20:55 30.07.2023
Հյուսիսային Չինաստանից հարավային նահանգ տեղափոխված կինը չի կարողացել հաղթահարել թռչող ուտիճներից վախը։ South China Morning Post-ի փոխանցմամբ՝ միջատները ստիպել են նրան թողնել աշխատանքը։
Երեք տարի առաջ Սյաոմին անունով մի կին, որը ծնվել և մեծացել է Ներքին Մոնղոլիայի շրջանում, տեղափոխվել է հարավային Գուանչժոու քաղաք: Չինական Xiaohongshu սոցիալական ցանցում տարածված տեսանյութում նա խոստովանել է, որ մինչ տեղափոխվելը երբեք չի տեսել ուտիճներ, իսկ Գուանչժոուում նրանք «հսկա են և նույնիսկ կարող են թռչել»:
Մեկ այլ գրառման մեջ մի կին ցուցադրել է նյարդայնացնող միջատների դեմ պայքարելու իր հուսահատ փորձերը. նա փակել է դռների բոլոր ճեղքերը թղթով և ամսագրի էջերով, բայց դա չի օգնել:
«Սենյակը մաքուր պահելը չի օգնում, ճաքերի խցանումն ու պատուհանները փակելը չի օգնում, բոլոր տեսակի վանողներն ու թույները ազդեցություն չունեն։ Հիմա ես խուճապի մեջ եմ նույնիսկ հեռախոսով «cockroach» բառը մուտքագրելուց, քանի որ ներքևում հայտնվում է այս bug-ի էմոջիները։ Ես վախենում եմ հենց նրանից»,-ասել է Սյաոմին:
Ուտիճների վախը ավելացել է այլ խնդիրների ցանկին, որոնց բախվել է Սյաոմին Գուանչժոուում։ Նրա համար հեշտ չէր ընտելանալ տեղի խոհանոցին և կլիմայական պայմաններին, նա անընդհատ սթրես էր ապրում աշխատանքի մեջ։
Սյաոմինը խոստովանել է, որ կարող է հաղթահարել մնացած դժվարությունները՝ ատամները կրճտացնելով, սակայն չի կարողացել հաղթահարել ուտիճների հանդեպ ունեցած ֆոբիան։
«Ես պարզապես ուզում եմ տոմս գնել և թռչել», – գրել է Սյաոմինը ՝ բացատրելով հետևորդներին, որ միջատները վերջին կաթիլն էին:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում13:58 18.05.2025
Պուտինն Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունըՌուսաստանը Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը, իր անվտանգության ապահովումը և ռուսախոս ուկրաինացիների շահերի պաշտպանությունը։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ ՌԴ նախագահը վստահեցրել է, որ Ռուսաստանը բավարար ուժ ունի պատերազմն ավարտելու ցանկալի արդյունքով։ «Այդ արդյունքն այս ճգնաժամը առաջացրած պատճառների վերացումն է, երկարաժամկետ կայուն խաղաղության պայմանների […] ...
13:35 18.05.2025
Ռուբիո. Ռուսաստանը պատրաստելու է Ուկրաինայի վերաբերյալ փաստաթուղթ՝ հրադադարի պահանջներովԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցից հետո, հայտարարել է, որ Մոսկվան պատրաստում է փաստաթուղթ՝ Ուկրաինայում հրադադարի պահանջներով։ «Մենք քննարկեցինք մի շարք հարցեր։ Նա ինձ բացատրեց, որ Ռուսաստանը կպատրաստի մի փաստաթուղթ, որը կպարունակի հրադադարի պահանջները, որոնք կհանգեցնեն ավելի ընդլայնված բանակցությունների։ Նա հեռախոսով ասաց, որ իրենք աշխատում են գաղափարների և պահանջների […] ...
13:00 18.05.2025
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է ԵՄ-ի հետ գործընկերության խորացման մասինՄեծ Բրիտանիան և Եվրամիությունը պետք է հայտարարեն իրենց գործընկերությունը խորացնելու համաձայնագրի մասին՝ Միացյալ Թագավորության «ազգային շահերից» բխող ձևով։ Այս խոստումը տվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մայիսի 19-ին Լոնդոնում նախատեսված Մեծ Բրիտանիա-ԵՄ առաջին գագաթնաժողովից առաջ։ «Սկզբում Հնդկաստանը, ապա՝ Միացյալ Նահանգները», – ասել է Սթարմերը՝ անդրադառնալով վերջերս հայտարարված առևտրային համաձայնագրերին։ «Վաղը մենք կանենք ևս մեկ […] ...
12:25 18.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանը հրաժարվի միջուկային նկրտումներիցՄիացյալ Նահանգները ցանկանում է, որ Թեհրանը հրաժարվի իր միջուկային նկրտումներից և մտադիր է դրան հասնել խաղաղ ճանապարհով։ Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Նրան հարցրել են, թե արդյոք Վաշինգտոնը պահանջում է, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացումից ցանկացած մակարդակով, այդ թվում՝ խաղաղ նպատակներով։ «Եթե դուք կարող եք հարստացնել ուրանը ցանկացած […] ...
12:00 18.05.2025
Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ ՋեյԵվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյը՝ «Wasted Love» երգով։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել շաբաթ օրը շվեյցարական Բազել քաղաքում։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում, մրցույթի եզրափակչում Ավստրիայի ներկայացուցիչը վաստակել է 436 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը (357): Հայաստանի պատվիրակ Պարգը քվեարկության արդյունքում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ ...
11:23 18.05.2025
Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...