20:00 27.06.2023
Շիրակի մարզում մեկնարկեց ամառային զինակոչը։ Այս տարի բանակ զորակոչվելու հերթը 2005 թվականին ծնված և 18 տարին լրացած տղաներինն է, նրանց հետ նաև ծառայության կմեկնեն մինչ այժմ տարբեր պատճառներով տարկետում ստացածները։
Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզային տարածքային ստորաբաժանման և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակը առավոտյան ժամը 10-ից մարդաշատ էր։ 2020 թվականից սկսած զինակոչիկներին ծառայության են ճանապարհում եկեղեցու բակից։
Ծնողների, հարազատների ու ընկերների հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին։ Մեկը եղբորն է ճանապարհում, մյուսը՝ որդուն ու թոռանը։ Մաղթանքը մեկն է ՝ խաղաղություն և անփորձանք ծառայություն։
«Եղբայրներիցս երրորդն է գնում բանակ, ցանկանում եմ, որ խաղաղություն լինի, բարի ծառայություն լինի բոլորին և անփորձանք ծառայեն ու բոլորն էլ վերադառնան տուն, բոլոր տղաներն էլ իմ եղբայրներն են, տարբերություն չկա»,- ասում է նորակոչիկներից մեկի քույրը։
Հերիքնազ տատն էլ բանակ է ճանապարհում թոռանը՝ Մխիթարին։ Ընտանիքի ավագ որդին է, ուսումն ավարտելուց հետո մեկնում է ծառայության։ Օրհնանքից բացի, Մխիթարի տատը իր հետ աղոթագրքեր էր բերել, որ բաժաներ բոլոր նորակոչիկներին։
«Մոր աղոթքն է, բոլորի համար պատճենահանել բերել եմ, որ նվիրեմ, որ անփորձանք ծառայեն ու վերադառնան։ Արդեն 10 տարի էլ բաժանում եմ նորակոչիկներին, բոլորին տվել եմ, աղոթագրքի օգնությամբ կրակի դիմացից փրկվել են»,- ասում է Հերիքնազ տատը։
Նորակոչիկների մի մասի համար բժշկական հետազոտությունը դեռ չէր ավարտվել, իսկ մյուսները, որոնք արդեն ավարտել էին բուժզննությունը, վերջին րոպեներն էին վայելում ընտանիքի անդամների ու հարազատների հետ, իսկ մեկնումից առաջ պարտադիր լուսանկարվում էին։
«Չորս ընկերներ ենք, չորսս էլ կերթանք բանակ, մեր ընտանիքների մեր հայրենիքի համար կերթանք։ Էնտեղի տղաների կողքը կանգնելու կերթանք, որ ոչ մի բանի կարիք չունենան, մեզանից հետո եկողներն էլ թող գան հետո մեր կողքը կանգնին»,- ոգևորությամբ նշում է նորակոչիկ Արթուր Հակոբյանը։
Զինակոչիկներին իրենց ներկայությամբ ոգևորում էին ընկերները, ընդունված ավանդույթի համաձայն նրանց ծառայության էին ուղարկում հայկական հայրենասիրական երգ ու պարով։ Իսկ տղաները գնում են պարտադիր ծառայության մեծ գիտակցումով՝ ավագների հետ այս սերնդին է վստահված նաև հայրենիքի պաշտպանության գործը։
Զինակոչիկների համար սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում կատարվեց նաև օրհնության կարգ։ Միասին աղոթեցին և օրհնություն ստացան Շիրակի կայազորի գնդերեցից։
Օրհնության կարգից հետո հասավ ամենահուզիչ պահը նորակոչիկների ու ծնողների համար։ Զինկոմիսարիատի աշխատակիցները հնչեցնում էին ծառայության մեկնող տղաների անունները, հրաժեշտ էին տալիս ծնողներին ու հարազատներին և բարձրանում միկրոավտոբուսներ։
Նորակոչիկներին ծափահարություններով ճանապարհեցին զինվորական կենտրոնական հավաքակայան։ Վաղը տղաները կմասնակցեն վիճակահանությանը, կորոշվի նրանց ծառայության վայրը, կստանան զինվորական համազգեստն ու առաջիկա երկու տարիները կնվիրեն հայրենիքի պաշտպանությանը։
08:38 01.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:38 01.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...