17:27 27.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Երևանում ներկա է գտնվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, նախարարներ, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և պաշտոնատար այլ անձինք:
Իր խոսքում վարչապետը նշել է, որ կան բազմաթիվ դե ֆակտո հարցեր, որոնց մարդիկ մի երկրից այլ երկիր տեղափոխվելու պարագայում բախվում են, խնդիրներ ունենում:
«Եվ մենք քննարկումներում արձանագրեցինք, որ եթե բարձրաստիճան պաշտոնյան կարող է հայրենադարձվելու ընթացքում ունենալ նման խնդիրներ՝ կապեր ունենալով և հասանելիություն ունենալով, ընդհուպ Հանրապետության վարչապետի, նախագահի, նախարարների հետ, ապա ի՞նչ կարող է տեղի ունենալ բազմաթիվ այլ մարդկանց հետ, որոնք նման հնարավոր կապեր չունեն:
Եվ պետք է արձանագրել, որ սա մի իրադարձություն է, որը կապ ունի մեր մոտեցումների հետ՝ որոշումների կայացման և դրանք իրագործելու ընթացքում, որովհետև այսօր էլ Կառավարության նիստում քննարկում ենք, որ ոչ միայն պետք է հայտարարենք դիրքորոշումները, այլև դիտարկենք հակառակ կողմից: Իսկ գործնականում դրանք ի՞նչ խնդիրներ են առաջ բերում:
Հայրենադարձություն բառը բոլորիս համար թանկ, կարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող արտահայտություն է, բայց երբ քաղաքական մակարդակում դա հայտարարում ենք՝ չենք արձանագրում, որ քաղաքական ուղերձն այո՛, բազմաթիվ մարդկանց մոտ կարող է առաջացնել ոգևորություն, ցանկություն, բայց մի պետական կառավարման կամ իրավական մի ընթացակարգերի հետ բախվելուց մարդու ոգևորությունը կարող է զրոյանալ և հակառակը՝ հետ պտտվել ու առաջ բերել զղջման խորը զգացում, թե ինչու ես այս ճանապարհին ոտք դրեցի»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ այդ քննարկումների արդյունքում է հասկացվել այնպիսի ինստիտուտի անհրաժեշտությունը, որն աջակցի բոլոր այն մարդկանց, ովքեր հայրենադարձության շատ կարևոր որոշում կկայացնեն:
«Բայց նաև մենք արձանագրեցինք, որպեսզի այդ որոշումը լինի հնարավորինս էֆեկտիվ, պետք է դա լինի ոչ թե ուղղակի ստանդարտ, դասական պետական մի մարմին, այլ պետք է լինի մի տեղ, որը նաև ֆորմալ հնարավորություններ կունենա, ոչ ֆորմալ հնարավորություններ կունենա, մշտական հաղորդակցության մեջ կլինի այն մարդկանց, քաղաքացիական հասարակության հետ, որոնք նույնիսկ պետական կառավարման մարմիններից առաջ առնչվել, առերեսվել են թեմային և գիտեն բոլոր նրբությունները։
Պարոն Սինանյանն արդեն նշեց, որ այս գրասենյակի և ինստիտուտի նպատակը մարդուն ուղեկցելն է մտադրության ձևավորման փուլից։ Ավելին, սա նաև ևս մեկ գործնական քաղաքական ուղերձ է, որ հայրենադարձությունը ցանկալի է։ Կառավարությունն ուզում է Հայաստանի Հանրապետություն վերադարձած ավելի ու ավելի շատ մարդկանց տեսնել: Արդեն նշվեց, որ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով կան որոշակի միտումներ, և մեր խնդիրն այն է, որ այդ միտումներին զուգահեռ նաև մեր պոտենցիալ հայրենադարձներին մատուցենք այնպիսի ծառայություններ, որոնց վերաբերյալ խոսակցությունները կոգևորեն ուրիշներին նույնպես քայլ անել դեպի հայրենադարձություն, դեպի Հայաստանի Հանրապետություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր հնարավոր են դարձրել այս նախագիծը։
«Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս կարևոր առիթով: Նման քայլերով պետք է ամրապնդենք մեր քաղաքացիների, ժողովրդի վստահությունը Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ՝ այն արձանագրումով, որ այդ ապագան ոչ ոք սկուտեղի վրա մեզ չի մատուցելու։ Դա մի գործ է, որը մենք պետք է անենք բոլորս միասին, յուրաքանչյուրս մեր տեղում՝ կառավարությունն իր տեղում, ընդդիմությունն իր տեղում, քաղաքացիական հասարակությունն իր տեղում, Հայաստանի հանրությունն իր տեղում, հասարակական սեկտորի աշխատողներն իրենց տեղում՝ կենտրոնում ունենալով մի նպատակ, դա Հայաստանի Հանրապետությունն է, ազատ, հզոր և երջանիկ հայկական պետականությունն է ։
Հույս ունեմ, որ այսօրվա մեր իրադարձությունը բազմաթիվ մեր հայրենակիցների հնարավորություն կտա ստեղծելու այդ երջանկությունը, այդ ազատությունը, զարգացնելու այդ հզորությունը և ուրիշներին էլ ստեղծելու և հաղորդակցվելու այդ ամենի հետ»,- ասել է վարչապետը։
Հայրենադարձների ինտեգրման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնն իր տեսակով առաջինը կլինի Հայաստանի Հանրապետությունում և կգործի որպես միասնական ռեսուրս-կենտրոն հայրենադարձների համար: Կենտրոնի բացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության և «Հովնանյան ընտանեկան հիմնադրամի» արդյունավետ փոխգործակցության շնորհիվ:
Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը հայրենադարձներին խորհրդատվական ու գործնական աջակցություն է տրամադրելու տարբեր ուղղություններով, այդ թվում՝ դեռևս նախահայրենադարձման փուլում, երբ անհատը կամ ընտանիքը հայրենադարձվելու ցանկություն է արտահայտել: Կենտրոնի աշխատակիցը նախապատրաստելու և ուղեկցելու է հայրենադարձին ողջ ընթացքում՝ նրան ներկայացնելով ու ծանոթացնելով Հայրենիքում իրավական գործընթացներին, կրթական, առողջապահական, մաքսային, զբաղվածության, բիզնես գործունեություն ծավալելու և այլ հարցերում՝ սերտորեն գործակցելով գործընկերների հետ:
Կենտրոնն առաջարկում է մշտապես գործող հայերենի անվճար դասընթացներ, ինտեգրման ու իրազեկման անվճար սեմինարներ, օնլայն և օֆլայն տարաբնույթ միջոցառումներ, տեղեկատվական, կապերի հաստատման ու պոտենցիալ գործատուների հետ շփումներ և այլն:
10:58 14.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 14-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 18.8°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:50 14.07.2025
Ավելի քան 17 կիլոգրամ մարիխուանա, կալանավորված անձինք․ քրեական ոստիկանության հերթական բացահայտումըՔրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունների ծառայողները, համագործակցված աշխատանքի արդյունքում, ստացել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն, որն իրացվեց Քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ծառայողների հետ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են կատարվել մի խումբ անձանց բնակարաններում: Արարատի […] ...
10:43 14.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել ՄակրոնինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի […] ...
10:42 14.07.2025
Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասինՌուսաստանաբնակ հայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը հայտարարել է նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին։ Սամվել Կարապետյանի հայտարարությունը հրապարակել է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ստեղծելու են սկզբունքորեն նոր քաղաքական ուժ։ Նա նշել է, որ մեծ հարգանքով է վերաբերվում այլ քաղաքական ուժերին ու գործիչներին։ «Բայց մենք Հայաստանի համար լավ ապագա […] ...
10:35 14.07.2025
Հանցավոր ծագում ունեցող 100 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջեՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի բիզնես կենտրոններից մեկի գրասենյակային նշանակության տարածքում մի խումբ անձինք իրականացրել են համացանցային զանգեր օտարերկրյա պետություններում գտնվող անձանց և շահութաբեր ներդրում կատարելու պատրվակով օգտագործելով […] ...
10:28 14.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 14-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 445 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.95 դրամ: ...