2022 թ․-ին Ռուսաստանից Թուրքիա է արտագաղթել մոտ 100․000 մարդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+28.09 oC

2022 թ․-ին Ռուսաստանից Թուրքիա է արտագաղթել մոտ 100․000 մարդ

18:55 26.07.2023

Թուրքիայի վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2022թ. միգրացիայի միջազգային վիճակագրությունը, ըստ որի՝ Թուրքիայից արտագաղթածների թիվը անցյալ տարվա համեմատ աճել է 62․3%-ով, իսկ Թուրքիա ներգաղթածների թիվը նվազել է 33․2%-ով։

2022-ին Թուրքիա ժամանած օտարերկրյա քաղաքացիների մեջ առաջին տեղը զբաղեցրել են Ռուսաստանի քաղաքացիները (25%)։ Երկրորդ տեղում Ուկրաինան է՝ (8․1%), երրորդում Իրանը՝ (6․5%), իսկ հաջորդաբար Աֆղանստանը (5․4%) և Իրաքը (4․8%)։

Ըստ ռուսական մամուլում տեղ գտած տվյալների` 2022-ին ՌԴ 99․786 քաղաքացիներ տեղափոխվել են Թուրքիա։ Այս ցուցանիշը 2021-ի համեմատ (31․463) երեք անգամ ավելի շատ է։

Իսկ Թուրքիայից արտագաղթած օտարերկրյա քաղաքացիների մեջ առաջին տեղը զբաղեցրել են Իրաքի քաղաքացիները (20%), Իրանը՝ (10․6%), Ուզբեկստանը՝ (7%), Աֆղանստանը՝ (6%) և Թուրքմենստանը (4․8%):

Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ վերոնշյալ վիճակագրական տվյալներն ընդգրկում են բնակության նպատակով Թուրքիա մեկնածների և արտասահման բնակության համար տեղափոխվածների ցուցանիշները։ Արտագնա և ներգնա միգրացիայի օրինաչափությունների ոււսումնասիրման ընթացքում նկատվել է, որ ամենաշատ տեղափոխությունը նկատվում է 25-29 տարիքային խմբում։

Թուրքիա ներգաղթողների 12․2%-ը կազմում է հենց 25-29 տարիքային խումբը, իսկ արտագաղթածների խմբում այս ցուցանիշը կազմել է 15․8%։ Ե՛վ ներգաղթացների և՛ արտագաղթածների խմբում վերոնշյալ տարիքային խմբին հաջորդել է 20-24 տարիքային խումբը։

Իսկ երբ վերլուծվում է 2022-ին Թուրքիա ներգաղթածների բաշխումը ըստ շրջանների, պարզվում է, որ ամենաշատ ներգաղթյալներ ընդունած նահանգը Ստամբուլն է (35․4%), ապա Անթալիան, Անկարան, Բուրսան և Մերսինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

16:13 18.05.2025

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

Երևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

15:55 18.05.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Մայիսի 18-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թևոսյան փողոցում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Իրանի ԱԳ նախարարը մեղադրում է ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդացնելու մեջ

15:23 18.05.2025

Իրանի ԱԳ նախարարը մեղադրում է ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդացնելու մեջ

Իրանի վերաբերյալ ԱՄՆ ղեկավարության հակասական հայտարարությունները միջուկային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի բարդացման պատճառն են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի՝ նոր միջուկային համաձայնագրի հասնելու համար, հավելելով, որ եթե դա չանի, «ինչ-որ վատ բան կպատահի»։ «Մեր երկրի արտաքին գործերի նախարարը […] ...

Ֆիդանը և Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

14:57 18.05.2025

Ֆիդանը և Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, կիրակի երեկոյան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Արտաքին գործերի նախարար Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը», – ասել է աղբյուրը։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ […] ...

ԱՄՆ-նաակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում առաջիկա օրերին․ Ռուբիո

14:30 18.05.2025

ԱՄՆ-նաակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում առաջիկա օրերին․ Ռուբիո

ԱՄՆ-ն չի ցանկանում անվերջ բանակցություններ վարել ուկրաինական հակամարտության կարգավորման համար, ցանկանում է առաջընթաց գրանցել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք չենք ուզում լինել անվերջ բանակցությունների գործընթացում։ Անհրաժեշտ է առաջընթաց, քայլ առաջ։ Եթե առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք ստանանք երկու կողմերի կողմից պատրաստված փաստաթուղթ, որը ցույց կտա, […] ...

Պուտինն Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը

13:58 18.05.2025

Պուտինն Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը

Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը, իր անվտանգության ապահովումը և ռուսախոս ուկրաինացիների շահերի պաշտպանությունը։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ ՌԴ նախագահը վստահեցրել է, որ Ռուսաստանը բավարար ուժ ունի պատերազմն ավարտելու ցանկալի արդյունքով։ «Այդ արդյունքն այս ճգնաժամը առաջացրած պատճառների վերացումն է, երկարաժամկետ կայուն խաղաղության պայմանների […] ...

BACK_TO_TOP