Պուտինը տեսաուղերձով դիմել է ՌԴ քաղաքացիներին՝ բացատրելով կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Պուտինը տեսաուղերձով դիմել է ՌԴ քաղաքացիներին՝ բացատրելով կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը

13:49 29.08.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաուղերձով դիմել է Ռուսաստանի քաղաքացիներին և անդրադարձել ողջ երկրում մեծ դժգոհությունների առիթ դարձած կենսաթոշակային բարեփոխումներին:

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի քաղաքացիներին է ներկայացրել բարեփոխումների անհրաժեշտությունը: Պուտինի խոսքերով՝ այդ օրենքի գլխավոր խնդիրն է ֆինանսական կայունություն ապահովել թոշակառուների համար:

«Եթե միջոցներ չձեռնարկվեն, ապա մենք չենք կարողանա պահպանել կենսաթոշակային համակարգի եկամուտները, հետևաբար՝ ներկայիս և ապագա թոշակառուների եկամուտները»,- նշել է ՌԴ նախագահը:

Պուտինի խոսքերով՝ երկիրը ժողովրդագրական լուրջ խնդիրների առաջ է կանգնել 90-ականների վերջին: Եվ հենց այդ ժամանակաշրջանում ծնված քիչ թվով մարդիկ են այժմ աշխատանքային տարիքի անցնում, այսինքն՝ կրճատվել է աշխատունակ բնակչության թիվը, հետևաբար նաև կենսաթոշակային վճարները:

ՌԴ նախագահը նաև նշել է, որ նախկինում կյանքի միջին տևողությունը 65 տարի էր, իսկ վերջին տարիներին կյանքի տևողությունը մոտ 8 տարով ավելացել է:

Պուտինը նաև նշել է, որ կենսաթոշակային տարիքը կբարձրանա աստիճանաբար, որպեսզի մարդիկ հարմարվեն փոփոխություններին:

Վլադիմիր Պուտինի խոսքերով՝ կանանց կենսաթոշակային տարիքը պետք է բարձրանա ոչ թե 8, այլ 5 տարով, իսկ բազմազավակ մայրերը կարող են թոշակի անցնել ժամանակից շուտ:

Հիշեցնենք, որ հունիսին ՌԴ պետդուման հաստատել էր կառավարության ներկայացրած օրինագիծը կենսաթոշակային տարիքի բարձրացման մասին, ըստ որի՝ կանանց կենսաթոշակային տարիքը պետք է բարձրանա 55-ից 63 տարեկանի, իսկ տղամարդկանցը՝ 60-ից 65-ի: Այս օրինագիծը մեծ դժգոհությունների և ցույցերի առիթ էր դարձել ողջ Ռուսաստանում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP