22:08 22.08.2023
Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Աթենք: Ադրբեջանական մամուլն այդ այցը դիտարկում է որպես Հնդկաստան-Հունաստան-Հայաստան՝ ձևավորվող քաղաքական դաշինքի դրևորում:
Ինչո՞վ է պայմանավորված Հնդկաստանի ու Հունաստանի միջև վերջին ջերմացումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Պաշտոնական հաղորդագրություններում նշվում է, որ այցի նպատակն է զարգացնել Աթենքի և Նյու Դելիի միջև ռազմավարական համագործակցությունը՝ այդ թվում նաև ռազմական ոլորտում:
Նշեմ, որ վերջին անգամ Հնդկաստանի վարչապետն Աթենք է այցելել 1983թ.-ին․ Ինդիրա Գանդին էր: Այսինքն՝ հարաբերությունները վերջին տասնամյակներում առանձնապես ակտիվ չէին եղել: Այժմ, վերջին 2-3 տարվա ընթացքում հարաբերությունները շատ ակտիվ տեմպերով զարգանում են, այդ թվում՝ ռազմական ոլորտում, և պարզ է, որ պատճառը Պակիստանի և Թուրքիայի հանդեպ երկու երկրների ընդհանուր նույն մոտեցումն է:
Քաղաքականության մեջ ևս ակտուալ է «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» սկզբունքը: Կարծում եմ այստեղ նույն սկզբունքն է չափազանց կարևոր դեր խաղում: Պակիստանը, որը Թուրքիայի և Ադրբեջանի կարևորագույն դաշնակիցն է, Քաշմիրի հարցում Հնդկաստանի թիվ 1 հակառակորդն է: Դա է պատճառը, որ Հնդկաստանն ակտիվորեն զարգացնում է իր հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հակառակորդ պետությունների հետ, այս դեպքում՝ առաջին հերթին Հայաստանի և հետո նաև Հունաստանի հետ:
Նյու Դելիի և Աթենքի միջև հարաբերություններն իսկապես վերջին մեկ տարվա ընթացքում ավելի ակտիվ են զարգանում: Մինչ այդ, 2020թ.-ին ռազմական ոլորտում համագործակցության հիմքը դրվեց, և ստորագրվեց համապատասխան պայմանագիրը։ Դրան հետևեցին արդեն գործնական քայլեր: Եվ կարծում եմ, որ այս այցը չափազանց կարևոր ազդակ է, որը Նյու Դելին ուղղում է Անկարային»,-ասել է Արտյոմ Երկանյանը:
Որքանո՞վ է տեղին խոսել Հնդկաստան-Հունաստան-Հայաստան դաշինքի ձևավորման մասին: Ի՞նչ համատեղ քայլեր կարող են ձեռնարկվել Հնդկաստան-Հունաստան-Հայաստան եռակողմ համագործակցության շրջանակներում: Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
16:38 16.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Խորենացու, Զաքյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
16:16 16.08.2025
Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումըՀնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...
16:00 16.08.2025
Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետոԱլյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների անհապաղ հանդիպման մասին։ «Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անխախտ անվտանգության երաշխիքներով։ Ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան այս հարցում։ Մենք կաշխատենք այս ուղղությամբ նրանց և կամավորների կոալիցիայի մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մենք շուտով կրկին կհավաքվենք՝ […] ...
15:46 16.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: ...
15:27 16.08.2025
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածըԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...
15:14 16.08.2025
Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա ՄոհաջերանիԻրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...