20:47 26.08.2023
«Standard and Poor’s» վարկանիշային գործակալությունը օգոստոսի 25-ին բարելավել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ սուվերեն վարկավորման վարկանիշը՝ «B+»-ից փոխելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով: Այս մասին հայտնում են Ֆինանսների նախարարությունից։
«Կայուն» հեռանկարը, ըստ գործակալության գնահատման, հավասարակշռում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարները և բարելավված հարկաբյուջետային հաշվեկշիռը չափավոր թույլ արտաքին դիրքի և աշխարհաքաղաքական ռիսկերի նկատմամբ:
Վարկանիշի բարելավումն արտացոլում է Հայաստանի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի և հարկաբյուջետային ցուցանիշների բարելավումները: Ռուսաստանի հետ սերտ աշխարհագրական, տնտեսական և մշակութային կապերի շնորհիվ Հայաստանը ռուս անհատների և ձեռնարկությունների համար Ռուսաստանի արդի տնտեսական և քաղաքական պայմաններում համարվում է նախընտրելի ուղղություններից մեկը:
Արդյունքում, միգրանտների և կապիտալի ներհոսքը խթանել է Հայաստանի տնտեսական աճը (իրական ՀՆԱ-ն Հայաստանում 2022թ. աճել է 12.6%-ով) և կրճատել հարկաբյուջետային և ընթացիկ հաշվի դեֆիցիտը։ Ֆինանսական ներհոսքերը նաև հանգեցրել են 2022թ. ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 22% արժևորմանը, ինչը նպաստել է դոլարային արտահայտությամբ կառավարության պարտքի կրճատմանը։
Նշենք, որ գործակալությունն առաջիկա մի քանի տարիներին Ռուսաստանից Հայաստան ֆինանսական և աշխատուժի ներհոսքի կտրուկ շրջադարձը համարում է քիչ հավանական և ծայրահեղ սցենարներ բացառելու պարագայում առաջիկա տարիների համար ակնկալում է Հայաստանի տնտեսական աճի կայուն հեռանկարներ՝ կանխատեսելով 7.5% աճ 2023թ. և 4-5% աճ՝ 2024-2026թթ. համար:
Վարկանիշի բարելավմանը նպաստել են նաև Հայաստանի՝ արտաքին պաշտոնական ֆինանսավորման շարունակական հասանելիությունը և մակրոտնտեսական քաղաքականության խելամիտ շրջանակը, որի շնորհիվ վերջին տարիներին պահպանվել է տնտեսական և ֆինանսական կայունությունը՝ չնայած բազմաթիվ արտաքին ցնցումներին:
Գործակալությունն ակնկալում է մինչև 2026 թվականը զուտ կառավարության պարտքի մակարդակի կայունացում՝ ՀՆԱ-ի 42%-ի սահմաններում, իսկ Հայաստանի ընթացիկ հաշվի պակասուրդը, ըստ գործակալության, 2023թ. կավելանա մինչև ՀՆԱ-ի 2.0%, սակայն կկրճատվի 2024-2026թթ.:
16:38 16.08.2025
Գազամատակարարման պլանային դադարեցում՝ Երևանի որոշ հասցեներում«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 18-ին՝ ժամը 09:30-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Խանջյան, Խորենացու, Զաքյան, Բյուզանդի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: ...
16:16 16.08.2025
Հնդկաստանը ողջունել է Պուտինի և Թրամփի հանդիպումըՀնդկաստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը Ալյասկայում, հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռանդհիր Ջայսվալը։ «Հնդկաստանը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումը։ Խաղաղության ձգտելու գործում նրանց առաջնորդությունը արժանի է բարձր գնահատանքի», – ասել է բարձրաստիճան դիվանագետը։ ...
16:00 16.08.2025
Մակրոնը հայտարարություն է արել Պուտին-Թրամփ հանդիպումից հետոԱլյասկայում կայացած Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ուկրաինայի հարցով «կամավորների կոալիցիայի» ներկայացուցիչների անհապաղ հանդիպման մասին։ «Ցանկացած երկարատև խաղաղություն պետք է ուղեկցվի անխախտ անվտանգության երաշխիքներով։ Ես ողջունում եմ ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ նպաստելու դրան այս հարցում։ Մենք կաշխատենք այս ուղղությամբ նրանց և կամավորների կոալիցիայի մեր բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մենք շուտով կրկին կհավաքվենք՝ […] ...
15:46 16.08.2025
Երևանում «Mercedes»-ը բախվել է բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը. կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Ռուբինյանց փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա՝ երկաթե էլեկտրասյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը: ...
15:27 16.08.2025
Իրանը և Հայաստանը՝ ընդհանուր պատմության և ապագայի արտացոլում. Աբբաս Արաղչիի հոդվածըԻրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Հայաստանի Հանրապետություն այցին ընդառաջ, հոդված է պատրաստել՝ անդրադառնալով երկու երկրների ժողովուրդների մշակութային ընդհանրություններին և պատմական անցյալին: Հոդվածում ընդգծվում է, որ համաշխարհային անորոշության և տարածաշրջանային զարգացումների պայմաններում Իրանի և Հայաստանի շահերը ավելի ու ավելի են միահյուսվում: «Արմենպրես»-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնում է ստորև. «Մինչ […] ...
15:14 16.08.2025
Կողմերի պնդմամբ՝ «միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից և փոխարինվել է Հայաստանի լիակատար ինքնիշխանության ներքո տարանցիկ ճանապարհով. Ֆաթիմա ՄոհաջերանիԻրանն աջակցում է ցանկացած գործընթացի, որը բերում է բախումների դադարեցման, լարվածության նվազեցման և անխախտ կայունության ստեղծման: Այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին: «Իհարկե, այս աջակցությունը պայմանական է և հիմնված է տարածաշրջանային երկրների կողմից համաձայնեցված սկզբունքների վրա»,-ասել է Մոհաջերանին։ Նա ընդգծել է, որ հիմնական տեղաշարժերից մեկը վիճահարույց այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի […] ...