19:50 22.07.2023
Նիդերլանդական «Ֆեյենորդը» հայտարարություն է տարածել Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հնարավոր տեղափոխության վերաբերյալ:
«Մեր ակումբը շարունակում է հետաքրքրվել «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով, սակայն ցանկանում ենք հայտնել, որ պատրաստ ենք կատարել խելամիտ ու մրցակցային առաջարկ»,- ասված է ակումբի պաշտոնական հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 20-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում, իսկ ռուսական ակումբի համար նպատակահարմար կլինի այս ամռանը վաճառել նրա տրանսֆերային իրավունքը, որպեսզի հաջորդ տարի կիսապաշտպանը չհեռանա ազատ գործակալի կարգավիճակում: «Դինամոյի» հետ Զախարյանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Ավարտված մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 37 խաղի, դարձել 5 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Transfermarkt-ը 15 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:
22:38 16.06.2025
Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները Delhi International Open-ումՀնդկաստանում ավարտվել է Delhi International Open շախմատի միջազգային մրցաշարը: Հայ գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը և Մանուել Պետրոսյանը, նաև միջազգային վարպետ Արսեն Դավթյանը 10 հնարավորից վաստակել են 7.5 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար մրցանակային 8-րդ, 9-րդ և 19-րդ տեղերը: ...
22:25 16.06.2025
Պատերազմի մասշտաբները կմեծնա՞ն, ի՞նչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել պատերազմը Հայաստանի վրաԻրան-Իսրայել հակամարտությունը շարունակվում և գնալով տարածքն ավելի ընդգրկուն է դառնում: Կողմերի միջև, սակայն, խնդրի կարգավորման որևէ հնարավորություն դեռևս գոնե թե հրապարակայնորեն չի նկատվում, փոխարենն ավելանում են ավերածությունները, զոհերն ու վիրավորները: Ի՞նչ իրավիճակ է այս փուլում և ի՞նչ ազդեցություն կարող է շարունակվող պատերազմն ունենալ Հայաստանի վրա. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է արևելագետ, պատմական […] ...
22:11 16.06.2025
Տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույսՀամայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Հայանիստ գյուղի բնակիչ 36-ամյա երիտասարդը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփի բույսեր: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 370 բույս և մոտ 10 գրամ չորացված կանեփ։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
21:49 16.06.2025
Ջենարո Գատուզոն` Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ«Միլանի», «Նապոլիի», «Վալենսիայի», «Մարսելի» և «Հայդուկի» նախկին մարզիչ Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Այս մասին հաղորդում է հավաքականի մամուլի ծառայությունը: Գատուզոյի պայմանագրի ժամկետը հայտնի չէ: Իտալացին այս պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին, որն օրեր առաջ հեռացվել էր հավաքականի ղեկից: ...
21:27 16.06.2025
Ընթացքի մեջ են Վերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՎերիշեն-Խոզնավար 18.3կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Երեսուն և ավելի տարիներ անմխիթար վիճակում գտնվող ճանապարհը վերականգնվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այժմ ընթանում են մայթերի, հողային պաստառի կառուցման, երկաթբետոնե արհեստական կառուցվածքների նորոգման, և այլ աշխատանքներ։ Կառուցվում են նաև ջրահեռացման համակարգեր։ Ճանապարհի մի մասը գտնվում է Գորիս […] ...