Ստեփանավանի ԲԿ-ի աշխատակցի կողմից իր գործընկերներից առերևույթ յուրացման եղանակով ընդհանուր 2.3մլն դրամ հափշտակելու դեպքով նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+30.09 oC

Ստեփանավանի ԲԿ-ի աշխատակցի կողմից իր գործընկերներից առերևույթ յուրացման եղանակով ընդհանուր 2.3մլն դրամ հափշտակելու դեպքով նախաքննությունն ավարտվել է

17:16 26.06.2023

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության կադրերի բաժնի տեսուչի կողմից յուրացում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ բժշկական կենտրոնի աշխատակցուհին, 2013 թվա­կա­նի նո­յեմ­բե­րից 2020 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­ր­ ըն­կած ժամանա­կա­հատ­վա­ծում զբաղեցնե­լով «Ս­տե­փա­նա­վա­նի բժշկա­կան կենտ­րոն» ՓԲԸ-ի ստացիո­նար ծա­ռա­յութ­յան կադ­րե­րի տե­սուչի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է նույն բժշկական կենտրոնի 46 բուժաշ­խատողներից որպես նրանց՝ Երևանի պետական բժշկական հա­մալսարանում անցկացվելիք կատարելագործման (վերապատրաստման) դասընթացների համար հավաքված խոշոր չափերով՝ ընդհանուր 2.340.000 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ վերջինս 2020 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում, բժշկական կենտրոնի տնօրենից հանձ­նա­րա­րութ­յուն է ստացել կազ­մա­կեր­պել հաս­տա­տութ­յան բու­ժաշ­խա­տող­նե­րի՝ «Եր­ևա­նի Մ­խի­թար Հե­րա­ցու ան­վան պե­տա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րան» հիմ­նադ­րա­մի կող­մից վճա­րո­վի հի­մունք­նե­րով անց­կաց­վե­լիք մաս­նա­գի­տա­կան կա­տա­րե­լա­գործ­ման դա­սըն­թաց­նե­րին ման­կա­բույժ­նե­րի և բուժ­քույ­րե­րի մաս­նակ­ցութ­յու­նը։ Վեր­ջին­նե­րիս հետ անձ­նա­կան փոխ­հա­րա­բե­րութ­յուն­նե­րով ու վստա­հութ­յամբ պայ­մա­նա­վոր­ված՝ 2020 թվա­կա­նի հուլի­սի-օ­գոս­տո­ս­ ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում նա յուրաքանչյուր ման­կա­բույժից 60.000-ա­կան, իսկ յուրաքանչյուր բուժ­ք­րոջից՝ 50.000-ա­կան ՀՀ դրա­մ է հավաքագրել, որը, սակայն, չի փո­խան­ցել «Եր­ևա­նի Մ­խի­թար Հե­րա­ցու ան­վան պե­տա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րան» հիմ­նադ­րամի բանկային հաշվեհամարին և հափշ­տա­կել է։ Այդ պատ­ճա­ռով կա­տա­րե­լա­գործ­ման դա­սըն­թաց­նե­րը տե­ղի չեն ու­նե­ցել, և բուժաշխատողներին պատճառվել է ընդ­հա­նուր խո­շոր չա­փե­րով՝ 2.340.000 ՀՀ դրա­մ վնաս:

Ձեռք բերված փաստերի հիման վրա բուժկենտրոնի հիշյալ աշխատակցին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ ընտրվել է չբացակայելու արգելքը: Պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասնակի վերականգնվել է:

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

10:35 13.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

10:00 13.07.2025

Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

BACK_TO_TOP