Կալանավորվել է ՊՆ վարչության պետի տեղակալը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+21.09 oC

Կալանավորվել է ՊՆ վարչության պետի տեղակալը

11:35 17.03.2018

Երևան քաղաքի բնակիչ, «Ա.Ա.» ՍՊ ընկերության հիմնադիր և տնօրեն Ա. Ա.-ն գլխավոր դատախազին դիմում է ներկայացրել, այնուհետև հաղորդում և բացատրություն տվել այն մասին, որ 2008 թվականից մինչև 2013 թվականը ՊՆ N վարչության պետի տեղակալ Մ.Խ.-ին առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 29.220.000 դրամ կաշառք է տվել: Մ.Խ.-ն, ով ՊՆ կարիքների համար իր ընկերության կողմից մատակարարված նյութական միջոցների ընդունող հանձնաժողովի նախագահն է եղել, իր օգտին գործողություններ կատարելու համար, յուրաքանչյուր տարի կնքված պայմանագրերով մատակարարված ապրանքներն ընդունելուն պես, իրենից պահանջել և որպես կաշառք ստացել է կնքված պայմանագրերի ընդհանուր գումարի 5%-ից 7%-ը: 

Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Մ.Խ.-ն 2008թ. քննությամբ չպարզված օրը ներկայացել է «Ա.Ա» ՍՊԸ արտադրամաս և հայտնել, որ այսուհետ ինքն է զբաղվելու ՊՆ-ին կահույքի մատակարարման հարցերով և իրենց հետ աշխատելու համար պահանջել է պայմանագրով նախատեսված ընդհանուր գումարի 7%-ը: Ա. Ա.-ն համաձայնել է, որից հետո, մինչև 2013թ., պայմանագրով վճարման ժամանակացույցով ընկերությանը փոխանցված գումարը ստանալուց հետո հանդիպել է Մ.Խ.-ին և տվել գումարը՝ ըստ պայմանավորվածության:

Դրա դիմաց, որպես հանձնման-ընդունման հանձնաժողովի նախագահ, Մ.Խ.-ն իր լիազորությունների շրջանակներում պայմանագրով նախատեսված ապրանքներն ընդունելու ժամանակ անձամբ կամ այլ պաշտոնատար անձանց կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերելով, որ մատակարարվող արտադրանքը չի համապատասխանում պայմանագրի տեխնիկական բնութագրերին, հայտնաբերված թերությունները վերացնելու համար արտադրանքը մատակարարին հետ հանձնելու փոխարեն ընդունել է այն և փոխանցել տնօրինման:

Մ.Խ-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որում վերջինս իրեն մեղավոր չի ճանաչել: Որոշում է կայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին, որը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մերժվել է: Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը և Մ.Խ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:      

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն. Գնել Սանոսյան

16:36 20.05.2024

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել ուղղաթիռի կործանման հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ: «Ցավակցական հեռագրեր եմ հղել Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանին, Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդատ Բազրփաշին, Նավթի նախարար Ջավադ Օջիին ուղղաթիռի վթարի հետևանքով ուղևորների և անձնակազմի ողբերգական մահվան կապակցությամբ. […] ...

Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

16:28 20.05.2024

Գործադիրը փոփոխություններ է առաջարկում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրինագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում հանդիպած խնդիրների կանոնակարգմամբ: Գործող կարգավորումներով, եթե կուտակային կենսաթոշակի մասնակիցն ունենում է Կառավարության որոշմամբ սահմանված ցանկով […] ...

Էդգար Մխիթարյանն ու Հայկ Ջուլհակյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական 11-րդ մրցույթի հաղթողներ

16:16 20.05.2024

Էդգար Մխիթարյանն ու Հայկ Ջուլհակյանը՝ Էդվարդ Միրզոյանի անվան հանրապետական 11-րդ մրցույթի հաղթողներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մայիսի 11-15-ն անցկացվել է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից, այն իր հարկի տակ էր հավաքել 16 հայազգի պատանի կոմպոզիտորի ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից: Մրցութային երկու փուլերի (մայիսի 11-ին և 13-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահ) ընթացքում կրտսեր […] ...

Գնել Սանոսյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

16:11 20.05.2024

Գնել Սանոսյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցությունը։ Նախարարը նախ անդրադարձ է կատարել նախորդիվ տրված հանձնարարականների կատարման ընթացքին, ապա տվել է մի շարք նոր հանձնարարականներ։ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը նախարարին է զեկուցել է «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում անցկացված վերապատրաստման դասընթացների արդյունքների վերաբերյալ։ Նախարարը տեղակալներին […] ...

ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

15:56 20.05.2024

ԱԹՍ-ի միջոցով փաթեթ է ներնետվել «Սևան» քրեակատարողական հիմնարկ

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ անօդաչու թռչող սարքի միջոցով դատապարտյալների համար նախատեսված փաթեթ է ներնետվելու «Սևան» քրեակատարողական հիմնարկի խոտածածկ տարածք։ Իրացնելով ստացված տեղեկությունները՝ վերոնշյալ տարածքային բաժնի ծառայողները «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են տեղանքի զննություն։ Արդյունքում՝ հիմնարկի երկու […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին

15:42 20.05.2024

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին

Մայիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյիդ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: «Նորին […] ...

BACK_TO_TOP