20:11 28.08.2023
Երևանում կայացել է « Jump Dev Conference» տեխնոլոգիական կոնֆերանսը, որը կազմակերպել է հայկական «Ucraft» ընկերությունը։
Կոնֆերանսին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, կառավարության անդամներ, տարբեր ոլորտների փորձագետներ, հայկական ՏՏ համայնքի ներկայացուցիչներ, հյուրեր Google Cloud, LKI Consulting, Yandex, Cloudflare, այլ միջազգային առաջատար կազմակերպություններից:
Կոնֆերանսի ընթացքում ելույթով հանդես են եկել նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Ucraft ընկերության հիմնադիր Գև Բալյանը։
Նախարարը ողջունել է և կարևորել է նման ձևաչափով հավաքների անցկացումը։
Միջոցառման շրջանակներում համաշխարհային ճանաչում ունեցող Google Cloud-ի, Netflix-ի, Microsoft-ի, Booking.com-ի, Cloudflare-ի, LKI Consulting-ի ներկայացուցիչները կիսվել են իրենց փորձով և գիտելիքներով, պատմել ոլորտի վերջին միտումների ու զարգացումների մասին։
Կոնֆերանսում ներկայացված թեմաներն առնչվել են ավտոմատացված ուսուցմանը, արհեստական բանականության հնարավորություններին, cloud computing-ին, open-source software-ին, blockchain-ին և այլն:
«Jump Dev Conference» տեխնոլոգիական կոնֆերանսի նպատակն էր՝ ստեղծել հարթակ, որը կմիավորի ոլորտի հայ և միջազգային մասնագետներին, կամուրջ կդառնա փորձառու և երիտասարդ մասնագետների միջև, կխթանի համագործակցությունը և կնպաստի նորարարական մտքերի տարածմանը։
23:03 01.05.2025
Ի՞նչ է անելու Բենիամին Նեթանյահուն Բաքվում 5 օր շարունակՊաշտոնապես հաստատվել է Իսրաելի վարչապետի Բաքու կատարելիք այցի մասին տեղեկությունը: Բենիամին Նեթանյահուն Ադրբեջանի մայրաքաղաք կմեկնի մայիսի 7-ն: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ պատասխանելով նախ հարցին, թե ի՞նչ է հայտնի այցի ծրագրի մասին։ «Սա Նեթանյահուի 3-րդ այցն է Ադրբեջան։ Մինչ այդ նա Բաքվում եղել է 1997 և 2016 թվականին։ Գիտենք, որ Նեթանյահուի դեմ Միջազգային […] ...
22:44 01.05.2025
Թրամփ. Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանՍպիտակ տան ազգային անվտանգության գծով ներկայիս խորհրդական Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ուրախ եմ հայտարարել, որ Մայք Ուոլցին կառաջադրեմ Միավորված Ազգերի Կազմակերպությունում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում: Մարտադաշտում համազգեստով, Կոնգրեսում և որպես իմ ազգային անվտանգության խորհրդական՝ Մայք Ուոլցը քրտնաջան աշխատել է մեր երկրի շահերը առաջին տեղում […] ...
22:38 01.05.2025
Microsoft-ը հայտարարել է՝ երբ կդադարեցի Skype-ի աշխատանքըMicrosoft-ը հայտարարել է, որ Skype հարթակը կփակվի մայիսի 5-ին։ Այս փոփոխությունը կազդի Skype-ի ինչպես անվճար, այնպես էլ վճարովի օգտատերերի վրա, բայց ոչ Skype for Business-ի վրա։ Ընկերությունը նախկինում հայտարարել էր, որ մայիսին կդադարեցնի հարթակի աջակցությունը, իսկ օգտատերերի հաշիվները կտեղափոխվեն Microsoft Teams ծառայություն։ «Դուք կարող եք շարունակել օգտագործել Skype-ը մինչև մայիսի 5-ը», – ասվում է Microsoft-ի […] ...
22:26 01.05.2025
Ամեն ինչ կենտրոնացնելով Երևանում դատարկում ենք գյուղերը․ զրույց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետԱշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով «Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին։ Անդրադարձ է եղել Հայաստանում գրանցված աշխատատեղերի և գործազրկության վերաբերյալ վիճակագրական տվյալներին, աշխատողների իրավունքների պաշտպանությանը, «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության արդյունքներին, աշխատաշուկայի անհավասար բաշխվածությանը, մասնավորապես այն փաստին, որ գրեթե ամբողջ տնտեսությունը, հիմնարկ-ձեռնարկությունները կենտրոնացած են Երևանում։ «Սա խնդիր […] ...
22:12 01.05.2025
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն ՌԴ մուտքի արգելքի հարցերովՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն հետևյալ թեմաներով՝ ՀՀ քաղաքացիների համար ՌԴ մուտքի արգելքի, դրա ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն, ՌԴ մուտքի արգելքի` ներառյալ վարչական և այլ խախտումների հետևանքով դրված արգելքների մասով հարցերի պարզաբանում, ՌԴ և ԵԱՏՄ անդամ երկրների միգրացիոն օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Խորհրդատվությունը տրամադրվում է և՛ հեռախոսազանգով (098-33-40-53), և՛ գրասենյակում (Երևան, Թաիրով, 14 […] ...