Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են Ակադեմիական քաղաքին առնչվող հարցերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+28.09 oC

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են Ակադեմիական քաղաքին առնչվող հարցերը

20:36 28.07.2023

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ընդունել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանին, հիմնադրամի  իրավաբան Տաթև Դանիելյանին, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Եղիազար Վարդանյանին:

Հիմնադրամի տնօրենը տեղեկատվություն է հայտնել Ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագիրն իրագործելու համար դիտարկվող տարածքների վերաբերյալ՝ ներկայացնելով նախագծային խմբին ելակետային տվյալների, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտությունը և վերհանված հնարավոր խնդիրները:

Կոմիտեի պատասխանատուները պատրաստակամություն են հայտնել կոմիտեիլիազորությունների շրջանակում ամենայն աջակցություն ցուցաբերել ծրագիրն իրականացնող թիմին և աշխատանքներն արագ կազմակերպելու նպատակով գերմանական «gmp Architekten» նախագծային ընկերությանը տրամադրել դիտարկվող տարածքներին առնչվող կոմիտեի համակարգմամբ մշակված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, քաղաքաշինական գործընթացները կանոնակարգող օրենսդրության, քաղաքաշինական նորմերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Քննարկվել են Ակադեմիական քաղաքի տեղակայման հնարավոր տարբերակներից Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 17-րդ թաղամասի հողամասերի նկատմամբ առկա քաղաքաշինական հատակագծային սահմանափակումները՝ Ակադեմիական քաղաքի կառուցման համար դիտարկվող հողամասի իրական մակերեսը հստակեցնելու նպատակով:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագծային թիմին փոխանցել Աջափնյակ վարչական շրջանի գոտևորման նախագիծը և 17-րդ թաղամասին հարակից բնակավայրերի համար մշակված միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի այն նյութերը, որոնք օգտակար կլինեն Ակադեմիական քաղաքի համար դիտարկվող տարածքներում տարբեր գործառույթների տեղաբաշխում կատարելիս:

Ակադեմիական քաղաքի ստեղծման ծրագրում հայկական կողմից՝ որպես աշխատանքների իրականացմանն աջակցող կազմակերպություն, ներգրավված է նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Հանդիպմանն անդրադարձ է եղել համալսարանի կողմից կատարվող ինժեներաերկրաբանական, գեոդեզիական աշխատանքների ընթացքին:

Հավաքագրված բոլոր տվյալները փոխանցվելու են ծրագրում ներգրավված գերմանական կազմակերպությանը՝ Ակադեմիական քաղաքի համար դիտարկվող տարածքի գլխավոր հատակագծի մշակման համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

16:13 18.05.2025

Եղանակը՝ առաջիկա 5 օրերին

Երևանում մայիսի 18-ի ցերեկը, 19-20-ին, 21-ի գիշերը, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 21-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում մայիսի 18-ի ցերեկը, 19-21-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 […] ...

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

15:55 18.05.2025

ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Մայիսի 18-ին, ժամը 11:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թևոսյան փողոցից Ջրվեժ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թևոսյան փողոցում «Kia» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

Իրանի ԱԳ նախարարը մեղադրում է ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդացնելու մեջ

15:23 18.05.2025

Իրանի ԱԳ նախարարը մեղադրում է ԱՄՆ-ին միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները բարդացնելու մեջ

Իրանի վերաբերյալ ԱՄՆ ղեկավարության հակասական հայտարարությունները միջուկային համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի բարդացման պատճառն են, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի՝ նոր միջուկային համաձայնագրի հասնելու համար, հավելելով, որ եթե դա չանի, «ինչ-որ վատ բան կպատահի»։ «Մեր երկրի արտաքին գործերի նախարարը […] ...

Ֆիդանը և Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

14:57 18.05.2025

Ֆիդանը և Արաղչին քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, կիրակի երեկոյան «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Արտաքին գործերի նախարար Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում Արաղչիի հետ քննարկել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը», – ասել է աղբյուրը։ Մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցավ […] ...

ԱՄՆ-նաակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում առաջիկա օրերին․ Ռուբիո

14:30 18.05.2025

ԱՄՆ-նաակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում առաջիկա օրերին․ Ռուբիո

ԱՄՆ-ն չի ցանկանում անվերջ բանակցություններ վարել ուկրաինական հակամարտության կարգավորման համար, ցանկանում է առաջընթաց գրանցել առաջիկա մի քանի օրերի ընթացքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք չենք ուզում լինել անվերջ բանակցությունների գործընթացում։ Անհրաժեշտ է առաջընթաց, քայլ առաջ։ Եթե առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք ստանանք երկու կողմերի կողմից պատրաստված փաստաթուղթ, որը ցույց կտա, […] ...

Պուտինն Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը

13:58 18.05.2025

Պուտինն Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը

Ռուսաստանը Ուկրաինայում հատուկ գործողության արդյունքը համարում է երկարաժամկետ խաղաղությունը, իր անվտանգության ապահովումը և ռուսախոս ուկրաինացիների շահերի պաշտպանությունը։ Այս մասին նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում։ ՌԴ նախագահը վստահեցրել է, որ Ռուսաստանը բավարար ուժ ունի պատերազմն ավարտելու ցանկալի արդյունքով։ «Այդ արդյունքն այս ճգնաժամը առաջացրած պատճառների վերացումն է, երկարաժամկետ կայուն խաղաղության պայմանների […] ...

BACK_TO_TOP