայաստանի կառավարության՝ Եվրոպական Միության […] ...
19:53 09.05.2025
«Ինտերը» «Բարսելոնայի» դեմ խաղում ռեկորդային եկամուտ է ունեցելՉեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղի տոմսերի վաճառքից Միլանի «Ինտերը» վաստակել է 14.7 միլիոն եվրո, հաղորդում է Corriere dello Sport-ը։ Խաղին ներկա է եղել 75,504 երկրպագու։ Սա Իտալիայում կայացած ֆուտբոլային խաղերի համար նոր ռեկորդ է։ Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2023 թվականին` կրկին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ Այդ խաղում «Սան Սիրո» ստադիոնում «Ինտերը» հաղթել է «Միլանին» (1-0), իսկ […] ...
19:35 09.05.2025
Թրամփն ու Պուտինը միմյանց շնորհավորել են Հաղթանակի օրվա առթիվԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխադարձ շնորհավորանքներ են փոխանցել մայիսի 9-ի Հաղթանակի 80-րդ տարեդարձի առթիվ։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ռուսաստանյան «Առաջին ալիք»-ի եթերում։ Ուշակովը պարզաբանել է, որ շնորհավորանքները փոխանցվել են նախագահների օգնականների միջոցով։ «Դրանք ջերմ խոսքեր էին, փոխադարձ շնորհավորանքներ՝ մեր ընդհանուր մեծ տոնի կապակցությամբ»,-նշել է Պուտինի […] ...
19:22 09.05.2025
Իրանը համաձայնել է Օմանում բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ. ԶԼՄ-ներԻրանը համաձայնել է Օմանում անցկացնել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների ավելի վաղ հետաձգված չորրորդ փուլը, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի բանակցային թիմի անանուն անդամին: «Իրանական բանակցային թիմի անդամը Tasnim-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Օմանում իրանա-ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլն անցկացնելու մասին որոշումը կայացվել է»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտնել […] ...