17:26 12.07.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Երևանի և ՀՀ մարզերի արվեստի և երաժշտության մի շարք դպրոցների տնօրենների՝ քննարկելու արտադպրոցական կրթության կազմակերպման հետ կապված հարցեր:
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, աշխատանքային քննարկման օրակարգում ընդգրկված էին արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական, ինչպես նաև վարչական աշխատողների դասավանդման շաբաթական ծանրաբեռնվածության հարցերը:
Նախարարի տեղակալը, ողջունելով ներկաներին, ընդգծել է՝ Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմամբ կրթության կազմակերպման ընդհանուր գործընթացում առանձնահատուկ կարևորվում է արտադպրոցական կրթության որակի բարձրացումը: Այս համատեքստում նա ընդգծել է արտադպրոցական կրթական ծրագրերի համաչափ ինտեգրումը հանրակրթական դպրոցների կրթական ծրագրերի հետ:
Արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատաժամանակի տևողությունը սահմանվել է շաբաթական 20 ժամ՝ մանկավարժական աշխատանքի 1 դրույքաչափի համար՝ բացառությամբ մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների։ Մինչ այդ գործող կարգավորմամբ՝ արտադպրոցական հաստատություններում մանկավարժների դրույքը շաբաթական 24 ժամ էր սահմանված:
Քննարկման ընթացքում նշվել է, որ տվյալ փոփոխությունը մի շարք ուսումնական հաստատություններում խնդիրներ է հարուցել. առաջացել է լրացուցիչ մասնագետներ ներգրավելու անհրաժեշտություն: Բացի այդ՝ քանի որ ուսումնական հաստատությունները համայնքային ենթակայությամբ են գործում, համայնքային բյուջեներում հավելյալ ծախսերի անհրաժեշտություն է առաջացել: Հիմնական խնդիրն այն է, որ արդեն իսկ պլանավորված են համայնքների բյուջեները, և տարվա կեսից բյուջեում փոփոխություն անելը խնդրահարույց է:
«Ահազանգեր ստացանք նաև, որ անհատական կամ խմբային պարապմունքների կազմակերպումն ունի որոշակի առանձնահատկություններ, հետևաբար դրույքաչափ սահմանելիս պետք է նաև առանձնահատկությունները դիտարկենք: Դրույքաչափերի հստակ ձևավորման գործընթացում շատ ենք կարևորում ձեր կարծիքը: Ցանկանում ենք վեր հանել այն բոլոր խնդիրները, որոնց բախվում եք ձեր աշխատանքային գործունեության ընթացքում: Մեզ համար առաջնային է հետևյալ սկզբունքը՝ անկախ կառույցի ենթակայությունից՝ պետք է վստահ լինենք, որ մեր բոլոր մանկավարժները նույն ծանրաբեռնվածությամբ աշխատելու դեպքում հնարավորինս համահավասար են վարձատրվում: Կարևորելով արտադպրոցական կրթության զարգացումը՝ մտադիր ենք այնպես անել, որ արտադպրոցական կրթության շրջանակում երեխաների հաջողությունները ֆորմալ կրթության շրջանակում ևս հաշվի առնվեն: Ակնկալում ենք ձեր աջակցությունն արտադպրոցական կրթության կազմակերպման լավարկման գործընթացում»,- դիմելով ներկաներին՝ ասել է Արաքսիա Սվաջյանը:
Նախարարի տեղակալը նաև հայտնել է, որ արտադպրոցական կրթության մասնագետների կամավոր ատեստավորման արդյունքներով մանկավարժները, որոնք ապրիլի վերջին անցել են ատեստավորումն ու դեռևս լրավճար չեն ստանում, գումարները կստանան հետհաշվարկի սկզբունքով՝ այն օրվանից, երբ հաղթահարել են կամավոր ատեստավորումը: Որոշումն առաջիկայում կներկայացվի Կառավարության հաստատմանը: Լրավճարների տրամադրումն ապահովվելու է պետական բյուջեի միջոցներից:
Պատասխանելով արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման շարունակականության մասին հարցին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ գործընթացը որոշակի փոփոխություններ կկրի՝ հաշվի առնելով այս տարվա փորձը և մասնագետների ներկայացրած դիտարկումները:
«Ընդլայնվելու է մասնագիտությունների ցանկը, ու շատ ավելի մեծ թվով մասնագետների ենք հնարավորություն ընձեռելու մասնակցելու կամավոր ատեստավորմանը»,- եզրափակել է Արաքսիա Սվաջյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև արտադպրոցական կրթության մասին օրենք ունենալու անհրաժեշտությունը՝ համահարթեցման ու հավասարեցման գործընթացն ավելի սահուն կազմակերպելու և վերահսկողություն իրականացնելու համատեքստում:
«Ակնհայտ է, որ ունենք այդ օրենքի կարիքը, բայց դրա մշակումն ու ընդունումը ժամանակ կպահանջեն, իսկ մենք ունենք խնդիրներ, որոնք այս պահին պետք է լուծվեն: Այդ իսկ պատճառով «Կրթության մասին» օրենքում նախորդ տարի մի շարք փոփոխություններ են իրականացվել մեր նախաձեռնությամբ, որոնք վերաբերել են արտադպրոցական կրթության ոլորտի կանոնակարգմանը»,- ընդգծել է Արաքսիա Սվաջյանը:
Աշխատանքային քննարկման մասնակիցները նախարարի տեղակալի հետ հանդիպմանը բարձրացրել են իրենց հուզող մի շարք հարցեր:
Արտադպրոցական կրթության կազմակերպման վերաբերյալ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկումները կկրեն շարունակական բնույթ:
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...