13:42 13.07.2023
Ազգային ժողովը հուլիսի 13-ի արտահերթ նիստում քննարկել է ««Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն (ԳՄՀԸ/GIZ) ՍՊԸ-ի եւ վերականգնման վարկերի բանկի (ՎՎԲ/KFW) տեղական գրասենյակներ հիմնելու վերաբերյալ» հայտագրերի փոխանակման ձեւով կնքված համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը նշել է, որ վերոնշյալ ընկերությունները Հայաստանում գործունեություն են ծավալում դեռեւս 2000-ականների սկզբից, սակայն մինչ այս պահը չեն ունեցել իրավական կարգավիճակ, գործել են դեսպանությունների ներքո: Որոշակի տեխնիկական հարցեր են առաջացել այս ընկերությունների գործունեության հետ կապված՝ գույքի ու սարքավորումների ներմուծման, հարկերի վճարման եւ այլն: Փոխնախարարը պարզաբանել է, որ գործընթացը դեռեւս տարիներ առաջ երկկողմ համաձայնագրով պետք է կարգավորված լիներ, սակայն մինչ օրս ձգձգվել է ինչ-ինչ պատճառներով: «Նախորդ տարի մեր ակտիվ նախաձեռնության արդյունքում հայտագրերի փոխանակման միջոցով հաջողվեց նման պայմանագիր ստորագրել, որը ներկայացվել է վավերացման»,- ասել է Ռաֆայել Գեւորգյանը:
Փոխնախարարը մանրամասներ է ներկայացրել հայ-գերմանական արդյունավետ համագործակցության զարգացման վերաբերյալ՝ նշելով, որ բազմաթիվ նոր նախաձեռնություններ են քննարկվում: Դեռեւս 1995 թվականից առկա է հարուստ իրավապայմանագրային բազա, Գերմանիան Հայաստանում ներդրումներ է կատարել մոտ երկու տրիլիոն դրամին համարժեք: Այս պահին KFW բանկի ակտիվ պորտֆելը Հայաստանում կազմում է մոտ 650 մլն եվրո: GIZ-ը հիմնականում գործունեություն է ծավալում գրանտային միջոցառումների շրջանակում, մասնավոր հատվածի զարգացման համար շատ կարեւոր աշխատանք է կատարվել տարիների ընթացքում եւ այժմ էլ ակտիվ աջակցություն է ցուցաբերում մեր երկրին:
Պատգամավորներ Արսեն Թորոսյանի, Արծվիկ Մինասյանի, Ծովինար Վարդանյանի եւ Սերգեյ Բագրատյանի հարցերի առնչությամբ փոխնախարարը պարզաբանումներ է ներկայացրել, նշել, որ Գերմանիան առեւտրաշրջանառության առումով ԵՄ շրջանակում Հայաստանի առաջին գործընկերն է, մոտ երկու տրիլիոնից ավելի ներդրումներ են արվել մեր երկրում նախորդ տարիների ընթացքում: «Թե ինչո՞ւ այս համաձայնագրերը չեն ստորագրվել, չեմ կարող ասել, բայց փաստ է, որ դա խոչընդոտել է մեր հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Ռաֆայել Գեւորգյանը եւ հավելել, որ համաձայնագրով նոր արտոնություններ չեն սահմանվում, կանոնակարգվում են գործող հարաբերությունները:
Մինչ այժմ համաձայնագրի ընդունման գործընթացը ձգձգելու կամ խոչընդոտելու վերաբերյալ պատգամավորների հարցերին ի պատասխան՝ էկոնոմիկայի փոխնախարարը նշել է, որ գործընթացը սկսել է 12 տարի առաջ, եւ դրանից հետո պարբերաբար Գերմանիայի կառավարությունը տարբեր մակարդակներում հնչեցրել է, որ այս համաձայնագրերն իրենց համար կարեւոր են: «Այդ արձանագրումներն արվել են նաեւ վերջին մի քանի տարիների ընթացքում, ինչի արդյունքում հարցը լուծվել է, հարցը հնարավոր էր լուծել մեկ տարվա ընթացքում: Խոչընդոտվե՞լ է, թե՝ ոչ, հարցի պատասխանը կթողնեմ ձեզ»,- ասել է նա:
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Էդգար Հակոբյանը:
Ազգային ժողովն ընդունել է օրենքի նախագիծը:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...