15:19 03.08.2023
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում Պետրոս Պետրոսյանը (109 կգ) դարձել է փոխչեմպիոն։
Մինչև 23 տարեկանների պայքարում Պետրոս Պետրոսյանը 1 կգ է զիջել չեմպիոնի կոչումը նվաճած վրացի Զազա Լոմտաձեին (161+210) և դարձել արծաթե մեդալակիր։ Երկամարտում Պետրոս Պետրոսյանի արդյունքն էր 370 կգ (163+207)։ Պոկում վարժությունում հայ ծանրորդը նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ հրումում երկրորդն էր։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Երևանում կայացած Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Պետրոս Պետրոսյանը երկամարտի 379 կգ (165+214) արդյունքով դարձել էր բրոնզե մեդալակիր։
Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչներից Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ, Մ23), Գառնիկ Չոլակյանը (61 կգ, Մ23), Սուրեն Գրիգորյանը (89 կգ, Մ20), Գարիկ Կարապետյանը (102 կգ, Մ20) և Լիանա Գյուրջյանը (87 կգ, Մ23) հռչակվել էին Եվրոպայի չեմպիոն: Կարեն Մարգարյանը (81 կգ) դարձել էր Եվրոպայի Մ23 փոխչեմպիոն, մինչև 20 տարեկանների պայքարում Տիգրան Կարապետյանը (67 կգ), Գոռ Սահակյանը (73 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ) նվաճել էին արծաթե մեդալ, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Սեյրան Խուդանյանը (55 կգ), Մերուժան Եղոյանը (61 կգ), Մարտին Պողոսյանը (73 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ) և Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր։
23:37 14.06.2025
IRIB. Իրանը ծրագրում է լայնածավալ հարձակում Իսրայելի վրաԻրանն առաջիկա ժամերին «ծանր և ավերիչ» հարձակումներ կձեռնարկի Իսրայելի դեմ՝ ի պատասխան նրա հարձակման: Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը (IRIB): Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեղադրել է Միացյալ Նահանգներին Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի հարձակումները համակարգելու մեջ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում։ Փեզեշքիան նաև ասել է, որ Իրանը […] ...
23:27 14.06.2025
Երևան-Սևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ տուժածը հոսպիտալացվել էՀունիսի 14-ին, ժամը 14։44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ֆանտան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների […] ...
23:18 14.06.2025
Կարկուտ, տապալված ծառեր՝ Բերդավանում. Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել: Տեսանյութերում Բերդավան գյուղ է, որտեղ տեղացել է ուժեղ կարկուտ: Կադրերում երևում է նաև ինչպես է ուժգին քամին տապալում հսկայական ծառը: Մանրամասներ՝ տեսանյութում: ...
23:12 14.06.2025
Նեթանյահու. Իրանը ցանկանում էր միջուկային զենք փոխանցել տարածաշրջանում իր գործընկերներինԻսրայելը տեղեկություններ է ստացել, որ Իրանը մտադիր էր ոչ միայն միջուկային զենք ստեղծել, այլև այն փոխանցել Մերձավոր Արևելքի իր գործընկերներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Ես ձեզ կասեմ, թե ինչ կլիներ, եթե մենք չգործեինք։ Մենք տեղեկություններ ունեինք, որ այս անբարեխիղճ ռեժիմը պլանավորում էր իրենց մշակած միջուկային զենքը փոխանցել իրենց ահաբեկչական արբանյակներին։ Սա […] ...
22:59 14.06.2025
Կարկուտ՝ Գյումրիում. Սուրենյանը կադրեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում ուշագրավ կադրեր է հրապարակել Գյումրիում տեղացած կարկուտից: Մանրամասներ՝ տեսանյութում: ...
22:55 14.06.2025
Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելը Իրանի վրա հարձակումն իրականացրել է ԱՄՆ համակարգմամբԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեղադրել է Միացյալ Նահանգներին Իսլամական Հանրապետության վրա Իսրայելի հարձակումները համակարգելու մեջ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ զրույցում։ Այս մասին ասվում է Իրանի նախագահի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ։ «Ամերիկացիները բանակցությունների ընթացքում միշտ ընդգծել են, որ սիոնիստական ռեժիմը չի ձեռնարկի որևէ ագրեսիվ գործողություն առանց իրենց համակարգման և թույլտվության։ Հետևաբար, ակնհայտ է, որ […] ...