12:37 29.07.2023
35-ամյա Էլիզաբեթ Անդերսոն-Սիերան, ում մոտ հազվագյուտ հիպերլակտացիայի համախտանիշ է ախտորոշվել, ավելի քան մեկուկես տոննա սեփական կաթ է նվիրաբերել և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Անդերսոն-Սիերան ասել է, որ իր մոտ ախտորոշվել է հիպերլակտացիայի համախտանիշ 2014 թվականին, երբ նա սպասում էր իր առաջնեկին: Արդեն հղիության 20-րդ շաբաթում նա պետք է օրական ավելի քան 800 միլիլիտր կաթ արտամղեր։ Ծննդաբերությունից հետո լակտացիան էլ ավելի է ուժեղացել։ Կնոջ խոսքով՝ բժիշկները նրան բացատրել են, որ նրա ուղեղի հիպոֆիզը չափազանց շատ պրոլակտին է արտադրում՝ հորմոն, որը խթանում է կրծքի կաթի արտադրությունը։ Սովորաբար երեխայի ծնվելուց հետո նրա մակարդակը աստիճանաբար վերադառնում է նորմյի, բայց նրա դեպքում դա տեղի չի ունեցել։
«Ինձ այնքան հաճախ էր պետք կաթը մղել, որ տանը փակված էի», – դժգոհել է Անդերսոն-Սիերան:
Շուտով նա որոշել է կաթը փաթեթավորել տոպրակների մեջ և նվիրաբերել այն երեխաներին, ովքեր դրա կարիքն ունեն։
Նրա խոսքով՝ լակտացիայի ինը տարիների ընթացքում ծննդաբերել է ևս երկու երեխա և ընդհանուր առմամբ ավելի քան 2600 լիտր կաթ է տվել։ Այսպիսով նա համաշխարհային ռեկորդ է սահմանել, որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Նրանք հաստատել են, որ Անդերսոն-Սիերան նվիրաբերել է առնվազն 1600 լիտր:
Կնոջ խոսքով՝ լակտացիան իրեն շատ դժվարություններ է պատճառում, քանի որ նա պետք է անընդհատ տանը լինի՝ քամելով և փաթեթավորելով ավելցուկը։ Կրտսեր որդուն կերակրելուց հետո նա նախատեսում է կրկնակի մաստէկտոմիա անել՝ պրոցեդուրա, որն ամբողջությամբ հեռացնում է կրծքի հյուսվածքը:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում18:27 18.05.2025
ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան ողջ է մնացել 15-րդ հարկից ընկնելուց հետոԱՄՆ Մերիլենդ նահանգում երկու տարեկան տղան ողջ է մնացել 15-րդ հարկի պատշգամբից ընկնելուց հետո, հաղորդում է ABC News-ը։ Երեխան ընկել է թփերի մեջ և վնասվածքներ ստացել։ Նա հոսպիտալացվել է, սակայն նրա վիճակի մասին մանրամասներ չեն հաղորդվել։ Փրկարարները նշում են, որ տղային փրկել է այն փաստը, որ պատշգամբի տակ թփեր էին աճում, և գետինը փափուկ էր, […] ...
18:00 18.05.2025
Իրանը միջուկային զենք արտադրելու ծրագրեր չունի․ ԱրաղչիԻրանական կողմը հավատարիմ է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին, Թեհրանը մտադիր չէ միջուկային զենք արտադրել, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին Թեհրանի երկխոսության ֆորումի ժամանակ։ Կիրակի առավոտյան Իրանի մայրաքաղաքում բացվել է Թեհրանի երկխոսության ֆորումը։ Միջոցառումը տեղի է ունենում Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնում, և ելույթներ են ունեցել […] ...
17:40 18.05.2025
Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետԹեհրանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Հանդիպմանն Ա.Գրիգորյանը և Ք.Խարազին անդրադարձել են տարածաշրջանի հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը և ընդգծել ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը: Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղարը և ԳԱ խորհրդականը շեշտել են, որ առկա է երկուստեք կամք, […] ...
17:23 18.05.2025
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի գլխավորած պատվիրակությունը: Անիտա Դիմիտրիուին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահը: Այցի շրջանակում նախատեսվում են տարբեր հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...
17:18 18.05.2025
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին Սուրբ Աթոռում (Վատիկան) մասնակցել է Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի գահակալության հանդիսավոր արարողությանը: Միջոցառման պատվավոր հյուրերն էին Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Պերուի նախագահ Դինա Բուլուարտեն և ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին ավելի քան 150 պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից և միջազգային կառույցներից: ...
17:13 18.05.2025
Հռոմի պապ Լևոն XIV-ը ստանձնել է առաքելությունըՀռոմի պապ Լևոն XIV-ը ստացավ պապական իշխանության խորհրդանիշները՝ «ձկնորսի մատանին» և պալիումը (բրդյա ժապավեն՝ ասեղնագործված խաչերով): Այս հին ծեսը նշանավորել է 267-րդ Հռոմի պապի պաշտոնավարման պաշտոնական սկիզբը։ Բացման պատարագը, որը կավարտվի պապական քարոզով, աղոթքով և օրհնությամբ, կգլխավորի Լևոն XIV-ը։ Հրապարակ են այցելել բազմաթիվ հավատացյալներ, ինչպես նաև արտասահմանյան երկրներից ժամանած ավելի քան 150 պատվիրակություններ, թագավորական տների […] ...