Բարեփոխումների ընթացքը չափազանց բարդ և պատասխանատու է բոլորիս համար. ԿԳՄՍ նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+29.09 oC

Բարեփոխումների ընթացքը չափազանց բարդ և պատասխանատու է բոլորիս համար. ԿԳՄՍ նախարար

10:15 01.09.2023

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ.

«Սիրելի՛ սովորողներ, ուսուցիչներ, դասախոսներ,

Շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա մեկնարկի՝ Գիտելիքի ու դպրության օրվա կապակցությամբ:

Նոր ուսումնական տարին սկսում ենք հիմնարար փոփոխություններով, կրթական համակարգի բարելավմանն ուղղված մի շարք ծրագրերով, հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ, կառավարման և ֆինանսական համակարգերի փոփոխությամբ, բարձրագույն կրթության բարեփոխումների մեկնարկով: Դրանք հեշտ չեն լինելու, և շատ կարևոր է այդ փոփոխությունների ճանապարհին հասկանալ, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են, եթե աշխատում ենք որպես մի մեծ թիմ ու ջանք ենք դնում մեկ նպատակով՝ մեր երկրի յուրաքանչյուր բնակավայրում յուրաքանչյուր սովորողի համար որակյալ կրթություն ունենալու։

Բարեփոխումների ընթացքը չափազանց բարդ և պատասխանատու է բոլորիս համար. ուսուցման գործընթացում ներգրավված յուրաքանչյուր ոք՝ լինի մանկավարժ, աշակերտ, ծնող, թե պաշտոնյա, իր անելիքն ունի, որին պետք է մոտենալ մեծ հոգատարությամբ և բարձր գիտակցումով:

Մեծածավալ աշխատանքների իրականացման ճանապարհին անփոխարինելի են մասնագիտական հանրույթի դերն ու աջակցությունը, որոնց կարիքն ունի պետությունը: Այս մեծածավալ աշխատանքներում առանցքային է հատկապես ուսուցչի դերակատարումը:

Սիրելի՛ ուսուցիչներ, դասախոսներ, յուրաքանչյուր բարեփոխում կայանում է միայն ձեր անմիջական ջանքերի, կատարած գործի հանդեպ պատասխանատվության և սրտացավության շնորհիվ: Շնորհակալ եմ ձեր անհոգնում աշխատանքի և վաղվա օրվա աննահանջ հավատի համար: Մենք ձեզ հետ անցել ենք համավարակն ու պատերազմը, արել ենք ավելին, քան պատկերացնում էինք՝ մեր երեխաների կրթությունն ապահովելու համար։ Այժմ էլ հեշտ օրեր չեն. շատ են բարդություններն ու անորոշությունները։

Այսօր մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի պայմաններում զրկված են կրթական իրավունքը լիարժեք և արժանապատիվ իրացնելու հնարավորությունից, ինչը լուրջ մտահոգություններ պետք է առաջացնի միջազգային կառույցների շրջանում: Այս սեպտեմբերին առաջին դասարանցիների մուտքը Լեռնային Ղարաբաղի դպրոցներ ոչ թե տոնականության, այլ անհանգստության, անորոշության և ահագնացող մտավախությունների միջավայրում է։ Մեր պարտքն է ամեն կերպ աջակցել մեր հայրենակիցներին և օր առաջ վերադարձնել ուսումնական բնական գործընթացին: Հետևաբար, այսօր ավելի քան երբևէ, կրթությունը կարևոր է, սովորելը կարևոր է, զարգանալը կարևոր է։

Նոր ուսումնական տարում բոլորիս մաղթում եմ խաղաղ պայմաններում բեղմնավոր գործունեություն, փոփոխությունների իրականացման ճանապարհին ուժ և հաստատակամություն:

Բարի՛ երթ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հայտնում է, որ Թեհրանի բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 71 մարդ է զոհվել

13:20 29.06.2025

Իրանը հայտնում է, որ Թեհրանի բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով 71 մարդ է զոհվել

Երկուշաբթի օրը Էվին բանտի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է յոթանասունմեկ մարդ, հայտարարել է Իրանի դատական ​​համակարգի խոսնակ Ասղար Ջահանգիրը։ Երկուշաբթի օրը իրանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ Իսրայելը հարձակումներ է գործել Թեհրանի որոշ հատվածների վրա, այդ թվում՝ մայրաքաղաքի հյուսիսային մասում: Իրանի IRIB հեռուստառադիոընկերության տվյալներով՝ թիրախների թվում են եղել բնակելի շենքերը և Էվին բանտը: Երեքշաբթի օրը Tasnim-ը […] ...

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Կայա Կալասին

13:10 29.06.2025

Նախագահ Խաչատուրյանն ընդունել է Կայա Կալասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին: Ողջունելով հյուրին նախագահը մասնավորապես ասել է. «Հայաստանի Հանրապետությունն այսօր որդեգրել է մի ճանապարհ, որն ընդհանրական ձևակերպմամբ կարող ենք անվանել ժողովրդավարության ուղի և այս առումով Եվրոպական միության հետ համագործակցությունը շատ կարևոր է։ […] ...

Հրդեհի ահազանգ Մայակովսկի գյուղում

13:00 29.06.2025

Հրդեհի ահազանգ Մայակովսկի գյուղում

Հունիսի 28-ին, ժամը 14։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:18-ին, մարվել՝ 15:32-ին: Այրվել են տանիքի (մոտ 180 քմ) փայտե […] ...

«Պալմեյրասը» բրազիլական դիմակայությունում հաղթել է «Բոտաֆոգոյին»․ ԱԱԱ

12:40 29.06.2025

«Պալմեյրասը» բրազիլական դիմակայությունում հաղթել է «Բոտաֆոգոյին»․ ԱԱԱ

ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի բրազիլական դիմակայությունում «Պալմեյրասը» 1-0 հաշվով հաղթել է «Բոտաֆոգոյին»: Խաղի ելքը վճռվել է լրացուցիչ ժամանակում. 100-րդ րոպեին գեղեցիկ անցումից հետո գոլ է խփել Պաուլինյոն: 116-րդ րոպեից «Պալմեյրասը» մնացել է 10 ֆուտբոլիստով, կարմիր քարտ է ստացել թիմի ավագ Գուստավո Գոմեսը: «Պալմեյրասը» կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի «Չելսիի» հետ, որը հաղթել էր «Բենֆիկային»: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

12:30 29.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը․ ՊՆ

12:15 29.06.2025

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը․ ՊՆ

Կանանց գումարտակի շարքերը համալրեց շարքային Անահիտ Բաբայանը՝ անցնելով կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։   ...

BACK_TO_TOP