21:10 17.07.2023
Վերջին 3 տարիների ընթացքում բուհերի ընդունելության քննություններում կատարվում են փոփոխություններ։ 2020 թվականին դիմորդներն առաջին անգամ ընդունվեցին բուհ՝ հանձնելով մեկ միասնական քննություն համաճարակի պատճառով։ 2021 թվականին գործեց մեկ բուհ՝ մեկ մասնագիտություն համակարգը: 2023-ից նոր կարգ գործեց:
Ընդունելության քննության երկու փորձ
Այս տարի դիմորդները հնարավորություն ունեին երկու անգամ հանձնել միասնական քննությունները՝ ձմռանը և ամռանը, ընտրելով ստացած լավագույն արդյունքը։ Այստեղ երկու փուլերի տարբերությունն այն է, որ հունվարին քննություն հանձնողները հայտագրում են միայն առարկան, ոչ թե մասնագիտությունը, այսինքն՝ մրցույթ, որպես այդպիսին, տեղի չի ունենում։
Հունվարին կայացած միասնական քննություններին հայտագրվել էր 6 հազար 856 դիմորդ, հունիսին՝ 13 հազար 456:
«Ամբողջ նորարարության իմաստն այն էր, որ դիմորդներին հնարավորություն տրվի 2 անգամ քննություն հանձնելու: Հունվար-փետրվար ամիսներին քննություն տված դիմորդները, ովքեր գոհ չէին իրենց գնահատականից կրկին քննություն են հանձնել հունիս ամսին: Նաև ովքեր քննություն էին հանձնել հունվար-փետրվար ամիսներին հունիսին, կրկին հանձնելուց ավելի հանգիստ էին, ծանոթ էին գործընթացին: Սթրեսային իրավիճակներն ավելի քիչ էին»,- նոր կարգը բացատրում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:
Ինչպիսին է հենց իրենց՝ դիմորդների արձագանքը:
«Ես խառնվածքովս լարվող մարդ եմ: Կապ չունի քննությունս հանձնել եմ ձմռանը, թե ամռանը, միևնույն է, նույն լարվածությունս եղել է: Ամեն դեպքում հունվարին ավելի լարված էի, քանի որ առաջին քննությունն էր: Հատուկ տարբերություններ չկային երկու քննությունների ընթացքում կազմակերպվածության առումով: Թե՛ դասախոսս խորհուրդ տվեց երկու անգամ փորձել, թե՛ ես ինքս որոշեցի գոնե փորձառության համար երկու անգամ հանձնել քննություն»,- պատմում է ԵՊՀ դիմորդ Գոհար Տերտերյանը:
ԵՊՏՀ դիմորդ Արամ Եղիազարյանի կարծիքով էլ երկրորդ անգամ շանս ունենալն էլ օգնում է հաղթահարել լարվածությունը:
«Ինքս եմ որոշել երկու անգամ փորձել, քանի որ օգնող էր նրանով, որ ձմեռը լավ արդյունք ունենալու դեպքում կարող ենք էլ չշարունել: Դրական կողմերից էր նաև այն, որ ամռանը քննությանը լարվածությունս ավելի քիչ էր, քանի որ ունեի փորձ հանձնելու»:- ասում է դիմորդը:
Լիլիթ Հայդարցյանը քննություն է հանձնել մեկ անգամ.
«Քննություն հանձնել եմ միայն ամռանը, սակայն կուզեի երկու անգամ փորձեի: Իրականում լավ հնարավորություն էր այն մարդկանց համար, ովքեր երկար ժամանակ էին պարապում և ովքեր գիտակցում էին, որ հունիսին կլարվեմ ու մեկ անգամ փորձ ունենալը կօգնի ավելի լավ հանձնել հետո: Ես նոր էի սկսել պարապել, նաև աշխատում էի: Համոզված էի, որ հունվարին ուզածս արդյունքը չեմ ունենա, որից կհուսահատվեմ: Որոշեցի միայն ամռանը հանձնել»:
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի կարծիքով նոր ձևաչափի ընդունումը արդարացված է.
«Իմ կարծիքը նոր ձևաչափի մասով դրական է, որովհետև հնարավորություն է տալիս դիմորդներին ավելի լավ պարապել ու պատրաստվել: Առաջ մեկ քննություն էր ու, եթե ուսանողի հետ դեպք պատահեր կամ վատառողջ լիներ, վատ տրամադրությամբ գար, կարող էր ձախողել, իսկ հիմա մենք հնարավորություն ենք տալիս քննություն տալ, տեսնել իր ուժերը և լրացուցիչ պարապել ու ավելի բարձր ստանալ, այսինքն՝ երկու անգամ հնարավորություն տալը շատ ճիշտ է: Աշխարհում դա ընդունված է, ինչպես նաև կան քննական կենտրոններ որտեղ դիմորդը երբ հարմար է հանձնում է այդ քննությունները: Դա միանշանակ դրական է, քանի որ թուլացնում է լարվածութունը և օգնում, որ դիմորդները ավելի լավ պարապեն»:
Պահանջված ու «չպահանջված» մասնագիտություններ
Որոշ առարկաների մասով արդեն կատարվել է նախնական արդյունքների վերլուծություն: Նախորդ տարի դիմորդների թիվն ավելի շատ է եղել:
«Ամենապահանջված մասնագիտությունների ցանկը տարիներով չի փոխվում: Առաջին տեղում բուժական գործն է, ինչպես նաև պահանջված են իրավագիտությունը և IT մասնագիտությունները: Չպահանջված մասնագիտություններ կան, թեև օրինակ այս տարի անցյալ տարվա համեմատ ավելի քիչ են»,-ասում է ԳԹԿ խոսնակը:
Ինչ վերաբերում է, այսպես ասած, տեղերի կրճատմանը, ապա Խաչանուշ Գրիգորյանը այսպես է բացատրում.
«Օրինակ՝ կարող է տպավորություն լինել, որ կառավարությունը կրճատել է տեղերը, իրականում դրանք այն մասնագիտություններն են, որոնցում չէր հայտագրվում ոչ ոք: Կան մասնագիտություններ, որոնք ունեն 1-2 դիմորդ և կարող են չհամալրվել, քանի որ այդ 1-2 դիմորդները գուցե անբավարար են ստացել: Քննական նոր ձևաչափը ենթադրվում էր, որ կարդարացնի իրեն և այդպես էլ եղավ»:
Որո՞նք են այդ «չպահանջված» մասնագիտությունները. դիմորդներ չեն հայտագրվել մի շարք մասնագիտություններում. Օրինակ՝ «Տեխնոլոգիական մեքենաներ և սարքավորումներ» Պոլիտեխնիկական համալսարանում, «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր» Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում, Բրյուսովի համալսարանում՝ «Մասնագիտական մանկավարժություն»: Այդպիսիք կան նաև մարզային բուհերում:
«Ընդհանուր 168 մասնագիտությունում հայտագրվածներ չկան: Դրանցից 30-ը պետական բուհերում են, մնացած 138-ը՝ մասնավոր բուհերում»- հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:
ԳԹԿ-ի փոխանցմամբ, հուլիսի 18-ին ցուցակները կախվելու են բուհերում, դրանից հետո մինչև օրվա ավարտը կամ մյուս օրը դիմորդները կստանան էլեկտրոնային հաղորդագրություն ընդունված լինելու մասին ծանուցումով:
Հեղինակ՝ Հռիփսիմե Ավագյան
15:35 05.08.2025
Երևանի Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 6-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 3-րդ փողոցում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...
15:28 05.08.2025
Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդականը նախատեսում է այս շաբաթ այցելել ՌուսաստանՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիտ Դովալը այս շաբաթ կայցելի Մոսկվա, երեքշաբթի օրը հաղորդել է Tribune India-ն։ «Դովալի այցը Մոսկվա նախատեսված է այս շաբաթ», – ասվում է հայտարարության մեջ։ Մինչդեռ, ըստ The Times of India-ի, Մոդիի խորհրդականն արդեն ժամանել է Ռուսաստան: Հրատարակությունը նշում է, որ նրա այցը «նպատակ ունի ամրապնդել Հնդկաստանի և […] ...
15:20 05.08.2025
ԿԲ-ն ներկայացրել է Arca համակարգում վերջին օրերին գրանցված խափանումների պատճառըArca համակարգում օրեր առաջ նկատված խափանումները եղել են սարքի խափանման հետևանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում ասաց Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը: «Կենտրոնական բանկը Arca համակարգի հետ կապված ուսումնասիրությունները շարունակում է: Arca-ի խափանումը եղել է սարքի խափանման հետևանք: Դա շատ մեծ հեղինակություն ունեցող արտասահմանյան ընկերության կողմից տրամադրվող սարք է: Հիմա փաստացի հետազոտություններ են անում, նաև […] ...
14:57 05.08.2025
Գազայի հատվածում 2023 թվականից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 61 000-ըԻսրայելի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 61,000-ը, ավելի քան 150,000 մարդ վիրավորվել է, հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Անցյալ շաբաթվա սկզբին նախարարությունը հայտարարեց, որ զոհերի թիվը գերազանցել է 60,000-ը։ Նախարարության հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներ է տեղափոխվել 87 մարդ, […] ...
14:50 05.08.2025
Սպիտակ համայնքի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 6-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ համայնքի Շիրակամուտ, Գեղասար, Սարահարթ, Գոգարան բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...