Այս տարվանից «Ազգային երգ ու պար» առարկան կդասավանդվի Հայաստանի 263 դպրոցներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+21.09 oC

Այս տարվանից «Ազգային երգ ու պար» առարկան կդասավանդվի Հայաստանի 263 դպրոցներում

19:14 28.08.2018

«Ազգային երգ ու պար» առարկան 2018-2019 ուստարվանից կդասավանդվի Հայաստանի 263 դպրոցներում: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամից:

Առարկան դպրոցական ծրագրերում ներառվել էր 2013-ից և սկզբնական շրջանում դասավանդվել միայն 13 դպրոցներում. տարեցտարի դպրոցների թիվն ավելացել է:

5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների ուսուցիչները ծրագրի շրջանակներում վերապատրաստում են անցնում: Այս տարի ևս ամառվա ընթացքում «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամն իրականացրել է «Ազգային երգ ու պար» առարկայի ուսուցիչների վերապատրաստում, որին մասնակցել են թվով 174 ուսուցիչ։

Օգոստոսի 31-ին Կասկադում տեղի կունենա «Ազգային երգ ու պար» առարկայից վերապատրաստված ուսուցիչների հաշվետու համերգն ու վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

5 օր՝ 260 մասնակից. ամփոփվել է «Երվանդ Քոչար 125. դասականն ու նորարարը» մրցույթը

13:33 20.05.2024

5 օր՝ 260 մասնակից. ամփոփվել է «Երվանդ Քոչար 125. դասականն ու նորարարը» մրցույթը

Այս տարի լրանում է հայ նշանավոր քանդակագործ և գեղանկարիչ, եռաչափ և կինետիկ գեղանկարչության հիմնադիր Երվանդ Քոչարի 125-ամյակը: Հոբելյանի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Երվանդ Քոչարի թանգարանը հայտարարել էին մրցույթ դպրոցների (8-12-րդ դասարաններ) ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների համար: Մրցույթի նպատակն էր մեծանուն արվեստագետի ժառանգության հանրահռչակումը, պատանիներին ու երիտասարդներին […] ...

Ուսման հրավեր՝ Սլովակիայի բուհերում սովորելու նպատակով

11:14 20.05.2024

Ուսման հրավեր՝ Սլովակիայի բուհերում սովորելու նպատակով

Սլովակիայի կրթության, հետազոտությունների, զարգացման և երիտասարդության նախարարությունը հայտարարել է կրթաթոշակային ծրագիր՝ նախատեսված 100 տաղանդավոր օտարերկրյա ուսանողների համար, որոնք ցանկություն ունեն սովորելու այդ երկրի բուհերում՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով: Ընտրված դիմորդը կստանա 4000 եվրո կրթաթոշակի իրավունք մեկ ուսումնական տարվա համար, ընդհանուր առմամբ՝ 12.000 եվրո՝ բարձրագույն կրթության առաջին երեք տարիների համար: Կրթաթոշակի համար դիմումները կարող են […] ...

Տեղի է ունեցել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը

19:33 19.05.2024

Տեղի է ունեցել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը

Այսօր տեղի է ունեցել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորումը՝ սպորտի ուղղությամբ դասավանդողների համար։ Ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Երևանի թիվ 190 ավագ դպրոցում գործող քննական կենտրոն։ Նախարարի տեղակալը շրջել է քննական կենտրոնում, հետաքրքրվել գործընթացից և հաջողություն մաղթել ատեստավորմանը մասնակցող մանկավարժներին։ Ատեստավորման ընթացքին […] ...

Թուրքմենստանի կրթության նախարարը նշել է, որ իրենք հետաքրքրված են կրթության զարգացման Հայաստանի փորձով

12:19 18.05.2024

Թուրքմենստանի կրթության նախարարը նշել է, որ իրենք հետաքրքրված են կրթության զարգացման Հայաստանի փորձով

Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը երկկողմ ձևաչափով հանդիպել է Թուրքմենստանի կրթության նախարար Բայրամգյուլ Օրազդուրդաևայի հետ։ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ անդրադառնալով, մասնավորապես Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմանը, թվայնացման և նոր տեխնոլոգիանրի կիրառմանը, ԲՏՃՄ ուղությամբ ուսուցման կազմակերպմանը։ Խոսելով Հայաստանի հաջողված փորձի մասին՝ […] ...

Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելել է ՀՊՄՀ վարժարան

18:26 17.05.2024

Համաշխարհային բանկի պատվիրակությունն այցելել է ՀՊՄՀ վարժարան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Համաշխարհային բանկի ավագ գործադիր տնօրեն Աքսել վան Տրոցենբուրգի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան՝ ծանոթանալու ուսումնական հաստատության պայմաններին: Նրանց ուղեկցել են Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը և վարժարանի տնօրեն Իրինա Գրիգորյանը: Համաշխարհային բանկի «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ՀՊՄՀ վարժարանը 2019 թ. […] ...

«Ակտիվ քաղաքացիությունը ժողովրդավարության կենսունակության կարևոր նախապայմաններից է». Արթուր Մարտիրոսյան

18:14 17.05.2024

«Ակտիվ քաղաքացիությունը ժողովրդավարության կենսունակության կարևոր նախապայմաններից է». Արթուր Մարտիրոսյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել է «Երիտասարդական էքսպո 2024» միջոցառման բացմանը, որն այս տարի կրում է «Հզորացրո՛ւ, ոգեշնչի՛ր, գործի՛ր» խորագիրը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն: Էքսպոն կազմակերպվում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում, որի միջոցառումները կշարունակվեն օգոստոսին` 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք Գավառում։ Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ […] ...

BACK_TO_TOP