15:00 15.03.2018
Երևանում բացահայտվել է 34 հազար ԱՄՆ դոլարի գողությունը: Քննչական կոմիտեից հայտնում են, որ մարտի 14-ին՝ ժամը 19.00-ի սահմաններում, Երևանի բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձն իր տնից գողացել է առանձնապես խոշոր չափերի գումար՝ 34.000 ԱՄՆ դոլար և 65.000 ՀՀ դրամ։ Դեպքի վայրում կատարվել է դեպքի վայրի զննություն. տան մուտքի դռան և ճաղավանդակներով պատուհաններին վնասվածքի հետքեր չեն հայտնաբերվել, իսկ տունն ամբողջովին եղել է տակնուվրա արված:
Ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հանցագործությունը բացահայտվել է և փաստական տվյալներ ձեռք բերվել, որ կատարված գողությանն անմիջական մասնակցություն է ունեցել տուժողի քրոջ փեսան:
Նախնական քննությամբ պարզվել է, որ Երևանի բնակչուհին դեպքի օրն իր բարեկամների հետ քրոջ փեսայի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով գնացել է գերեզմանատուն՝ հարազատի շիրիմին: Այնուհետ նրանք այցելել են իրենց այլ ազգականին, ում տանը մնացել են մոտ երկու ժամ։ Փեսան տաքսի վարելու պատրվակով այդ ընթացքում բացակայել է տնից: Տղամարդը նախապես իմացել է, որ իր կնոջ մորաքրոջ տանը գումար կա, իսկ տան դուռն էլ բաց է մնացել:
31-ամյա տղամարդը ներգրավվել է որպես կասկածյալ և հարցաքննվել։ Գողոնն ամբողջովին հայտնաբերվել է: Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։ Կատարվում է նախաքննություն:
Հաշվի առնելով, որ հանցագործության կատարման մեջ կասկածվողը պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ է, քրեական գործը քննչական ենթակայության կարգով կուղարկվի դատախազություն՝ ՀՔԾ վարույթ փոխանցելու հարցը լուծելու համար։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:03 30.07.2025
Հայաստանը 3-րդ մեդալը նվաճեց հունահռոմեական ըմբշամարտի Մ17 ԱԱ-ում20:54 30.07.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը20:41 30.07.2025
ՀԱՄԱՍ. Գազայի հատվածում սովից մահացել է 154 պաղեստինցիԳազայի հատվածում վերջերս սովից մահացել է առնվազն 154 մարդ, այդ թվում՝ 89 երեխա։ Այս մասին հայտնել է արմատական ՀԱՄԱՍ շարժումը Telegram ալիքում։ «Մինչ օրս սովից մահացել է 154 պաղեստինցի, այդ թվում՝ 89 երեխա, առողջապահական համակարգի գրեթե լիակատար փլուզման ֆոնին ամեն օր հարյուրավոր մարդիկ տառապում են թերսնումից», – ասվում է հայտարարության մեջ։ ՀԱՄԱՍ-ի տվյալներով՝ սննդամթերքի, դեղորայքի […] ...
20:25 30.07.2025
Խաչանովը դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (16-րդ ռակետ) դուրս է եկել Տորոնտոյի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երրորդ շրջան։ Մրցաշարի երկրորդ փուլում Խաչանովը 6-4, 6-2 հաշվով հաղթել է Խուան Պաբլո Ֆիկովիչին (Արգենտինա, 140-րդ ռակետ)։ Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի Էմիլիո Նավան (ԱՄՆ, 114-րդ ռակետ)։ ...
20:14 30.07.2025
Հրդեհ Եղիպատրուշ գյուղում․ տուժածներ չկանՀուլիսի 30-ին, ժամը 14:11-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղիպատրուշ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տաներից մեկի և կից հացատան տանիքներում (ընդհանուր մոտ […] ...
19:54 30.07.2025
Կիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարըԿիլիան Մբապեն կլինի Մադրիդի «Ռեալի» նոր «10» համարը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Ֆրանսիացին ակումբում առաջին մրցաշրջանում հանդես էր գալիս «9» համարով։ «Ռեալում» 2017 թվականից «10» համարով խաղում էր Լուկա Մոդրիչը։ Ժամանակին այդ խաղահամարով հանդես են եկել նաև Խամես Ռոդրիգեսը, Մեսութ Օզիլը, Լասանա Դիարան, Ուեսլի Սնեյդերը, Ռոբինյոն, Լուիշ Ֆիգուն, Կլարենս Զեդորֆը և այլ […] ...
19:50 30.07.2025
Առողջապահության նախարարն աշխատանքային այցով եղել է «Վանաձոր» բժշկական կենտրոնումԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով «Վանաձոր» բժշկական կենտրոնում է: Ծանոթանալով բուժկենտրոնի անընդհատ բարելավվող պայմաններին ու լավարկվող հնարավորություններին` նախարարը եղել է նորաբաց «Պրոտոն» գիտակրթական- ախտորոշիչ կենտրոնում: Նորագույն սարքավորումներով, մասնավորապես` ՄՌՏ սարքով համալրված ախտորոշիչ կենտրոնը նոր ու առավել լայն հնարավորություն է տալու Վանաձորում ներդրված Կաթվածի ազգային պիլոտային ծրագրի շարունակականությունը համակողմանի ապահովելու համար: Մինչ այս Կաթվածի ազգային […] ...