Երեք անձի մեղադրանք է ներկայացվել՝  ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, սպառնալիքներ հնչեցնելու, բռնություն գործադրելու վարույթով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+28.09 oC

Երեք անձի մեղադրանք է ներկայացվել՝  ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, սպառնալիքներ հնչեցնելու, բռնություն գործադրելու վարույթով

15:21 28.07.2023

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երեք անձ ձերբակալվել է՝ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի ավագ օպերլիազորի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, նրա նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու, բռնություն գործադրելու, ինչպես նաև՝ խուլիգանություն կատարելու վարույթի շրջանակներում:

2023 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՔՀԲ ավագ օպերլիազորները, ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների հետ, օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում Ալավերդի համայնքի Թեղուտ բնակավայրում ծառայություն իրականացնելու ժամանակ, տներից մեկի բակում հայտ­նա­բե­րե­լ են փայ­տան­յու­թով բեռն­ված «ԶԻԼ-130» մակ­նի­շի բեռ­նա­տար ավ­տո­մե­քե­նա: Պար­զե­լով, որ ավտոմեքենան պատկանում է Լոռու մարզի Օձուն գյուղի 28-ամյա բնակչին և որ հիշ­յալ փայ­տան­յու­թի ձեռք բեր­ման օ­րի­նա­կա­նութ­յու­նը հա­վաս­տող փաս­տաթղ­թեր առկա չեն, վեր­ջի­նիս պար­տա­վո­րեց­րել են փայ­տան­յու­թով բեռն­ված բեռ­նա­տա­րը տե­ղա­փո­խել ոս­տի­կա­նութ­յան Թու­ման­յա­նի բաժ­նի հա­տուկ պահ­պան­վող տա­րածք՝ օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով ստու­գո­ղա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ կա­տա­րե­լու հա­մար:

Այդ ընթացքում 29-ամյա երիտասարդը, ով հանդիսանում է Թեղուտ բնակավայրի վարչական ղեկավարը, մո­տե­ցել և փոր­ձել է ոստիկաններին հա­մո­զել հայտ­նա­բեր­ված փայ­տան­յու­թը չտե­ղա­փո­խել ոստիկանության Թումանյանի բաժին։ Իսկ երբ ոս­տի­կա­նութ­յան ծա­ռա­յող­նե­րը հրա­ժար­վել են կա­տա­րել նրա պա­հան­ջը, հոր­դո­րել են չմի­ջամ­տել ի­րենց օ­րի­նա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րին ու հե­ռա­նալ, վրդով­վել է իր պա­հան­ջի չկա­տար­ման փաս­տից, պաշ­տո­նա­տար ան­ձանց օ­րի­նա­կան ծա­ռա­յո­ղա­կան գոր­ծու­նեութ­յա­նը մի­ջամ­տե­լու նպա­տա­կով օպերլիազորներից մեկի նկատ­մամբ բռնութ­յուն գոր­ծադ­րե­լու սպառ­նա­լիք է տվել և հե­ռա­ցել:

Այնուհետև, նպատակ ունենալով հաշվեհարդար տեսնել իրեն չենթարկված հիշյալ ծառայողի նկատմամբ՝ նույն օրը՝ երեկոյան, երբ վերջինս գտնվել է Ալավերղի համայնքի Շնող բնակավայրում գտնվող իր տանը, համայնքի ղեկավարը գնացել է նրա տուն և պահանջել զրուցելու նպատակով առանձնանալ: Մերժում ստանալով՝ համայնքի ղեկավարը հայհոյանքներ է հնչեցրել՝ կրկին պահանջելով առանձնանալ։

Այդ ընթացքում մեկ այլ ավտոմեքենայով օպերլիազորի տան բակ են ժամանել նաև Թեղուտ բնակավայրի 24, 22 և 40-ամյա բնակիչները՝ մի անծանոթ անձի հետ:

Չանսալով ոստիկանության ծառայողի՝ իր տանից հեռանալու հորդորներին, նշված անձինք, հայհոյանքներ հնչեցնելով, հարձակվել են ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել, ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել օպերլիազորի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ինչին միջամտել են ոստիկանի ընտանիքի անդամները և հարևանները:

Նույն օրը նշված անձանցից երեքը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժին:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Ոստիկանության օպերլիազորը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական և դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

Ձեռք բերված փաստերի հիման վրա 29-ամյա անձի մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սի 1-ին կե­տով, 452-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սով և 490-րդ հոդ­վա­ծի 4-րդ մա­սի 1-ին կե­տով, 22-ամյա երիտասարդին՝ 297-րդ հոդվածի 1-ին մասով և 490-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 24-ամյա երիտասարդին՝ 297-րդ հոդվածի 1-ին մասով:

29-ամյա և 22-ամյա անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, մյուս անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է։ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

16:13 18.05.2025

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

Երևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

15:55 18.05.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Մայիսի 18-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թևոսյան փողոցում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Իրանի ԱԳ նախարարը մեղադրում է ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդացնելու մեջ

15:23 18.05.2025

Իրանի ԱԳ նախարարը մեղադրում է ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդացնելու մեջ

Իրանի վերաբերյալ ԱՄՆ ղեկավարության հակասական հայտարարությունները միջուկային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի բարդացման պատճառն են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի՝ նոր միջուկային համաձայնագրի հասնելու համար, հավելելով, որ եթե դա չանի, «ինչ-որ վատ բան կպատահի»։ «Մեր երկրի արտաքին գործերի նախարարը […] ...

Ֆիդանը և Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

14:57 18.05.2025

Ֆիդանը և Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, կիրակի երեկոյան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Արտաքին գործերի նախարար Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը», – ասել է աղբյուրը։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ […] ...

ԱՄՆ-նաակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում առաջիկա օրերին․ Ռուբիո

14:30 18.05.2025

ԱՄՆ-նաակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում առաջիկա օրերին․ Ռուբիո

ԱՄՆ-ն չի ցանկանում անվերջ բանակցություններ վարել ուկրաինական հակամարտության կարգավորման համար, ցանկանում է առաջընթաց գրանցել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք չենք ուզում լինել անվերջ բանակցությունների գործընթացում։ Անհրաժեշտ է առաջընթաց, քայլ առաջ։ Եթե առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք ստանանք երկու կողմերի կողմից պատրաստված փաստաթուղթ, որը ցույց կտա, […] ...

Պուտինն Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը

13:58 18.05.2025

Պուտինն Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը

Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը, իր անվտանգության ապահովումը և ռուսախոս ուկրաինացիների շահերի պաշտպանությունը։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ ՌԴ նախագահը վստահեցրել է, որ Ռուսաստանը բավարար ուժ ունի պատերազմն ավարտելու ցանկալի արդյունքով։ «Այդ արդյունքն այս ճգնաժամը առաջացրած պատճառների վերացումն է, երկարաժամկետ կայուն խաղաղության պայմանների […] ...

BACK_TO_TOP