ՀՀ ՄԻՊ-ի մասնակցությամբ քննարկվել են խոշտանգումների դեպքերի և դրանց կանխարգելման հետ կապված հարցեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

ՀՀ ՄԻՊ-ի մասնակցությամբ քննարկվել են խոշտանգումների դեպքերի և դրանց կանխարգելման հետ կապված հարցեր

17:00 26.06.2023

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր՝ հունիսի 26-ին, կազմակերպել է խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկում. նպատակն էր բարձրաձայնել քրեական արդարադատության համակարգում խոշտանգման, վատ վերաբերմունքի դեպքերի քննության և պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում զինվորների ու քաղաքացիական, այդ թվում՝ գերեվարված անձանց նկատմամբ իրականացված խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի առնչությամբ հարցեր:

Возможно, это изображение 8 человек, люди учатся и текст
Բացման խոսքով են հանդես եկել մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին: Միջոցառմանը մասնակցել են պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ և անկախ փորձագետներ:

Возможно, это изображение 8 человек, люди учатся и текст

Անահիտ Մանասյանը նշել է, որ օրվա առթիվ կազմակերպված քննարկումը լավ հարթակ է խոշտանգումների զոհերի աջակցությանը վերաբերելի հարցերը բարձրաձայնելու և լուծման հնարավոր տարբերակներ գտնելու համար: Պաշտպանի դիտարկմամբ խոշտանգման դեպքերը շարունակում են մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։

Возможно, это изображение ‎9 человек, люди учатся, стол и ‎текст «‎ه ©RA Human Rights ©RAHumanRightsDefender's Defender's Office www.ombuds.am‎»‎‎

«Ցավոք, հանցագործության այս տեսակը տարածված է մի շարք երկրներում: Ցանկանում եմ հատուկ անդրադարձ կատարել ադրբեջանական իշխանությունների կողմից հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելու դեպքերին։ Այդ հանգամանքը պետք է արժանանա պատշաճ գնահատականի»,- ասել է Անահիտ Մանասյանն իր բացման խոսքում:

Возможно, это изображение 3 человека и текст

Միևնույն ժամանակ պաշտպանը քննակման մասնակիցներին տեղեկացրել է, որ չնայած ոլորտը կատարելագործելու ուղղությամբ ձեռնարկված քայլերին` ՄԻՊ աշխատակազմում շարունակվում են դիմում-բողոքներ և ահազանգեր ստացվել քրեակատարողական հիմնարկներում, ոստիկանությունում, քննչական մարմիններում խոշտանգման առերևույթ դեպքերի վերաբերյալ։ Դա նշանակում է, որ պետությունը դեռ լուրջ աշխատանք ունի իրականացնելու նշված դեպքերի կանխարգելման, գործերի արդյունավետ քննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։

Возможно, это изображение 8 человек, люди учатся и текст «© RAHumat' RA Human Rights Defender's Office www.ombuds.am»

Իրենց հերթին, Անդրեա Վիկտորինը և Նաթիա Նացվիլիշվիլին ևս կարևորել են նման ձևաչափով քննարկումները, որոնք հնարավորություն են տալիս բացահայտել ոլորտում առկա բացերն ու խնդիրները։ Նրանք ընդգծել են, որ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ցանկացած դեպք անընդունելի է ժամանակակից քաղաքակրթությունում, իրենց առաքելության շրջանակում գործակցելով Մարդու իրավունքների պաշտպանի հետ ջանքեր կգործադրեն երևույթից հասարակությանը զերծ պահելու համար։

Возможно, это изображение 3 человека, люди учатся и текст

Քննարկումը կազմակերպվել է «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի կողմից:

Возможно, это изображение 4 человека, люди учатся и текст «Bhama kigo S © RA Human Rights Defender's Office www.ombuds.am ombuds.am»

Возможно, это изображение 4 человека и текст

Возможно, это изображение 5 человек и текст

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

10:35 13.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:00 13.07.2025

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

BACK_TO_TOP