Արտակարգ պատահար Վրաստանի Գուդաուրիի ճոպանուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+15.09 oC

Արտակարգ պատահար Վրաստանի Գուդաուրիի ճոպանուղում

15:37 16.03.2018

Արտակարգ պատահար է տեղի ունեցել Վրաստանի Գուդաուրիի լեռնադահուկային հանգստավայրում: Էլեկտրաէներգիայի տատանման պատճառով խաթարվել է ճոպանուղու աշխատանքը:

Ճոպանուղին նախ՝ կանգ է առել, հետո կտրուկ սկսել է շարժվել հակառակ ուղղությամբ: Ովքեր կարողացել են, ցատկել են ճոպանուղու բազկաթոռներից, սակայն շատերը պարզապես շպրտվել են այս ու այն կողմ: 10 մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Տուժածների թվում կան Ուկրաինայի և Շվեդիայի քաղաքացիներ:

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննում է վթարի պատճառները:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրամիությունը գործարկել է իր  Copernicus արբանյակային համակարգը՝ օգնելու Իրանին գտնել նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը

22:19 19.05.2024

Եվրամիությունը գործարկել է իր  Copernicus արբանյակային համակարգը՝ օգնելու Իրանին գտնել նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը

Եվրամիությունը գործարկել է իր  Copernicus արբանյակային համակարգը՝ օգնելու Իրանին գտնել նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը: Այս մասին հայտարարել է Եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը, ով վերահսկում է Եվրահանձնաժողովում արտակարգ իրավիճակների արձագանքման հարցերը։ «Իրանի խնդրանքով մենք ակտիվացրել ենք Copernicus արբանյակային հսկողության մեր արտակարգ համակարգը՝ ի պատասխան Իրանի նախագահին և նրա թիմին տեղափոխող ուղղաթիռի հետ կապված ենթադրյալ միջադեպին»,- գրել […] ...

Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ

22:07 19.05.2024

Իրանում հայտնել են, որ կապ է հաստատվել նախագահի ուղղաթիռի երկու ուղևորների հետ

Կապ է հաստատվել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի երկու ուղևորի հետ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհսեն Մանսուրին։ «Մի քանի անգամ մենք կապ հաստատեցինք ուղղաթիռում գտնվող երկու մարդկանց հետ, ներկայացվում է, որ դա լուրջ միջադեպ չէ», – մեջբերում է նրա խոսքը IRNA գործակալությունը: ...

Խամենեին հուսով է, որ Ռաիսին ողջ է մնացել ուղղաթիռի վթարից

21:40 19.05.2024

Խամենեին հուսով է, որ Ռաիսին ողջ է մնացել ուղղաթիռի վթարից

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հույս է հայտնել, որ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին և այլ պաշտոնյաներ ողջ են մնացել ուղղաթիռի «կոշտ վայրէջքից»: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և երկրի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը վթարվել է կիրակի կեսօրին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում։ Ռաիսին վերադառնում էր իրանա-ադրբեջանական սահմանին իր ու ադրբեջանցի պաշտոնակցի մասնակցությամբ […] ...

Փրկարարների չորս խումբ մոտեցել է Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» ենթադրյալ վայր

21:19 19.05.2024

Փրկարարների չորս խումբ մոտեցել է Ռաիսիի ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» ենթադրյալ վայր

Առնվազն չորս փրկարարական խումբ մոտեցել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի «կոշտ վայրէջքի» ենթադրյալ վայրին։ Այս մասին հայտնել է Իրանի Կարմիր մահիկի ընկերության օպերատիվ շտաբի ղեկավար Ռազիա Ալիշունդին։ «Չորս խումբ արդեն մոտեցել է դեպքի վայր համարվող կոորդինատներին»,- նշել է Ալիշունդին IRIB հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով, որոնողական աշխատանքներում ներգրավված է ընդհանուր առմամբ 46 օպերատիվ խումբ […] ...

Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ

21:07 19.05.2024

Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆ

Հայաստանը պատրաստ է տրամադրել ողջ անհրաժեշտ աջակցությունը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռի որոնման համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ «Ցնցված ենք Իրանի լուրերից: Մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, Արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահյանի և բոլորի հետ են: Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, Հայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ […] ...

«Աղոթեք ինձ համար»․ Իրանի նախագահի պաշտոնական Instagram-ում նման գրառում է տեղադրվել

20:16 19.05.2024

«Աղոթեք ինձ համար»․ Իրանի նախագահի պաշտոնական Instagram-ում նման գրառում է տեղադրվել

«Աղոթեք ինձ համար»․ Իրանի նախագահի պաշտոնական Instagram-ում նման գրառում է տեղադրվել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի հյուսիս-արեւմուտքում ուղղաթիռ է վթարվել, որում եղել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ ...

BACK_TO_TOP