TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+28.09 oC

դպրոց

Սեյսմիկ ռիսկի գոտում գտնվող դպրոցների նորոգման ու կառուցման ցանկում Կոտայքի 3 դպրոց է ներառված

19:03 29.04.2019

«Հանրապետության 26 առաջնահերթ սեյսմիկ ռիսկի գոտում գտնվող դպրոցների նորոգման ու կառուցման ցանկում Կոտայքի մարզի 3 դպրոց է ներառված՝ մեկը Կամարիսի դպրոցն է, մյուսը Աբովյանի և երրորդը Հրազդանի դպրոցներն են»,- լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Այդ դպրոցները ներառված են Կառավարության բյուջեով 2019-20թթ. հիմնանորոգման կամ կառուցման ծրագրում: Նախատեսվում է նաև 2 փոքր դպրոցի կառուցում […]

̰
Ես և Արամուսի դպրոցի նորանշանակ տնօրենը որևէ բարեկամական և ընկերական կապ չունենք. Կոտայքի մարզպետ

18:07 29.04.2019

«Ես և Արամուսի դպրոցի նորանշանակ տնօրենը որևէ ազգակցական, բարեկամական և ընկերական կապ չունենք։ Արամուսում պարզապես հնի ու նորի, հին արժեհամակարգը կրողների, նոր արժեհամակարգը տածողների կրթական ոլորտի գործիչների բախում էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` տեղեկացնելով, որ Արամուսում դասերը վերսկսվել են ամբողջ ծավալով: Նրա խոսքերով` եթե Արամուսի դպրոցի նախկին դպրոցի տնօրենը 5 տարի […]

̰
Կառավարությունը լուրջ աշխատանք է սկսել դպրոցների սեյսմակայունության ապահովման ուղղությամբ

16:46 19.04.2019

«Սեյսմիկ վիճակի հետ կապված բավական բարդ խնդիրներ ունենք Հայաստանում»,- ապրիլի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա նշեց, որ Սեյսմիկ ծառայությունն իր աշխատանքի մեջ դասակարգումներ ունի և առաջին վտանգը համարում է բնակելի շենքերը: Դպրոցների հետ կապված ևս կա գնահատական, թե քանի դպրոց է վտանգված սեյսմակայունության առումով: «Այսօր կառավարությունը լուրջ […]

̰
Արամուսի դպրոցում դասադուլ է. պատճառը նորընտիր տնօրենն է

13:00 10.04.2019

Կոտայքի մարզի  Արամուս համայնքի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցում արդեն երկու օր է` դասապրոցեսը կաթվածահար վիճակում է: Ծնողները հրաժարվում են երեխաներին դպրոց տանել: Պատճառը նորընտիր տնօրենն է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ուսուցիչները պարզաբանեցին, որ տնօրենի թափուր պաշտոնի համար ընտրություններ են անցկացվել, որին մասնացել է 4 թեկնածու: Նրանցից 2-ը՝ Նոնա Պողոսյանը և դպրոցի փոխտնօրեն Անդրե Փիլիպոսյանը, հավաքել […]

̰
Գյումրեցի հայ վետերանի պատվին Սիմֆերոպոլում դպրոց է անվանակոչվել

16:58 28.03.2019

Սիմֆերոպոլի քաղաքային խորհրդի պատգամավորները հերթական նստաշրջանի ընթացքում որոշում են ընդունել, համաձայն որի` Խորհրդային միության հերոս, Հայրենական մեծ պատերազմի վետերան Աշոտ Ամատունու անունով է անվանակոչվել թիվ 30 քաղաքային դպրոցը: «Սիմֆերոպոլի՝ նացիստական զավթիչներից ազատագրման 75-ամյակի նախօրեին ԽՍՀՄ հերոս Ամատունու անունով թիվ 30 դպրոցի անվանակոչության մասին որոշումը շատ կարևոր է մատաղ սերնդի համար»,- Ղրիմի լրատվական գործակալությունը մեջբերել է […]

̰
Ավագ դպրոցներում անգլերենի ակումբներ կգործեն

13:30 01.02.2019

Ջերմուկ, Վայք և Բերդ քաղաքների ավագ դպրոցներում կստեղծվեն անգլերենի ակումբներ, որոնք նպատակ ունեն զարգացնել անգլերենի հաղորդակցության հմտություններն ուսումնական ինտերակտիվ պրոցեսում, նպաստել հեռավոր համայնքներում աշակերտների՝ աշխատանք գտնելու հեռանկարներին: Այս առիթով այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի […]

̰
Արցախի Ազոխ գյուղում դպրոցի նորակառույց շենքը բացվել է

16:33 28.09.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 28-ին այցելել է Հադրութի շրջանի Ազոխ գյուղ, որտեղ մասնակցել է դպրոցի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ գյուղերում ուսումնական հաստատությունների շենքային պայմանների բարելավումը և ուսման որակի բարձրացումը եղել են ու կմնան պետության ուշադրության կենտրոնում՝ որպես կրթության […]

̰
Այս տարվանից «Ազգային երգ ու պար» առարկան կդասավանդվի Հայաստանի 263 դպրոցներում

19:14 28.08.2018

«Ազգային երգ ու պար» առարկան 2018-2019 ուստարվանից կդասավանդվի Հայաստանի 263 դպրոցներում: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամից: Առարկան դպրոցական ծրագրերում ներառվել էր 2013-ից և սկզբնական շրջանում դասավանդվել միայն 13 դպրոցներում. տարեցտարի դպրոցների թիվն ավելացել է: 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարանների ուսուցիչները ծրագրի շրջանակներում վերապատրաստում են անցնում: Այս տարի ևս ամառվա ընթացքում «Ազգային […]

̰
61 դպրոց սեյսմավտանգ է. ուսումնական գործընթացն այդ դպրոցներում կկասեցվի

15:24 22.08.2018

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և սեյսմիկ ծառայության միջև կնքված պայմանագրով կատարվել է Երևանի 31 մանկապարտեզների շենքերի ակնադիտական և գործիքային հետազննություն»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը: Կազմվել են եզրակացություններ շենքերի տեխնիկական վիճակի մասին: Ներկայացվել են առաջարկություններ դրանց հետագա շահագործման հնարավորության և անհրաժեշտ միջոցառումների իրականացման վերաբերյալ: Ստուգում է […]

̰
Մարդու այս տեսակը յուրահատուկ ուսումնասիրության կարիք ունի. ԿԳ նախարարը՝ Սպիտակի դպրոցներից մեկի տնօրենի մասին

14:14 02.07.2018

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել՝ բարձրաձայնելով Սպիտակի դպրոցներից մեկի խորհրդում տնօրենի հարազատների ընդգրկվածության մասին: «Սպիտակ քաղաքի դպրոցներից մեկում տեղի է ունենալու տնօրենի ընտրություն։ Լուսանկարում այդ դպրոցի խորհուրդն է՝ գործող տնօրենի, որը միաժամանակ թեկնածու է, ընտանիքի ու գերդաստանի անդամներով։ Մարդու այս տեսակը յուրահատուկ ուսումնասիրության կարիք ունի, որովհետև այսքանից հետո […]

̰
Մարտի 19-ից դպրոցականները կգնան արձակուրդ

15:55 13.03.2018

Հանրապետության հանրակրթական դպրոցներում մարտի 19-ից կմեկնարկի գարնանային արձակուրդը։

̰
Ծնողներն ինչ ասես, որ չեն լցնում իրենց երեխաների պայուսակի մեջ. նախարար

17:16 19.02.2018

Այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է դպրոցականների պայուսակների քաշի խնդրին՝ նշելով, որ դա տևական ժամանակ հանրակրթական ոլորտի համար առաջին խնդիրն է:

̰
Բարձրացվում է  դպրոցների սեյսմիկ դիմակայունությունը

15:28 13.02.2018

Վայոց ձորի մարզի Ռինդ և Գլաձոր գյուղական համայնքներում ԱԻ նախարարությունն իրականացնում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ, JICA) «Աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն» փոքր դրամաշնորհային ծրագիրը՝ 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ծավալով:

̰
Ի՞նչ ճակատագիր կունենա Արթուր Ալեքսանյանի դպրոցը. սպորտի նախարարը խոսել է ծրագրերից

14:53 06.02.2018

Ի՞նչ ճակատագիր կունենա Գյումրիում Արթուր Ալեքսանյանի դպրոցը: Հարցն այսօր՝ փետրվարի 6-ին, հնչել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի ամփոփիչ ասուլիսի ընթացքում:

̰
Ուսուցիչների աշխատավարձերը չեն նվազել. ԿԳՆ

15:11 26.01.2018

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարից մանկավարժների աշխատավարձի փոփոխություն չի կատարվել:

Զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար շրջանառվող տեղեկությունները, թե ուսուցիչների աշխատավարձը հունվարի 1-ից նվազել է, չեն համապատասխանում իրականությանը:

̰
Կառավարությունը լուծարեց 2  աշակերտ ունեցող դպրոցը

10:28 25.01.2018

Կառավարությունը այսօր որոշում կայացրեց լուծարել Մեծաձորի հիմնական դպրոցը: Ուսումնական այդ հաստատության լուծարման պատճառը աշակերտների թվի նվազումն է:

̰
Կառավարությունը դպրոց կլուծարի

13:00 24.01.2018

Ուսումնական այդ հաստատության լուծարման պատճառը աշակերտների թվի նվազումն է:

̰
Հրաձգություն ԱՄՆ դպրոցներից մեկում. կա 2 զոհ, 17 վիրավոր

10:06 24.01.2018

Նախքան դասերի սկսվելը 15-ամյա տղան ատրճանակով կրակ է բացել աշակերտների ուղղությամբ:

̰
Ձերբակալվել են Պերմի դպրոցի վրա հարձակված դեռահասները

12:58 17.01.2018

Դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Պերմի դպրոցում տեղի ունեցած պատահարի մեղավոր երկու դեռահասներին, որոնք սառը զենքով հարձակում էին գործել՝ վնասելով 15 անձի:

̰
Հայաստանցի դպրոցականները միջազգային օլիմպիադայից վերադարձել են 7 մեդալով

11:06 16.01.2018

Հունվարի 10-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 14-րդ օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել է Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցից և Քվանտ վարժարանից 18 դպրոցական:

̰
Դպրոցի մոտակայքում նռնակ է հայտնաբերվել

13:56 09.01.2018

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի դպրոցի զուգարանին հարակից տարածքում հատնաբերվել է G 1 տեսակի նռնակ:

̰
Դպրոցականները կհանգստանան դեկտեմբերի 25-ից. ԿԳՆ

14:44 11.12.2017

Դպրոցականների ձմեռային արձակուրդները կմեկնարկեն 2017թ. դեկտեմբերի 25-ից.

̰
BACK_TO_TOP