TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+29.09 oC

Կաշառք

Քաղաքացիները դիմել են նախարարություն՝ ահազանգելով կաշառքի մասին

17:24 04.04.2019

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է Դատախազություն՝ խնդրելով ուսումնասիրել երկու քաղաքացիների դիմումները, որոնցում ահազանգվում է իրենցից պահանջվող կաշառքի մասին: Նախարարությանը հասցեագրված երկու դիմումներն էլ վերաբերում են Գյումրու թիվ 1 սոցիալական աջակցության տարածքային բաժնի տեսուչների կողմից դրսևորած անբարեխիղճ աշխատանքին: Ըստ դիմումատուների՝ տեսուչները քաղաքացիներին նպաստ նշանակելու դիմաց պահանջել են 2 ամսվա նպաստի գումարը: Ընդ որում, […]

̰
Վարորդական իրավունքի վկայական տալու համար կաշառք են պահանջել

15:00 29.03.2018

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության առերևույթ հանցագործության դեպքերի առթի:

̰
Գումարի դիմաց զինակոչիկներին ծառայությունից ազատած քննիչը ձերբակալվել է

11:44 20.03.2018

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են քննչական կոմիտեի քննիչի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայությունից ապօրինի ազատելու կամ տարկետումներ տրամադրելու դեպքեր: Այս մասին տղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

̰
Մաքսային տեսուչներին կաշառք տալու մեղադրանքով 2 անձ ձերբակալվել է

15:17 17.03.2018

Հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է Բագրատաշենի մաքսակետում ծառայություն իրականացնող ՊԵԿ աշխատակիցների դեմ հարուցված քերական գործի նախաքննությունը:

̰
Կալանավորվել է ՊՆ վարչության պետի տեղակալը

11:35 17.03.2018

Երևան քաղաքի բնակիչ, «Ա.Ա.» ՍՊ ընկերության հիմնադիր և տնօրեն Ա. Ա.-ն գլխավոր դատախազին դիմում է ներկայացրել, այնուհետև հաղորդում և բացատրություն տվել այն մասին, որ 2008 թվականից մինչև 2013 թվականը ՊՆ N վարչության պետի տեղակալ Մ.Խ.-ին առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 29.220.000 դրամ կաշառք է տվել:

̰
Բագարատաշենի մաքսատան տեսուչները ձերբակալվել են կաշառք վերցնելու մեղադրանքով

10:27 14.03.2018

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր:

̰
Ավագ լեյտենանտի կոչում ստանալու համար ոստիկանը կաշառք է տվել

15:50 12.03.2018

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:

̰
Քաղաքացիներին կաշառքով նպաստ է նշանակել

12:38 24.02.2018

Աշխատանքի, սոցիալական աջակցության Աբովյանի տարածքային գործակալության աշխատակից Մանուշակ Սարգսայանը մի խումբ բնակիչներից, որպես կաշառք, պահանջել և ստացել է օրենքով նախատեսված նպաստների մի մասը, հայտնում են ոստիկանությունից:

̰
Քննիչները 3000 դոլար կաշառք են վերցրել. ՀՔԾ

16:36 14.02.2018

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի քննությամբ հիմնավորվել է, որ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի տեղակալ Բունիաթ Եղիազարյանը, նույն բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանի հետ նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով կաշառք են ստացել:

̰
ՊՆ փոխգնդապետը 700 դոլար կաշառք է վերցրել

13:02 23.01.2018

Պաշտպանության նախարարության զորամասի հրամանատարի կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, նրան կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի վերաբերյալ Քննչական կոմիտեում դեռևս 2017թ. մայիսից քննվող քրեական գործը հանձնվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ:

̰
ՊՆ աշխատակիցները կաշառքով «գործ են դասավորել». դատախազություն

14:52 17.01.2018

Քրեական գործը Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչության քննիչի վարույթից հանձնվել է հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին:

̰
ՔԿՀ աշխատակիցը դատապարտյալից խոշոր գումար է վերցրել

11:58 17.01.2018

Դապապարտյալից խոշոր չափի կաշառք վերցնելու գործով մեղադրանք է առաջադրվել ՔԿՀ աշխատակցին, հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից:

̰
Քննչական կոմիտեի աշխատակիցը չարաշահել է պաշտոնեական դիրքը

14:06 09.01.2018

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել:

̰
Կոռուպցիոն հանցագործություններով 70 պաշտոնատար անձի նկատմամաբ քննություն է տարվել

11:47 28.11.2017

2017թ. առաջին 9 ամիսներին գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության, ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազների և գլխավոր դատախազության ավագ դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվել է կոռուպցիոն բնույթի հանրային առավել մեծ ուշադրության արժանացող հանցագործությունների հատկանիշներով հարուցված 52 քրեական գործ: Դրանցով քրեական հետապնդում է իրականացվել պաշտոնատար և առևտրային կազմակերպություններում ղեկավար կամ ծառայողական գործառույթներով օժտված 70 անձանց նկատմամբ: Մասնավորապես՝

̰
BACK_TO_TOP