19:43 16.08.2023
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի՝ «Բուդյո Գլիմտի» հետ խաղից առաջ տեղի է ունեցել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային ասուլիսը։
«Շատ մեծ ցանկություն ունեի, որ ներկա լինեի իրենց առաջնության խաղին, բայց չստացվեց։ Նախորդ փուլում ներկա եղա «Կալմարի» խաղին, այս անգամ չստացվեց, դրա համար ունեցանք բարդություն իրենց ուժեղ կողմերը փակելու հետ կապված։ Ունենք պլան, տա Աստված, որ ամեն ինչ լավ ստացվի։ Գտել եմ հակախաղն ու հուսով եմ՝ կկարողանանք դա կիրառել դաշտում ու հասնել հաջողության։
Հարությունյանի վնասվածքը լուրջ է, ու մոտ երկու շաբաթ բաց կթողնի։ Առաջին 15 րոպեում մենք նոկդաունի մեջ էինք. բաց թողած գոլ ու մեր ֆուտբոլիստի վնասվածքը։ Մեծ խնդիրներ ստեղծեցին իրենց ֆուտբոլիստների անհատական որակները։ Կար մեկ հանգամանք էլ, որ երկրպագուների մեծ բանակ ունեին, ու շատ էին ոգևորում իրենց ֆուտբոլիստներին։ Շատ առավելություն ունեին, դրա համար այս արդյունքն ունեցանք։ Մենք պատասխան խաղին դրան լուրջ ենք պատրաստվել։ Մենք լավ աշխատանք ենք տարել, որ դիմակայենք ու հասնենք հաջողություն, բայց կխնդրեմ, որ երկրպագուները լինեն մեզ հետ։ Ասեմ, որ ամոթ չէ այս թիմին չանցնելը, քանի որ ուժեղ մրցակից է, բայց անցնելը հպարտություն է։ Այդ պատճառով ունենք շանս, ճիշտ է՝ ոչ շատ, բայց պետք է պայքարենք դրա համար։ Պետք է կռիվ տանք։ Նորմալ է, որ առաջատարի հեռանալուց հետո խնդիրներ ունենք։ Բայց մենք ունենք լավ հարձակվողներ, ու հուսով եմ, որ վաղը գոլ կխփեն ու կապացուցեն, որ իրենք էլ կարող են Յուրիչիչի նման գոլ խփել ու հարց լուծել։ Բոլորիս դուխը տեղն է ու սպասում ենք վաղվա խաղին։ Ես՝ որպես գլխավոր մարզիչ, չեմ ամաչում պարտվելուց, քանի որ պրոֆեսիոնալ եմ։ Ես ամաչում եմ այն ժամանակ, երբ իմ տղաները չեն պայքարում ու կռիվ չեն տալիս դաշտում»,-ասել է Մելիքյանը։
«Փյունիկ» – «Բուդյո Գլիմտ» խաղը կկայանա օգոստոսի 17-ին։ Առաջին խաղում նորվեգական թիմը սեփական հարկի տակ հաղթել էր 3։0 հաշվով։
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...